Պիտի՛ գնահատես մարդկանց անաչառ վերաբերմունքը. Ժիրայր Հակոբյան

98

 2008թ-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Շիրակի մարզի  համայնքի ղեկավար  է ընտրվել Ժիրայր Հակոբյանը, ով այս տարվա՝ հոկտեմբերի 2-ի կայանալիք ընտրություններին չունի առաջադրված մրցակից:

  mnews-am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում համայնքապետը ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար, հետագայի ի՞նչ ծրագրեր կան։
-Պարոն Հակոբյան, բազմաթիվ մանթաշցիներ Ձեր մասին կարծիք հայտնելիս առաջին հերթին ընդգծում են Ձեր փորձառության փաստը: Պատմեք մի փոքր ձեր անցած ուղու և գործունեության մասին:
  – Նախ, ինձ համար ուրախալի է իմանալ , որ իմ համագյուղացիները գնահատում են իմ փորձառությունը:Գյուղը մի մեծ ընտանիք է:Իմ  անցած ճանապարհը, ինչպես նշեցիք իմ փորձառությունը ինձ ուժ տվեց նաև  իմ համայնքում լավ աշխատելու: 1982-1992թ-ին ավարտել եմ գյուղի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցը: 1992-1995թ.թ. Արթիկի Պետական քոլեջը: Իսկ 2003-2008թ.թ զբաղվել եմ գործարարությամբ՝ հիմնելով  Մանթաշի Ձոր ՍՊԸ-ն:Այնուհետև 2008թ-ից  Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարն եմ  և սույն տարում ավարտել եմ Գյումրու Պրոգրես համալսարանը: Իմ հարգանքը իմ համագյուղացիների նկատմամբ փոխադարձ է :
 
   -Ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքում Ձեր պաշտոնավարման այս  տարի-ներին: Ինչպե՞ս եք բաշխում տեղական բյուջեն։
 –Մեր համայնքը Արթիկի տարածաշրջանում երկրորդ գյուղն է իր մեծությամբ: Ճիշտ է կոչվում է Փոքր Մանթաշ, բայց Մեծ Մանթաշից էլ առավել մեծ է: Ամեն տարի, ավագանու ժողովի ընթացքում տարբերակում ենք ավելի բարդ և ծախսատար խնդիրներն ավելի թեթև խնդիրներից, և ըստ այդմ էլ բաշխում ենք մեր ֆինանսական միջոցները, կանոնակարգում անելիքները։Համայնքային կենտրոն ենք ուզում կառուցել, սակայն  բավական մեծ ներդրում է պահանջում, որ Փոքր Մանթաշը սեփական եկամուտների (մոտ 5 մլն դրամ) ու պետությունից հատկացվող դոտացիայի (37 մլն դրամ) հաշվին իրականացնել չի կարող: Գյուղի գազիֆիկացման աշխատանքները ժամանակի ընթացքում կհասցվի բացարձակի: Երկհարկանի տիպային շենքում, մանկապարտեզից բացի, տեղավորվել են համայնքապետարանը, գրադարանը, երաժշտական դպրոցն ու մշակույթի տունը:Ամենամեծ խնդիրը թվարկված հիմնարկները տարանջատելն է: Եթե կարողանայինք համայնքային կենտրոն ունենալ, գոնե համայնքապետարանը, գրադարանն ու մշակույթի տունը դուրս կգային մանկապարտեզի շենքից, որից հետո կկարողանայինք երեխաների համար ևս մեկ խումբ բացել: Այս տարի կատարել ենք մեծ ծրագիր՝ կապված ջրարբիացման աշխատանքների հետ: Դա արդեն իր հերթին կնպաստի գյուղտնտեսության և անասնապահության զարգացմանը:  
DSC03982  DSC03980
  Ինչպես նաև մեծ բարերարների միջոցով համայնքում արդեն սկսել ենք սեփական անտառ ունենալու այդ բարդ աշխատանքները: Այն կունենա  իր ծառատեսակները և կնպաստի հետագայում Փոքր Մանթաշի տուրիզմի զարգացմանը:
DSC03990 DSC03989
  –Իսկ ի՞նչպես են ապրում Փոքր Մանթաշում…

Հիմնականում զբաղվում են  անասնապահությամբ, կարելի է ասել, որ մանթաշցին տարբերվում է մյուս գյուղերից, շատ աշխատասեր, ինքնուրույն են, իրենց ապրուստը վաստակում են անասնապահությամբ ,մասամբ՝ հողագործությամբ:

Ուզում եմ ամբողջ գյուղի անունից  և իմ երախտագիտության խոսքը ասել իմ ընկեր բարերարներին, որոնց շնորհիվ կատարվել և կատարվում են գյուղում բազմաթիվ աշխատանքներ` Շիրազ Մաթևոսյան, Զորիկ Խաչատրյան, Աշոտ Պալոյան,Անդրանիկ Մակարյան, Մկրտիչ Մաթևոսյան, Մկրտիչ Իսպիրյան, Արմեն Մադոյան, ովքեր միշտ գյուղի կողքին են, և ձեռք  են մեկնել Վլադիվաստոկից Սերյոժա  Թորոսյանը, Տուլայից ՝ Վիրաբ Հակոբյանը, մյուսները` Արայիկ և Գևորգ Մաթևոսյանները՝ Սոչիից, Լարվենտ Մարգարյանը, Իշխան և  Սամվել Հակոբյանները ՝ Մոսկվայից, փոքր եղբայրս՝ Ջոն Հակոբյանը:

Մեր համայնքը շատ համախմբված  է՝ մեկը բոլորի համար, բոլորը մեկի: Ցանկացած գյուղից բացակայող մանթաշցի  միայն ֆիզիկապես է բացակա, հոգով բոլորը կապված են իրենց ծննդավայրի հետ:

Իսկ ո՞րն է համայնքի գերխնդիրը։

-Փոքր Մանթաշում  թիվ մեկ խնդիրը գազաֆիկացումն է:Գյուղը խորհրդային տարիներից ի վեր զրկված է եղել կապույտ վառելիքից: Մանթաշցիների բողոքը տեղին է, դժգոհ էինք  նաև գյուղական անբարեկարգ ճանապարհներից, բայց արդեն այս տարի գյուղի կենտրոնական փողոցն ամբողջությամբ ասֆալտապատվեց: :Մեր մանկապարտեզը և դպրոցը գտնվում էին վթարային վիճակում, բայց ներկայումս մանկապարտեզի վիճակը կարելի է ասել նորմատիվին է մոտենում:

յուղից արտագաղթ ու արտագնա աշխատանքի մեկնողներ կա՞ն:

— Այո, գյուղի երիտասարդության մեծամասնությունն արտերկրում է աշխատում, սեզոնային աշխատանքի են մեկնում, որ կարողանան մի բան ուղարկել ընտանիքի հոգսը թեթևացնել գյուղում: Աշնանը վերադառնում են, ձմռանն ընտանիքի հետ անցկացնում:Ամենամեծ խնդիրն այսօր արտագաղթն եմ համարում։ Կարծես վարժվել ենք այն մտքի հետ, որ մեզանից շատերը կարող են շենացնել ուրիշի հողն ու տունը, արարել ու ստեղծել օտարի համար՝ մոռանալով, որ ուրիշի հողում վերջիվերջո օտար ենք և մեր ազգային իղձերի ու երազանքների բնօրրանը Հայատանն է՝ իր ցավերով և ուրախություններով:Հիմնականում երիտասարդներն են մեկնում  արտագնա ժամանակավոր աշխատանքի,բայց ընտանիքներով ընդմիշտ հեռացողներ գրեթե չկան:

DSC03988 DSC03987

 -Ինչո՞վ  է պայմանավորված մրցակից չունենալու փաստը:

– Կարծում եմ, եթե այսօր չկա դժգոհություն, այլ ընդհակառակը՝ գովեստի և հարգանքի խոսքերն են գերակշռում, ուրեմն դժվար այդ ամենը անտեղի վաստակեիր: Դա կատարածդ գործի և շնորհակալ աշխատանքի արդյունքն է: Պիտի՛ գնահատես մարդկանց անաչառ վերաբերմունքը, լիցքավորվես և առավել եռանդուն սկսես աշխատել գյուղի և գյուղացու համար:

 Ժ.Հակոբյանի համար ամենից կարևորը համագյուղացիների գնահատականն է: Վայելել այդ հարգանքը նշանակում է ոչ թե լինել սոսկ իր պարտականությունները կատարող պաշտոնյա, այլ ղեկավար, ով նվիրումով ու եռանդով օգնում է համագյուղացիներին շենացնելու հարազատ համայնքը:

Mnews.am