2 Օգոստոսի, 2022

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը օրերս ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր պաշտպանյալը գրավով ազատ կարձակվի։

Mnews.am- ի տեղեկություններով՝ Արշակ Հակոբյանն ազատ է արձակվել 562 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու, ինչպես նաև ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:

Արշակ Հակոբյանն ավելի քան 7 ամիս կալանավորված էր։

 

kotayk

Լրահոս