«Ապագան մեր տունն է, որտեղ իրականացվելու են նորանոր ծրագրեր».Պետրոս Ավագյան

94

Արմավիրի մարզի Ապագա համայնքում հունիսի 9-ին տեղի ունեցած  ՏԻՄ ընտրություններում 3 թեկնածու էր գրանցվել՝ սակայն ժողովրդի վստահության քվեն հաջողվեց շահել միայն անկուսակցական Պետրոս Ավագյանին, ով մինչ այդ էլ համայնքում առանձնանում է իր կազմակերպչական ջիղով և նախաձեռնող աշխատանքներով:Դեռ ամիսներ առաջ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Պետրոս Ավագյանը:

Հիշեցնենք, Ապագայի նախկին համայնքապետ՝ Արտաշես Բարսեղյանը, ով ներկա պահին բնակություն է հաստատել ԱՄՆում ,և ամիսներ առաջ հրաժարական էր ներկայացրել:

 –Պարոն Ավագյան նախ շնորհավորում ենք համայնքի ղեկավարի պաշտոնում,և գրեթե մի քանի ամիս է ղեկավարում էիք Ապագա համայնքը որպես ԺՊ, իսկ հիմա արդեն պաշտոնապես համայնքապետ կներկայացնեք ինչպիսի՞ խնդիրներով հանձն առաք ղեկավարել համայնքը,ինչպիսի՞ նախընտրական ծրագրեր եք ներկայացրել

Անչափ շնորհակալ եմ  իմ համագյուղացիներից , ինձ վստահելու և համատեղ աշխատանքի ցանկություն հայտնելու համար: Պատրաստակամ եմ իմ ժողովրդի  արժանապատիվ կյանքի համար բավարար պայմաններ ստեղծել և ապահովել: Ես լավ ժառանգություն եմ ստացել նախկին համայնքապետից, ինչպես գիտեք 2010 թվականից գյուղապետարանում աշխատել եմ որպես գանձապահ, հասկանալի է, որ տեղյակ եմ ողջ աշխատանքին,և շարունակելու եմ նույն ջանասիրությամբ զարգացնել համայնքը ՝օգտագործելով գիտելիքներս ու փորձս: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի աջակցությամբ և Ապագայի համայնքապետարանի նախաձեռնությամբ ասֆալտապատվեց ՀՀ Արմավիրի մարզի Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի բակը։ Այս պահին համայնքի առաջնահերթ խնդիրներից մեկը ոռոգման ջրի հարցն է: Կան տարածքներ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով չեն ջրվում, բայց մենք մի շարք նախաձեռնություններ ունենք և այս պահին զբաղվում ենք այդ խնդիրներին ճիշտ լուծում տալու հարցով:

Ի՞նչ խնդիրներ կան համայնքում, որոնք առաջնային են:

 Ապագա գյուղը մարզի զարգացող բնակավայրերից մեկն է, որն իր բնակչության համար կարողանում  է այսօրվա հրամայականի պահանջները բավարարել՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ, դպրոց, բուժկետ, մշակութային կոթողներ, ասֆալտ,ցերեկային  լուսավորություն:Իհարկե գյուղում կան նաև խնդիրներ հրատապ,այս պահին համայնքի առաջնահերթ խնդիրներից մեկը ոռոգման ջրի հարցն է:Նշեմ նաև, որ  Կառավարության կողմից հաստատված (24 մլն  ֆինանսավորմամբ) և գյուղապետարանի համաֆինանսավորմամբ շուտով նոր պոմպակայան կկառուցվի գյուղում:

