Կա հավատ և վստահություն

26

Համայնք

Որ լավ գործերով կհասնեն ավելի մեծ հաջողությունների.

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը Mnews.am- ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 2012 թվականից: 

-Պարոն Գալստյան արդեն ութ տարի է ղեկավարում եք համայնքը, ի՞նչով էր պայմանավորված Ձեր առաջադրումը համայնքի ղեկավարի պաշտոնում:  

-Նախ ողջունում եմ Ձեզ համայնք այցելության համար: Երևի թե հաջողության գրավական է ուղղորդում ինձ: Դեռևս երիտասարդ տարիքում արդեն պաշտոն եմ ստանձնել, մինչ համայնքի ղեկավար ընտրվելը զբաղվել եմ ձեռնարկատիրական գործունեությամբ,այնուհետև  որոշեցի առաջադրվել համայնքում, որպես ղեկավար: 2012 թվականից համայնքի ղեկավար եմ, բնակիչներս նկարագրում են համայնքին նվիրված մարդ:Գուցե այդ վստահությունն է ինձ մեծ ուժ տալիս:Այս պաշտոնը ինձ համար ինքնանպատակ չէ,հարգանքը պաշտոնով չի որոշվում, իսկ պաշտոնը հավերժ չէ: Ես միշտ աշխատել և շարունակում եմ անել աշխատանքներս ընդամենը մեկ նշանաբան կիրրառելով՝ ամենինչ գյուղի և գյուղացու համար:

-Կխնդրեի հակիրճ ներկայացնեիք այս երկարաձիգ տարիների աշխատանքները:ի՞նչ  աշխատանքեր եք իրականացրել այս տարիների ընթացքում:

-Աշխատանքները բավականին շատ են.2012 թվականին երբ ընտրվեցի համայնքի ղեկավար ,ձեռնամուխ եղա մանկապարտեզի վերանորոգմանը:Խմելու ջրի ջրագծերն են փոխվել ,ոռոգման ջրի մեծ ցանց է կառուցվել:Դեռևս 2016 թվականին ՀՀ կառավարության կողմից սուբսիդիոն ծրագրի շրջանականերում բուժամբուլատորիա սկսեցինք կառուցել ,որը շատ կարևոր էր մեր համայնքի համար:Սակայն,աշխատանքները դեռ ընթացքի մեջ դատարանի որոշմամբ շինաշխատանքները դադարեցվեցին, և քրեական գործ հարուցվեց, համարելով օրենքից դուրս գործունեություն ,սակայն հարուցված քրեական գործը կարճվեց:Հիմա դադարեցված են աշխատանքները,մանրամասների մասին կխոսեմ ավելի ուշ ,երբ ժամանակը գա:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:Ո՞րն եք համարում ջրառատցու  առաջնային գերխնդիրը: 

-Ջրառատ համայնքի համար առաջնային գերխնդիրը ճանապարհների հարցն է: Այս տարիների ընթացքում փոքրիշատե հարթ կամ բարեկարգ փորձել ենք, բայց` ապարդյուն: Խճապատումն, ըստ էության, արդյունք չի տվել, քանի որ անձրևների դեպքում փոսերն էլի ի հայտ են գալիս: Ելքն ասֆալտապատումն էր, բայց համայնքի աղքատիկ բյուջեով դա հնարավոր չէր:Կառավարության կողմից առաջարկված սուբսիդիոն ծրագրին մասնակցեցինք և համայնքի առաջնային ծրագիրը որոշվեց 1,5 կմ գյուղի կենտրոնական փողոցի  ճանապարհի ասֆալտապատում:Արդեն պայամանգրով մոտ օրերս աշխատանքները կսկսվեն: Այս պահին, նույն ծրագրի շրջանակներում ,նաև համայնքի մասնակցությամբ մշակույթի տան տանիքն է ամբողջությամբ վերանորոգվում:

 Խոսելով բնակիչ-համայնքապետ փոխհարաբերությունների մասին, պարոն Գալստյանը  նշեց, որ համայնքի ցանկացած բնակչի խնդիր համարում է իրենը: Չկա այնպիսի բնակիչ, որ ինչ-որ հարցով դիմի իրեն և անպատասխան կամ չբավարարված մնա: Կանգնած է յուրաքանչյուրի կողքին և օգնում, աջակցում է հնարավոր ամեն ինչով: Աշխատասենյակի դուռը մշտապես բաց է բոլորի համար: Մի խոսքով, տվյալ հարաբերությունները, նրա բնորոշմամբ, շատ բարձր մակարդակի վրա են:

-Ի՞նչպես է այսօր ապրում ջրառատցին։

Բոլորիս ձգտումն է, որ համայնքները ֆինանսական և մարդկային ռեսուրսներով հզոր ու ամուր լինեն, կյանքը բարեկեցիկ ու արժանապատիվ դառնա: Մեր գյուղում անհրաժեշտ բոլոր պայմաններն այսօր կան, ահա թե ինչու մերոնք չեն հեռանում,  ընդհակառակը, ներհոսք է նկատվում: Մարդիկ ձգտում են սեփականություն ձեռք բերել և ամրապնդվել գյուղում: Մեր գյուղացիներն աշխատող, նախաձեռնող են։ Առավոտից մինչ ուշ գիշեր կռիվ են տալիս հողի հետ:

-Կորոնավիրուսի համավարակ  COVID-19-ի հետ կապված Ջրառատում ի՞նչ միջոցառումներ են կատարվում:

Բոլորին հորդորում ենք դիմակ կրել,հետևեն բոլոր կանոններին ,որպեսզի միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքից։

 -Ի՞նչ միջոցառումներ են կատարվում համայնքում Ձեր նախաձեռնությամբ:

Ջրառատում ունենք ավանդույթ բոլոր տոները միասին նշելու:Օրեր առաջ  Ջրառատ համայնքում հուզումնալից օր էր:Մեր երիտասարդները զորակոչվեցին հայոց բանակ:Արդեն իսկ ավանդույթ դարձած իմ ուղեկցությամբ մեր զորակոչիկները այցելեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:Ճանապարհեցինք մաղթելով՝ Խաղաղ ծառայության և բարի վերադարձ մեր քաջ զինվորներին:

Ջրառատի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում են դպրոցականները,  միշտապես  1-ին դասարանի  երեխաներին պայուսակներ և գրենական պիտույքներ ենք նվիրում:Այս տարի դեռ չենք նախապատրաստվել, դեռ չգիտենք COVID-19-ի հետ կապված  ինչ ընթացք կունենա:

 Ջրառատցին  հյուրասեր ու հյուրընկալ է…

Մեր երկրին խաղաղություն, գյուղացուն առատ բերք ,առողջ լինեն, որ կարողանան աշխատեն և ապրեն…

Mnews.am