«Ես ոմանց պես դռնեդուռ երբեք չեմ ընկել, քանի որ, բնականաբար, դրա կարիքը չունեմ».Ռազմիկ Ալավերդյան

6

Արարատի մարզի Սայաթ-Նովա   գյուղում Մարտի 9-ին ՏԻՄ ընտրություններ են։ : Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 2 թեկնածու՝ գործող համայնքապետ ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը և  անհատ ձեռնարկատեր ,ՀՀԿ անդամ Արսեն Ղարսայանը: Ավագանու 14-թեկնածուները պայքարելու են 7 տեղի համար  :Քարոզարշավի հենց սկզբից արդեն այս ընտրատարծքի ՏԻՄ ընտրությունները մյուսներից առանձնանում են  այստեղ ստեղծված լարված ու ինտրիգային մթնոլորտով։ Խնդիրը նրանում է, որ ՀՀԿ-ական թևը ՝Արարատի նորանշանակ  մարզպետն իր յուրայինների հետ միասին, բնականաբար, աջակցում է  համայնքապետի ՀՀԿ-ական  թեկնածուին :Այս փոքրիկ գյուղում  կարելի է ասել՝ խառնաշփոթ վիճակ է ստեղծվել. օր-օրի ներկուսակցական պայքարը թեժանում է :

Այս գյուղն արդեն չորս տարի է` ղեկավարում է Ռազմիկ Ալավերդյանը : Իր համագյուղացիների ձայների մեծամասնությամբ` նա համայնքի ղեկավար է ընտրվել 2010 թ. մայիսի 16-ին: mnews.ам-ի լրագրողն  Սայաթ-Նովա գյուղական համայնքում գտնվելու ընթացքոմ հանդիպեց Ռազմիկ Ալավերդյանի  ու նրա հետ զրուցեց կատարված աշխատանքների, ձեռքբերումների ու դժվարությունների, ինչպես նաև՝  նոր ծրագրերի շուրջ։ 

-Պարոն Ալավերդյան արդեն տարի է աշխատում եք համայնքապետ,անելիքները շատ են եղել, ի՞նչ եք կարծում սայաթնովենցին իր ձայնը կտա՞ Ձեզ:  Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակցի հնարավորությունները. մտավախություն չունե՞ք, որ համայնքապետ նա կնտրվի…

Ասեմ, որ մտավախություն չունեմ, որովհետև ինքն ինձ համար լուրջ մրցակից չէ։ Իսկ կուսակցական առումով այո…Ինքը ներկայանում է ՀՀԿ-ակաների հեղինակությամբ՝ասելով որ Մուրադ Մուրադյանը  այս կամ այն գործերը կանի։ Բա ինքն ի՞նչ է անելու: Ես արդեն 4  տարի է համայնաքապետ եմ աշխատում, ու լավ գիտեմ թե որ կուսակցությունը ինչ կարող է անել: Հիմա թեկնածու է առաջադրվել ու եկել, ժողովրդին ապակողմնորոշում է։ Բայց մեր ժողովուրդն ուժեղ կամքի տեր, յուրահատուկ բնավորություն ունի, ու բացառվում է, որ խոստումներին հավատալով՝ ձայն տա որևէ մեկին։ Համագյուղացիները շատ լավ են ճանաչում ինձ, բոլորի հետ այս տարիների ընթացքում  բաց ճակատով աշխատել եմ, բազմաթիվ անելիքներ դեռ ունեմ և վստահ եմ, որ սայաթնովենցիները ինձ հնարավորություն կտան շարունակել աշխատել և կյանքի կոչել եղած ծրագրերը։ Իհարկե, ես ուրախ եմ, որ կա մրցակցություն, սակայն կարևորը ժողովրդի կամքն է՝ ում կցանկանա՝ նրան էլ թող ընտրի: Միայն կուզեի, որ ընտրություն կատարելուց առաջ հիշեն, թե նա, ով խոսում է ժողովրդավարությունից, ի՞նչ է արել համագյուղացիների ու գյուղի համար: Խոստումներին հավատալու համար՝ հանրությունը պետք է տեսներ մինչ այդ արված աշխատանքը: 

-Պարոն Ալավերդյան   , խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ  աշխատանքներ են իրականցվել Սայաթ-Նովայում  Ձեր պաշտոնավարման տարիներին։ Անշուշտ, դժվարություններ էլ են եղել այդ ճանապարհին, ինչպե՞ս են հաղթահարվել դրանք։ 