Իմ ընտրվելու դեպքում հանրությանը ներկայացրել էի հետևյալ ծրագրերը՝ 

  • Ապագա համայնքի փողոցների և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում և հիմնանորոգում, կանաչ տարածքների ավելացում:
  • Համայնքի նոր փողոցների գազաֆիկացում:
  • Հնարավորության սահմաններում աջակցել համայնքի բնակիչներին իրենց կողմից մշակված գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացում:
  • Ապահովել համայնքում իրականացվող աղբահանության բնականոն աշխատանքների գործընթացները:
  • Նոր սերնդի արևային էներգիայի համակարգի տեղադրում: Ընդլայնել արտաքին լուսավորության ցանցը՝ ապահովելով բոլոր փողոցների լուսավորությունը:
  • Արտադպրոցական, մշակութային, արվեստի դպրոցի, մարզադահլիճի շենքային պայմանների նորոգում, մարզադաշտի (ֆուտբոլի դաշտի) հիմնանորոգում, թենիսի կորտերի հիմնում:
  • Ազգային մշակութային տոների կազմակերպում:Երիտասարդական կենտրոնի հիմնում:
  • Ուշադրության կենտրոնում պահել համայնքի սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին, տարեցներին, ինչպես նաև հաշմանդամներին և հիվանդ երեխաներին:
  • Կրթության, մշակութային, սպորտի բնագավառում աչքի ընկնող տաղանդաշատ երեխաների նկատմամբ ցուցաբերել աջակցություն և խրախուսել նրանց:

Մենք պետք է ունենանք բարեկարգ այգիներ, փողոցներ ու սպորտային կենտրոներ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ վայելել, իրենց երեխաներին տալ սպորտի եւ այլն:Այդ ամենը  ունենալու ճանապարհն ու ձևերը գիտեմ ու կանեմ, միայն թե ժամանակի խնդիր է և վստահության:

Ապագա համայնքի միջնակարգ դպրոցը վերջերս անվանակոչվել է դպրոցի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս՝ Հովսեփ Կիրակոսյանի անունով։ Ռազմագիտության կաբինետը եւս հերոսի անունով է կոչվում, որտեղ էլ խնամքով պահպանվում են զոհված հերոսի անձնական իրերն ու զինվորական հագուստը։  

Այսպիսի կարծրատիպ կա, երբ համայնքապետը ստանում է համայնքի բնակիչների վստահության քվեն, կարծես ընտրվելուց հետո անձեռնմխելի է դառնում և բնակչին ավելի վերևից է նայում:

Նման դեպքերում ես անընդունելի եմ համարում, ընտրված համայնքապետի վերաբերմունքը, չէ՞ որ ժողովուրդն է քեզ ընտրել, դու նրան հուսախափ չպիտի անես, դու էլ նրանցից մեկն ես: Ես կարևորում եմ համայնքի ղեկավարի և բնակիչների շփումը և համագործակցումը, որը, անշուշտ, կնպաստի բնակչության շահերից բխող որոշումներ կայացնելուն: Յուրաքանչյուր աշխատանք և ծրագիր թիմային աշխատանքի  ժամանակ, շատ ավելի բարձր ցուցանիշներ է ունենումԳիտեք, գյուղը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ։ Եթե աշխատում ես՝ մարդիկ տեսնում ու գնահատում են այն։ Համայնքապետբնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ կձևավորվեն, ինչն էլ՝ փոխադարձ վստահության մթնոլորտ կստեղծի։ 

«Եկել եմ ծառայելու մեր ժողովրդին և առաջիկայում հնարավորինս լավ աշխատանքներով կներկայանանք մեր բնակչին։

 Ապագան մեր տունն է, և մենք ձգտելու ենք այստեղ իրականացնել նորանոր ծրագրեր՝ առավել բարելավելով յուրաքանչյուրի կենցաղը՝ մեծ պատասխանատվության և հետևողականության շնորհիվ»,-իր խոսքում նշեց համայնքապետը:

 Պ.Ավագյանը կրթված, հարգված ընտանիքից է, նրա համար ամենից կարևորը համագյուղացիների գնահատականն է: Վայելել այդ հարգանքը նշանակում է ոչ թե լինել սոսկ իր պարտականությունները կատարող պաշտոնյա, այլ ղեկավար, ով նվիրումով ու եռանդով օգնում է համագյուղացիներին շենացնելու հարազատ համայնքը:

Mnews.am