Որքան գյուղացին լավ ապրի, այնքան գյուղի բարեկեցության աստիճանը կբարձրանա…

6

2012թ-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար  է ընտրվել Արտաշես Գրիգորյանը ով  ձեռնամուխ է եղել հարազատ գյուղն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին։ mnews-am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում Ա.Գրիգորյանը  ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար, հետագայի ի՞նչ ծրագրեր կան։

-Պարոն  Գրիգորյան, շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել Վանաշենի համայնքապետի ընտրություններում։ Ի՞նչը դրդեց Ձեզ այդ քայլին գնալ։

-Մինչ այդ հայրս` Խաչիկ Գրիգորյանն էր ղեկավարում համայնքը:Երկար տարիներ աշխատելով համայնքի ղեկավար,շատ գործեր է կատարել:Ես եկել եմ շարունակելու հորս գործը, ինչը կրկնակի պարտավորեցնող է, պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի հորս անունն ու պատիվը միշտ բարձր պահեմ: Ինչպես նաև Վանաշենը իմ ծննդավայրն է,ծնվել , մեծացել եմ այս գյուղում,սիրում եմ հարազատ իմ գյուղը և իմ համագյուղացիներին:

-Որպես երիտասարդ համայնքապետ ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

-Ինձ համար անչափ կարևոր է մարդկանց հուսախաբ չանելը,նրանք հավատացել ու իրենց ձայնը վստահել են ինձ: Դա մեծ պատասխանատվություն է: Ինձ հաջողվել է վեր հանել համայնքի առջև ծառացած խնդիրները,գտնել դրանց լուծման ուղիներն ու հնարավորինս արագ լուծել դրանք

-Ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքում Ձեր պաշտոնավարման այս չորս տարիներին:

– Որախությամբ պետք է նշեմ, որ գյուղի սոցիալական վիճակը մի փոքր բարձրացել  է, և դա մեծապես մեր  ուշադրության կենտրոնում է: Ինչպես գիտեք գյուղացու հիմնական աշխատանքը հողագործությունն է:Եթե եղանակը տհաճ անակնկալ չմատուցի, կարծում եմ գյուղացին օրվա հացը հողագործությամբ կվաստակի: Վանաշեն համայնքում խճապատվել են ճանապարհները, ապահովված է գիշերային լուսավորվածությունը: Համայնքում մշտապես նշում ենք պետական, ազգային, ժողովրդական ու հոգևոր տոները:Նախկին մարզպետի  աջակցությամբ,նրամիջնորդությամբ է գյուղն ընդգրկվել Հազարամյակների մարտահրավերհիմնադրամի ծրագրում,պետական ներդրումներով է իրականացվել գյուղի գազաֆիկացումըդպրոցի և մանկապարտեզիվերանորոգումըԴեռ պետք է ասֆալտապատվի նաև դպրոց տանողճանապարհը:

– Գյուղում կա՞ն արտագնա աշխատանքի մեկնածներ…

-Վանաշենցին  աշխատասեր  է և հույսը միշտ ինքն իր վրա է դնում:ՙՄեր գյուղը միակն էԱրարատի տարածաշրջանումորտեղից քիչ են արտագնա աշխատանքի մեկնում: Ճիշտ է,մի երկու  տարի՝ առաջ՝  2014 թ.ցրտահարությունը լուրջ խնդիր էր առաջացրելայնպիսիմարդիկ էին ուզում դուրս գնալոր զարմանում եսՊետք է կարողանանք օգնելօժանդակելնրանցոր չմեկնենմնան իրենց հողի վրա:Գյուղացին երբեք հացի խնդիր չի ունենա,եթե մնա գյուղում և աշխատի …

-Ձեր կարծիքով այս տարի գյուղացին գո՞հ է աճեցրած բերքից:

Համայնքը նախկին ձեռքբերումները պահպանելով առաջ է գնումտարեցտարի ավելի բարեկե-ցիկ դարձնելով համայնքըՎանաշենցիների գլխավոր զբաղմունքը խաղողագործությունն էՍա այն բացառիկ համայնքներից էորի արտադրանքը ունիիրացման կետերԵրևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում և մի քանի փոքր գործարաններում:Մեր մարզպետի՝  Ռուբիկ Աբրահամյանի ջանքերի  շնորհիվ խաղողի գինը կարծում եմ այս տարի ևս բարձր կլինի և մթերումը պատշաճ կկարգավորվի,որովհետև անցած տարի գյուղացու դռանը բերքը չմնաց,կարողացան հանձնել:Իսկ ինչ վերաբերում է պտուղ-բանջարեղենին շարունակում է մտահոգել:Վերավաճառողները ավելի շահեկան են աշխատում ,քան գյուղացին,ով օրն ի բուն աշխատում է:Ամբողջ գյուղը վարկերի տակ է, պիտի կարողանա գյուղացին այդ բեռից բարեհաջող ազատվել: Որքան գյուղացին լավ ապրի, այնքան գյուղի բարեկեցության աստիճանը  կբարձրանա:

-Վանաշենում ի՞նչ հրատապ խնդիրներ կան:

