13 Մայիսի, 2022

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը  Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում ստացել է տեղեկատվություն այն մասին, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55.000-ից 75.000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5.000 ՀՀ դրամ գումարը մուտքագրվել են դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ, իսկ անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարները բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև:

Ani Product

ՊՎԾ-ի կողմից իրականացվել են համապատասխան վերասկողական գործառույթներ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերոգրյալ վճարները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի դրամարկղ չմուտքագրելու պարագայում ամբողջությամբ չեն կատարվել հարկային պարտավորությունները, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով: Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ՝ լրացուցիչ հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ շահութահարկի գումար:

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս