Աշխատանքիս լավագույն գնահատականը մարտի 9-ին…

1

 «Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է։ Պատճառը մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն են։ Արտավազցիները նոր համայնքապետ են ընտրելու։ Ընտրապայքարն ընթանում է  գործող գյուղապետ ՀՀԿ-ական Ռեմ Հովհաննիսյանի ,ինչպես նաև անկուսակցական Աշոտ Մարգարյանի  միջև:Քարոզարշավի հենց սկզբից արդեն այս ընտրատարծքի ՏԻՄ ընտրությունները մյուսներից առանձնանում են  այստեղ ստեղծված լարված ու ինտրիգային մթնոլորտով։  ՀՀԿ-ական թևը ՝Կոտայքի  մարզպետն իր յուրայինների հետ, բնականաբար, աջակցում է գործող համայնքապետի թեկնածուին։Խնդիրը նրանում է,որ անկուսակցական Աշոտ Մարգարյանն  գյուղացիների իսկ խոսքերով ստահոդ տեղեկություններ է տարածում մյուս թեկնածուի հասցեին, ցանկանալով ուշադրություն գրավել  և խանգարել գյուղացիների անդորրը:

 Արտավազցիների  հետ ունեցած մեր զրույցում պարզեցինք, որ գյուղացիների համակրանքը իրենց գյուղապետի կողմն է. «Ով ուզում է թող առաջադրվի. իրենց իրավունքն է։ Մենք գիտենք, թե ում ենք մեր ձայնը տալու հերթական անգամ, և ում ենք վստահելու մեր գյուղի գործերը»,- կարծիք էին հայտնում արտավազցիները։

Առավել տարեցներն էլ ասում էին. «Ինքը մեր տղեն ա, մենք չենք համարում իրեն համայնքապետ։ Իր երիտասարդությունն անցել է մեր աչքի առջև, իրեն լավ ենք ճանաչում, մեր գյուղը ,որ այսօր այսքան բարեկարգ եք տեսնում նրա աշխատանքի արդյունքն է: Մարդուն պետք է ճանաչել ընտանիքում։ Նա մեզ համար առաջին հերթին լավ մարդ է, լավ ընկեր, հետո նոր միայն՝ համայնքի ղեկավար։ Ռեմը  մեծ սեր ու հարգանք է վայելում մեր գյուղում. Երեկ չենք ճանաչում նրան կամ նրա ընտանիքին»։

«mnews.ам»-ի լրագրողն Արտավազ  գյուղական համայնքում գտնվելու ընթացքոմ հանդիպեց նաև Ռեմ Հովհաննիսյանին  ու նրա հետ զրուցեց կատարված աշխատանքների, ձեռքբերումների ու դժվարությունների, ինչպես նաև՝ նոր ծրագրերի շուրջ։

Պարոն Հովհաննիսյան , խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ աշխատանքներ են իրականցվել Արտավազում  Ձեր պաշտոնավարման տարիներին։

-Բոլորը աշխատանքները թվարկել հնարավոր չէ: Ասեմ միայն, որ իմ պաշտոնավարման առաջին տարվանից ի վեր շատ խնդիրներ են լուծում ստացել: Ինչ վերաբերում է դժվարություններին՝դրանք երբեք ինձ չեն վախեցրել:2000 թ-ից համայնքի ղեկավար եմ աշխատում արդեն 5-րդ անգամ արտավազցիները ինձ են վստահում գյուղի  խնդիրները իհարկե շատ են եղել  դժվարություններ, իսկ կյանքի են կոչվել բազմաթիվ գործեր։Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մանկապարտեզի շենքի կառուցումը,այս պահին շինարարական աշխատանքները  ընթացքի մեջ է ,այս գյուղը կարելի է ասել չի ունեցել գյուղապետարանի շենք, նոր շենք ենք կառուցել հարմարավետ և կահավորել :

-Ի՞նչ եք կարծում, ընտրությունները արդա՞ր կանցնեն։ Ինչո՞ւ պետք է արտավազցին ընտրի հենց Ձեզ…

