Իմ ճակատագի՛ր Ծաղկաձոր. Արթուր Հարությունյան

35

  Հոկտեմբերի 2-ին  հանրապետության մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում համայնքապետերի և ավագանիների ընտրություններ են, մասնավորապես նաև` Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Գործող քաղաքապետ ՝ Արթուր Հարությունյանը   մեծ հպարտությամբ  mnews.am-ի լրագրողին ներկայացրեց համայնքն իր դիտակետից, ինչպես նաև խոսեց իր առաջադրման նպատակների և ծրագրերի շուրջ:

-Պարոն Հարությունյան Ծաղկաձորն հանդիսանալով տուրիզմի զարգացման վայր, ինչպիսի՞ ցուցանիշներ է այս տարի ամրագրել:

-Ինչպես տարվա յուրաքանչյուր եղանակին, ներկայումս նույնպես շատ ծանրաբեռնված ենք աշխատում: Աշխարհի տարբեր երկրներից հյուրեր ենք ունենում,  սակայն նվազում է նկատվել հայաստանյան զբոսաշրջիկների թվում, ինչը կապված է նաև հյուրանոցային բարձր գների հետ:  Ծաղկաձորցիները նաև սերվիսներ են մատուցում՝ դահուկներ, ձնագնացներ, ձիեր են վարձով տալիս: Դա էլ հնարավորություն է տալիս քաղաքապետարանին կատարելու տարեկան բյուջեն, այն կրկնակի աճել է, ինչպես օրենսդրական փոփոխությունների, այնպես էլ՝ մեր աշխատանքի արդյունքում:

image (1)

Անցած ընտրություններում Ձեր կողմից խոստացվածի ո՞ր մասն եք հասցրել իրականություն դարձնել:

Ծաղկաձորում մշտապես աջակցում և խրախուսում ենք փոքր և միջին բիզնեսին, դրանց զարգացմանը, չենք թողնում, որ խոշոր բիզնեսները ճնշեն, հավասար մրցակցային պայմաններ ենք ապահովում բոլոր տնտեսվարողների համար: Տեղի Հյուրանոցների միության նախագահը լինելով՝  կարողանում ենք աշխատանքներն այնպես կազմակերպել, որ խոշորների և ՓՄՁ-ների մրցակցությունն ապահովվի: Նաև՝ տեղեկատվական կենտրոն ունենք, որի միջոցով ուղղորդում ենք, գովազդային հոլավակների պատրաստմամբ օգնում: Դա օգնում է, որ մարդիկ տեղեկացված լինեն այն մասին, որ Ծաղկաձորում կան նաև մինչև 10.000 դրամանոց առանձնասենյակներ իրենց հանգիստը կազմակերպելու համար: Փորձել ենք հանգիստը մատչելի և հասանելի դարձնել սոցիալակա տարբեր խավերի  համար:

  • Նպաստում ենք ՀՀ բուհերի տուրիզմի և մենեջմենթի ֆակուլտետներում սովորող ծաղկաձորցի ուսանողների ուսման վարձերի մուծման հարցում: Նախընտրություն է տրվում բազմազավակ ընտանիքներին, սոցիալապես անապահովներին:
  • Քաղաքաքապետարանին կից ունենք երիտասարդական խորհուրդ, օգնում ենք նրանց, տարաբնույթ միջոցառումներ կազմակերպում:
  • Ինչպես նշեցի, զբոսայգին, խաղահրապարակը և ճեմուղին ենք կառուցում մեր ուժերով:
  • Ծաղկաձորն հանդիսանում է շախմատի օլիմպիական, ձմեռային  սպորտային միջոցառումների կիզակետը, որտեղ հաճախակի են կազմաերպվում միջոցառումներ:
  • Ամբողջությամբ լուծված է խմելու ջրի խնդիրը, 24-ժամյա ջրամատակարարում ունենք, ճանապարհներն այլևս ամբողջությամբ ասֆալտապատված են, գիշերային համալիր լուսավորություն ունենք, որի համար չենք խնայել ոչ մի միջոց՝ վերջին տեխնոլոգիաներով համալրելու համար:
  • Կառուցել ենք քաղաքային զուգարաններ, որը ժամանակին ահռելի խնդիր էր հանդիսանում
  • Նաև վերանորոգել ենք 7 շենքերի մուտքերն ու տանիքները:image

