20 Սեպտեմբերի, 2022

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ զոհվել է պայմանագրային զինծառայող 36-ամյա Արմեն Միքայելյանը։

Ani Product

Արմեն Միքայելյանն ապրում էր Խաչփար գյուղում։ News.am-ին Խաչփարի նախկին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը պատմեց, որ Արմեն Միքայելյանը ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ։

Ani Product

Արմեն Միքայելյանի ծառայությունն անցնում էր Ջերմուկում, 3-րդ տարին էր բանակում։

«Մինչեւ կռվի սկսելը զանգել է, խոսել է ընտանիքի հետ, ասել է, որ ամեն ինչ նորմալ է։ Զենքն ավտոմեքենայից հանելիս ԱԹՍ-ի հարվածից զոհվել է»,- պատմեց նախկին գյուղապետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Լրահոս