-Մեր գյուղում ընտրությունները միշտ էլ արդար են անցել: Իսկ պետք է ինձ ընտրի, որովհետև իմ համակիրներին միավորում է մի բան. այն է տեսնել Արտավազը  զարգացած, հարմարավետ, բարեկարգ գյուղ ՝ սոցիալապես ապահով բնակչությամբ: Մեծ ծրագրեր  եմ իրականացրել ։ Վստահության քվե ստանալուց հետո փորձելու եմ շարունակել մնացած գործերը : Այդ նպատակը իրականություն դարձնելու համար էլ կրկին ապավինում եմ իմ ընտրողների աջակցությունը։ Ուստի, մարտի 9-ին արտավազցին ճիշտ ընտրություն կկատարի ՝ընտրելով գործը, և ոչ թե դատարկ ու փուչ խոսքերը, հավատացեք ուզում եմ հասկանամ մյուս թեկնածուի նպատակը ,հավատացած եղեք կցանկանայի լուրջ մրցակից լիներ,հանդիպումներ ունենար գյուղացիների հետ , որևէ ծրագիր ներկայացներ ,ոչ թե համագյուղացիներիս անդորրը խանգարեր:Իհարկե, ես ուրախ եմ, որ կա մրցակցություն, սակայն կարևորը ժողովրդի կամքն է՝ ում կցանկանա՝ նրան էլ թող ընտրի: Միայն կուզեի, որ ընտրություն կատարելուց առաջ հիշեն, թե նա, ով խոսում է ժողովրդավարությունից, ի՞նչ է արել համագյուղացիների ու գյուղի համար: Խոստումներին հավատալու համար՝ հանրությունը պետք է տեսներ մինչ այդ արված աշխատանքը:Մեր գյուղը տարբերվում է ուրիշ համայնքներից .ուժեղ կամքի տեր, յուրահատուկ բնավորություն ունի, ու բացառվում է, որ խոստումներին հավատալով՝ ձայն տա որևէ մեկին։ Արտավազցիները շատ լավ են ճանաչում ինձ, բոլորի հետ բաց ճակատով աշխատել եմ:

-Արդեն ավարտվեց քարոզարշավը. ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները։

-Ես իր պես դռնեդուռ երբեք չեմ ընկել, քանի որ, բնականաբար, դրա կարիքը չունեի։ Հանդիպումներ եմ ունեցել իմ բնակիչների հետ և որոշել մեր գյուղի համար ինչն է առաջնահերթ ու անհրաժեշտ և վերընտրվելուց հետո կշարունակեմ բնականոն իմ աշխատանքը։ Եվ, քանի որ համոզված եմ, որ արտավազցին իմ աշխատանքը գնահատում է, ուստի՝ իմ ընտրվելու հնրավորությունները բարձր եմ գնահատում։

-Չե՞ք նկատել ընտրակաշառքի դեպքեր. եթե նման բան լինի՝արտավազցին կվաճառի՞ իր ձայնը:

-Բացառված է :Ծիծաղելի է… փոքր գյուղ է , բոլորը իրար ճանաչում են, նման բան ես երբեք թույլ չեմ տա որևէ մեկը հանդգնի անել։  Արտավազցին  երբեք չի վաճառի իր ձայնը։ Նրանք ուղիղ, խելամիտ , մաքուր ժողովուրդ են. ես իմ ժողովրդի ցավը տանեմ, ես էլ՝ նրանց մի մասնիկն եմ։

-Ի՞նչ կմաղթեք Ձեր ընտրողներին, Ձեր համագյուղացիներին։

-Մաղթում եմ արտավազցիներին ամենալավն ու բարին։ Իրենք արժանի են լավ կյանքի։ Չեմ ասում, թե՝ ես ընտրվեմ, խնդիրները վերջանալու են։ Սակայն շատ ու շատ հարցեր, անպայման լուծում կստանան։ Չնայած ասեմ, որ եթե չընտրվեմ էլ ես կաշխատեմ իմ հնարավորությունների սահմաններում օգնել իմ հայրենակիցներին, քանի որ ես սիրում եմ գյու՛ղը, իմ ծննդավա՛յրը, իմ համագյուղացու՛նինձ համար համայնքապետ աշխատելը ինքնանպատակ չէ