Կոտայքի մարզում կայացավ հերթական մարզխորհրդի նիստը

18

Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Ա. Սողոմոնյանը:
Մարզխորհդրի նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկատվություն է ներկայացրել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ՝ ըստ համայնքների վերլուծելով բյուջեների կատարողական ցուցանիշները:
Այնուհետև ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից մարզի համայնքներում իրականացված ստուգումներին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Տ. Գևորգյանը:
Մարզի խորհրդի նիստում քննարկվել են նաև ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից ՀՀ Կոտայքի մարզպետարանում և մարզի մի շարք համայնքներում իրականացված ստուգումների արդյունքները, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գ.Ավետիսյանը:
Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ.Գուլոյանը կարևորել է քննարկված հարցերի շրջանակներում համայնքներում համակողմանի աշխատանքներ ծավալելու անհրաժեշտությունը և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժաժանումների ղեկավարներին հանձնարարել պարբերաբար դիտարկումներ իրականացնել համապատասխան գործընթացների կատարումն ապահովող միջոցառումների նկատմամբ:

 

www.kotayk.mtad.am