Պարո՛ն Հարությունյան, նախ կխնդրեմ պատմեք՝ ինչպիսի գործունեությամբ եք զբաղվել մինչև Ծաղկաձորի քաղաքապետ ընտրվելը։

-1981-1989 թթ. սովորել եմ Ծաղկաձորի Լևոն Օրբելու անվան միջնակարգ դպրոցում։ 1991թ. ավարտել եմ ԵՊՀ-ին առընթեր, ակադեմիկոս Ա. Լ. Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը։ 1996թ. ավարտել եմ Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել եմ իրավաբանի որակավորում։ 2010թ. ավարտել եմ Հայաստանի պետական ագրարային համալսարանի հողաշինարարություն և հողային կադաստր ֆակուլտետը։ Ստացել եմ ճարտարագետի որակավորում։ 1995-2001թթ. աշխատել եմ Ծաղկաձորի Լեռնադահուկային մարզադպրոցում՝ որպես մարզիչ։ 2001-2002թթ. աշխատել եմ ՀՀ ՍԱՊՀ-ի Կոտայքի մարզի սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնում՝ նախ որպես առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ 2002-2012թթ. աշխատել եմ ՀՀ ՊԵԿ-ում՝ նախ որպես հարկային տեսուչ, ապա՝ ստուգումների բաժվի պետ։ 2012թ. օգոստոսի 20-ին ազատվել եմ աշխատանքից՝ ՀՀ ՀԾ 1-ին դասի խորհրդականի դասային կոչումով։ Ծառայել եմ բանակում։ Լեռնադահուկային մարզաձևի ՀՀ սպորտի վարպետ եմ։ ՀՀԿ անդամ եմ։ Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա։

-Ինչպիսի՞ խնդիրներ ունի ծաղկաձորցին:

Սիրում եմ իմ քաղաքը և սրտացավորեն եմ մոտենում Ծաղկաձորի և ծաղկաձորցու առջև ծառացած յուրաքանչյուր խնդրի։ Բնականաբար, տեղեկացված եմ, թե ինչպիսի խնդիրներ, առավելություններ և թերություններ ունի քաղաքը, բնակչության որ հատվածն ունի զբաղվածության և այլ խնդիրներ։ Նախընտրական ծրագրիս մեջ առաջարկել եմ իմ նախագծերը՝ դրանց լուծմանն ուղղված։

-Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին ինչու՞ ևս մեկ անգամ առաջադրվեցիք:

 – Ունեմ կիսատ թողածս շարունակելու և հերթական մեծ ծրագրերս իրականացնելու նպատակ: Այս ամենի հետ միասին մեր բնակչության քաջալերող խոսքերն ու մաղթանքները, որոնք լսում եմ իմ հասցեին ավելի են գոտեպնդում :                                                                                  Երբ ես ցանկանում էի դառնալ քաղաքապետ, հայրս ասում էր՝ եթե՛ շխատելու ես այնպես, որ գլուխս բարձր պտտվեմ քաղաքում, ապա աշխատի՛ր, եթե՞ ոչ, ապա չգնա՛ս այդ քայլին: Եվ հիմա երկնքից հայրս հետևում է իմ կատարած գործունեությանը, հուսով եմ արդարացնում եմ իր սպասելիքները: Ես իմ խոստման առաջ եմ պատասխանատու և հորս պատգամի…

Իմ սերն ու նվիրվածությունը առ քաղաք այնքան մեծ է և անչափ, որ Ծաղկաձորն համարում եմ իմ ճակատագիրը: Իմ ճակատագի՛ր Ծաղկաձոր, իմ սե՛ր Ծաղկաձոր:

Mnews.am