21 Նոյեմբերի, 2016

Ստամբուլում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ընթացքում պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը պատասխանել է մասնակիցների հարցերին:

Ani Product

Թուրքական «Takvim» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Աքարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նահապետյանի դիտարկմանը, որ փաստը ճանաչել է 26 պետությունը, հիշեցրել է Գալիլեո Գալիլեյի մասին, որը 16-րդ դարում հայտարարում էր, որ աշխարհը պտտվում է, իսկ աբողջ աշխարհը հակառակն էր պնդում: «Այն որ ամբողջ աշխարհը ժխտում էր դա, իրականությունը, որ Երկիրը պտտվում է, չփոխվեց: Հետևաբար, եթե բոլոր երկրներն էլ, ասեն, որ ցեղասպանություն է եղել, դա չի փոխի այն իրողությունը, որ այդպիսի բան տեղի չի ունեցել»:

Ani Product

Անդրադառնալով Նահապետյանի հարցին, թե Թուրքիան, երբ է զորքերը դուրս բերելու Սիրիայից՝ Աքարը նշել է, որ Թուրքիան Սիրիայի և Իրաքի հետ տարածքային ամբողջականության հարցում որևէ խնդիր չունի:

Ըստ Աքարի՝ յուրաքանչյուր մեկնաբանություն, թե Թուրքիան խախտում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը, եթե անտեղյակության և անփորձության հետևանք չէ, ապա արվում է հետին մտքով: Աքարը, խոսքն ուղղելով հայ պատգամավորին. «Եթե պատգամավորը տեղյակ չէ, ապա հետին մտքեր ունի կամ սուտ է խոսում: Այլ բացատրություն չկա, քանի որ Թուրքիայի զինված ուժերը Հալեպի հետ որևէ կապ չեն ունեցել՝ մեկ փամփուշտ անգամ չեն կրակել:

Եթե կա մեկը, որ կարող է ասել, թե Թուրքիան անգամ 1 փամփուշտ է կրակել Հալեպի ուղղությամբ, ես հրաժարական կտամ»: Աքարի խոսքերով, Թուրքիան իր զորքը Սիրիայից և Իրաքից հետ կքաշի այն ժամանակ, երբ ահաբեկչությանը վերջը տրվի և Թուրքիայի ժողովրդի անվտանգությունը ապահովվի: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը հարց էր ուղղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Վերջինս, պատասխանի ժամանակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական թեզերը և մեղադրելով Հայաստանին Ադրբեջանի «տարածքի 20 բռնազավթելու մեջ», շփոթվել և ասել էր. «Ի՞նչ է, ե՞ս եմ օկուպացրել Հայաստանը, ներողություն, մի՞թե դուք չեք բռնազավթել Ադրբեջանի 20 տոկոսը, դո՞ւք չեք, որ բռնազավթել եք Ղարաբաղը»:

Աղբյուր` Ermenihaber

 

Լրահոս