«Կերտենք մեր երազանքի Ուրցաձորը միասին». Սամվել Սիմոնյան

187

 Փետրվարի 17-ին հանրապետության մի շարք մարզերում տեղի            կունենա ՏԻՄ ընտրություններ, որտեղ առաջադրված ընտրապայքարում են միանգամից 5 թեկնածուներ՝ նախկին համայնքապետ Ռաֆիկ ԱնդրեասյանըՍամվել Սիմոնյանը, Գևորգ ԱվետիսյանըԱնդրանիկ  Մխիթարյանը և Անդրանիկ Կարապետյանը: Նախկին  համայնքապետի կողմնակիցներից զատխոշորացված          համայնքում՝Շաղափ և Լանջանիստ համայնքները ներառյալմեծ                  է  սերնդափոխության համախոհների բանակըով պահանջում է «Շեն» հոլդինգի «Էֆեկտ Գրուպ» մասնաճյուղի  պետ՝ Սամվել Սիմոնյանիննրան տեսնելով խոշորացված  համայնքի  միակ  ղեկավար:

-Պարոն Սիմոնյան ինչու՞ որոշեցիք առաջադրվել որպես համայնքապետի թեկնածու:

-Համայնքում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին առաջադրվել, ի վերջո փոփոխությունները  պետք է այցելի նաև մեր համայնք:

-Պարոն Սիմոնյան, ինչպե՞ս ընդունեցիք նոր Հայաստանի գալիքը: 

– Գյուղն արդեն մի քանի ամիս է եփվում է հեղափոխության ազատության մեջ, դա շատ ոգևորիչ է: Ի վերջո սա պետք էր մեզ, այն նոր շունչ կհաղորդի բոլորիս կյանքի, կենսակերպի լավացման հարցում, որպեսզի էլ ավելի հետևողական և սրտացավ լինենք մեզ վստահված գործում:

-Շարունակ խոսում են երկրում իրավիճակ փոխվելու մասին, ի՞նչ կարծիքի եք ՏԻՄ ընտրությունների դեպքում ինչպե՞ս կլինի: 

   -Նախկինում այլ էր, ողջ կառավարական համակարգը մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին, բոլորս էլ տեսել ենք, բախվել այդ անարդարությանը: Կարծում եմ շուտով կայանալիք ընտրությունները ավելի հաստատուն կերպով կամրապնդի հեղափոխության գալուստը նաև Ուրցաձոր համայնքում :

            –Կներկայացնե՞իք Ձեր նախընտրական ծրագրերն ու գաղափարները: 

  -Ի սկզբանե նշեմ, որ իմ գաղափարախոսությունը միասնականության մեջ է՝ միասին մենք կարող ենք ամեն ինչ: Նշեմ պլանավորած աշխատանքները, որոնցով ներկայանում եմ հանրությանը՝

  • Հիմնել փոքր արտադրություններ, ստեղծել աշխատատեղեր և բարելավել կյանքի որակը :
  • Սոց. անապահովների ֆոնդը և դրա կառավարումը դարձնել թափանցիկ և հրապարակային:
  • Գազաֆիկացնել Ուրցաձոր բնակավայրի մանկապարտեզը, առաջնահերթորեն քննարկել Շաղափ բնակավայրի մանկապարտեզի շահագործման հարցը, հասնել համայնքի վերջնական գազաֆիկացման:
  • Ներկայացնել Ուրցաձորի խմելու ջրի որակի բարելավման պահանջը, ստեղծել Շաղափի և Լանջանիստի խմելու ջրի կուտակման հնարավորություն:
  • Դպրոցներում կառուցել սանհանգույցներ, վերահսկել և բարելավել ոռոգման համակարգը:
  • Լուծել նորաստեղծ ընտանիքներին տնամերձ հողամասեր հատկացնեու հարցը:
  • Բարեկարգել համայնքային ճանապարհները, հանագործակցելով տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ իրագործել համանքային զարգացման ծրագրեր:
  • Գյուղացիներին հուզող հարցերի քննարկումը պետք է դարձնե ավագանու հիմնական գործառույթներից մեկը։
  • Կազմակերպել աղբահանության պատշաճ սպասարկում:

Մենք ի զորու ենք այս ամենն իրականացնել, սակայն միմիայն բնակչության քվեների ու օժանդակության շնորհիվ:

-Ի՞նչ եք խոստանում ուրցաձորցիներին: 

  -Խոստանում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի իրենց յուրաքանչյուր խնդիրներն աստիճանաբար լուծելու համար: Առաջին հերթին պարտավորված կլինեմ ինձ չընտրողների հանդեպ, որովհետև իրենց կունենամ ապացուցելու, որ կարող ուժ եմ, ես գիտակցում եմ, թե ինչպիսի բեռ եմ վերցնում ինձ վրա, ուստի՝ պատրաստ եմ այն արժանապատվորեն կրել:

-Որոնք են այն սկզբունքները, որով դուք առաջնորդվում եք և ի՞նչ որակական հատկանիշներով պետք է օժտված լինի համայնքապետը, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատանք իրականացնել և արժանանա համագյուղացիների վստահությանը։ 

  -Համայնքապետը պետք է լինի բարյացկամ, լսող, աշխատասեր, կամեցող, հանդուրժող, կազմակերպող,որպեսզի ճիշտ կազմակերպես աշխատանքը և հետևողական լինես։ Աշխատելու ու գործելու եմ  Ուրցաձորում,  եռանդով ու նվիրումով շարունակելու եմ կառուցել, նորոգել, շենացնել․․․              -Ձեր կոչը, խոսքն ուրցաձորցիներին քարոզարշավի ավարտին:

   –Հարգելի ուրցաձորցիներ, ես ձեզանից մեկն եմ, ձեր հողուջրի մարդ, վստահ կարող եմ ասել, որ ընտրելով ինձ դուք ընտրություն եք կատարում բարեկեցիկ համայնք ունենալու օգտին: Գյուղը մեր սերունդներինն է ու այս ընտրությամբ պետք  կատարվի անձնական շահերից, ազգակցական կապերից վեր կանգնած՝ խղճի ընտրություն:

Մաղթում եմ համայնքի բնակիչներին, որ փետրվարի 17-ին կատարեն իրենց քայը, ընտրեն արժանապատիվ ապագան և զարկ տան նորաստեղծ և երազանքների Ուրցաձոր ունենալու միասնական նպատակին:

mnews.am