-Բոլորը աշխատանքները թվարկել հնարավոր չէ: Ասեմ միայն, որ իմ պաշտոնավարման առաջին տարվանից ի վեր շատ  խնդիրներ են  լուծում ստացել: Ինչ վերաբերում է դժվարություններին՝դրանք երբեք ինձ չեն վախեցրել: Ես ստանձնել եմ գյուղապետի պաշտոնը՝աշխատանքի ողջ ծանրության հստակ գիտակցմամբ: Այժմ էլ ուրախությամբ ուզում եմ ասել, որ դժվարությունների առջև չընկրկելու, խուճապի չմատնվելու իմ կարողությունը տվել է իր արդյունքը. հետևում է մնացել բազմաթիվ դժվարություններ, իսկ կյանքի են կոչվել բազմաթիվ գործեր։Նշեմ օրինակ ՝բուժամբուլատորիա ենք կառուցել, որը հասկանալի է շատ կարևոր էր գյուղի համար ։  Նոր մանկապարտեզի շենք ենք կառուցել  ,մնացել է շատ քիչ աշխատանք և  մեր մանուկները կհաճախեն հարմարավետ ու գեղեցիկ կահավորված մանկապարտեզ: Գյուղի հիմնական խնդիրը խմելու ջուրն է: Սայաթ Նովայում արտեզյան հորերից են խմելու ջուր վերցնում, բայց արդեն դրանք էլ են ցամաքում: «Առաջ խորքային հորերից վայրկյանում դուրս էր գալիս 100 լիտր ջուր, իսկ հիմա՝ 4 լիտր»:Առաջնահերթ խնդիրների շարքում գյուղի դպրոցի պատուհանները փոխելն է ու մշակույթի տան վերանորոգումը: Մշակույթի տունը  համայնքային բյուջեով ի վիճակի չենք վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Մշակույթի տան շենքը պետք է հիմնանորոգվի, քանի որ խոնավությունն արդեն առաստաղ է հասել: Մշակույթի տունը վաղուց չի գործում, իսկ նախկինում այնտեղ լուրջ միջոցառումներ են իրականացվել: 

– Այնուամենայնիվ , առաջադրված թեկնածուին  մրցակից համարո՞ւմ եք։

-Բնականաբար՝ այո, որովհետև կապ չունի, թե ինքն արժանի է, թե՝ ոչ, այնուամենայնիվ, ունի թիմակիցներ , ովքեր նորմալ մարդիկ են,  իհարկե կան   լծակներ իր համար  աշխատող։ Իսկ իմ  թիմը ՝ իմ ժողովուրդն է, ես համոզված եմ, որ իմ գյուղի բնակչությունը ճիշտ ընտրություն կկատարի։

-Ձեր կարծիքով, ինչքա՞ն է Ձեր ընտրվելու հավանականությունը, դրանում իր դերը կխաղա՞ Ձեր ԲՀԿ-ական լինելը։ Սայաթնովենցիները  ինչպե՞ս են ընդունում ԲՀ կուսակցությանը։

-Կարծում եմ, որ ընտրվելուս հնարավորությունները շատ մեծ են։ Ինչ վերաբերում է  իմ համագյուղացիների կողմից ԲՀԿ-ին տրվող գնահատականներին՝ դրանք միշտ դրական են, քանի որ ԲՀԿ-ն, ինչպես  գիտեք, միշտ բարեգործություններ է անում  և ամեն կերպ օգնում, որպեսզի թեթևացնի  գյուղացիների  հոգսերը, ուստի Սայաթ-Նովա համայնքի    բնակչությունը շատ  լավ գիտի ԲՀԿ-ական պատգամավորի կողմից արված բարեգործությունները, կարծում եմ ժողովուրդը   ապագայի նկատմամբ իր հույսը կապում է ԲՀ կուսակցության հետ:Իսկ ինչ վերաբերում է իմ վերընտրվելու հավանականությանը ասեմ՝. «Ես ոմանց պես դռնեդուռ երբեք չեմ ընկել,  քանի որ, բնականաբար, դրա կարիքը չունեմ։ Հանդիպումներ եմ ունեցել    իմ բնակիչների հետ և որոշել,թե  մեր գյուղի համար ինչն է առաջնահերթ ու անհրաժեշտ և վերընտրվելուց հետո կշարունակեմ բնականոն իմ աշխատանքը։  Եվ, քանի որ համոզված եմ, որ գյուղացիները  իմ աշխատանքը գնահատում է, ուստի՝  իմ ընտրվելու հնարավորությունները բարձր եմ գնահատում։։:

-Թե ո՞վ է ավելի արժանավորը՝ թող որոշի ժողովուրդը։ Եթե իմ ընդդիմադիրն ընտրվի՝ ես միայն կշնորհավորեմ նրան։ Սա քաղաքականություն է, ոչ մի աթոռ  կամ պաշտոն հավերժ չէ : Կարևոր է, որպեսզի Սայափ-Նովա համայնքի ղեկավար  դառնա նա, ով առավելապես վայելում է գյուղի բնակչության վստահությունը, ով ի զորու է կյանքի կոչել իր ծրագրերն ու առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնել Սայաթ- Նովա համայնքի   բնակչության կյանքն ու ապագան…