Ամենագլոբալ խնդիրը խմելու ջրի քայքայված ջրագծերին է առնչվում:Ջրագծերը շատ հին են և անցանկալի հետևանքների առաջ են մեզ հաճախ կանգնեցնում: Որքան էլ համայնքի միջոցներով աշխատանք տարվի, միևնույն է, այդ կերպ չենք կարողանա ցանկալի արդյունքի հասնել, քանի որ մեծ ծախսեր են պահանջվում:Համայնքում քայքայված է խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցը, կեղտաջրերը կուտակվում են՝ անհրաժեշտ խողովակների բացակայության պատճառով, դպրոց-մանկապարտեզ 400մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատման կարիք ունի, մշակույթի տունը, ինչպես նաև դպրոցի մի հատվածը սպասում են հիմնանորոգման: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խոստացել է , որ առաջնահերթության սկզբունքից ելնելով` կլուծվեն համայնքի հիմնախնդիրները: Կառավարության միջոցներով և տարբեր ծրագրերով աստիճանաբար գյուղը կձերբազատվի հիմնախնդիրներից: Եվ ամենաուրախալին վանաշենցիների համար ,Վեդիի ջրամբարի կառուցումով, որը ՀՀ նախագահի անմիջական հսկողությամբ է իրականացվում, կլուծվի նաև ոռոգման ջրի հիմնախնդիրը:

-Իսկ ինչպիսի՞ն է կապը ժողովրդի ընտրյալների՝ ձեր պատգամավորների հետ։

-Մեզ շատ է օգնում ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը. ինչ հարցով դիմելիս լինենք, արձագանքը չի ուշանա: Ես դպրոցի խորհրդի նախագահն եմ: Դպրոցը խորհրդային տարիներից չուներ քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ: Խնդրեցի  պարոն Գրիգորյանին` օգնելու մեզ այդ հարցում:Բնականաբար օգնեց,և մի քանի օրերի ընթացքում ստացանք լաբորատորիաների նյութերը:Ինչպես նաև մեր գյուղից է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել  Ղազարյանը, ում ևս ինչ հարցով դիմել ենք` ընդառաջել է: Մյուս պատգամավորը նույնպես` Գրիգոր Գրիգորյանը, պատրաստակամ է շարունակելու մեզ ցուցաբերած աջակցությունը: Նրանց հետ հարաբերությունները գնալով էլ ավելի սերտանում են, դառնում ընկերական: Ցանկացած դժվարության դեպքում ապավինում ենք նրանց հովանավորությանը:

 -Վանաշենը մյուս համայնքներից տարբերվում է մշակութային կյանքով….Կմանրամասնե՞ք.

-Իսկապես: Համայնքն այսօր ապրում է ակտիվ մշակութային կյանքով:Մեծ շուքով նշվում են պետական  և եկեղեցական տոները,հիշատակի օրերը:Կազմակերպվում են

տարաբնույթ,կրթական, մշակութային, մարզական, ժամանցային միջոցառումներ:Կրթօջախը շատ խելացի, դաստիարակված սերունդ է տալիս: Ունենք վերանորոգված մանկապարտեզ,իմ աշխատած ժամանակահատվածում կարողացա ապահովել գույքով, որը մեծ նվեր էր փոքրիկներին: Մշակույթի տան մի մասն է վերանորոգվել, հայրիկիս աշխատած տարիներին, մյուս հատվածը ես եմ ուզում վերանորոգել:

Նախորդ տարում   եղեռնի 100-ամյակին նվիրված հուշահամալիրի բացումը իրականացրեցինք, որին մասնակցեցին շատ տարբեր գործարարներ,պաշտոնյաներ,ինչպես նաև մշակութային անձինք: Շատ տպավորիչ  և գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված, սա նաև մեր համագյուղացիների կարծիքն է, մենք հպարտ ենք, որ նման կոթող ունենք  մեր համայնքում:

IMG_20150806_123558

Ծրագրերը շատ են, դրանք իրագործելու ցանկությունը՝ մեծ։ Նաև հաշվի առնենք սահմանային լարված իրադրությունը, ինչի արդյունքում նաև խոչընդոտեց  մեր համայնքում բազում աշխատանքների իրականացմանը։ Թերևս վստահ ենք, որ ամեն ինչ կկարգավորվի, մեր տղաներն էլ անփորձանք և ուրախ կվերադառնան իրենց տները։ Ճիշտ է ,ցավով եմ նշում զոհերի մասին, այնուամենայնիվ հուսանք էլ շարունակություն չի լինի այդ դժոխքին, մենք անկոտրուն հոգու տեր ազգ ենք, մենք անպարտ ենք, դա շատ անգամներ ենք ապացուցե…

Խնդիրներով ,թե առանց խնդիրների,  հոգսաշատ ,թե անհոգ՝Վանաշենն ապրում է հայկական սովորական գյուղի իր սովորական առօրյան։Բոլոր սովորական հայ մարդկանց նման վանաշենցիներն էլ հարսանիքներ են անում, ծնունդ ու կնունք նշում, և երբեք չեն մոռանում այցելել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին ՝հարգանքի տուրք մատուցելու իրենց զոհված համագյուղացիների հիշատակին։ Չէ՞ որ այսօրվա խաղաղ գոյության գինը նրանց կյանքն է եղել…