«Իմ հույսն իմ ժողովուրդն է» Մյասնիկ Հովհաննիսյան

1187

Արարատի մարզի Նշավան համայնքում ևս սպասվում է ՏԻՄ ընտրություններ: Այստեղ պայքարի են դուրս եկել գործող գյուղապետ՝  Պապ Հակոբյանը և  Մյասնիկ Հովհաննիսյանը: Համայնքում տիրում է լարված մթնոլորտ, քանի որ պայքարում են ոչ թե համագյուղացիները, այլ՝ ընկերները, ովքեր վաղեմի ընկերություն ունեին:

 – Պարոն Հովհաննիսյան համայնքում տիրում է լարվածություն ինչո՞վ է պայմանավորված:

-Իհարկե ոչ, մենք լուռ պայքարում ենք առանց մեկս մյուսին խոչընդոտելու: Մրցակցիս հետ նորմալ հարաբերություններ են, լարվածությունը բացակայում է: 

Պարոն  Հովհաննիսյան, ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել, ի՞նչը դրդեց Ձեզ այդ քայլին գնալ։

Առաջադրվում եմ թվով երրորդ անգամ, կարծում եմ երրորդը հատկանշական թիվ էԾնվել, մեծացել եմ այս գյուղում,  ես ինձ պարտավորված էի զգում, որ իմ աշխատանքով  կարող եմ անել ավելին, ուժերս ներում է լավ գործեր անել իմ հարազատ գյուղի համար և  չհեռանայի, այլ իմ աշխատանքով ներդրում ունենայի այս փոքր գյուղը շենացնելու գործում: Իմ կողմից կանգնած են մեր համագյուղացիները Ռուսաստանի դաշնությունից, գյուղում մեծ ծրագրեր կյանքի կոչելու համար:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդկանց վստահությունը շահելու հիմնական նախապայմանը։

Գիտեք, գյուղը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ։ Եթե աշխատում ես՝ մարդիկ տեսնում ու գնահատում են այն։ Համայնքապետ-բնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ են ձևավորվում, ինչն էլ՝ փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծել։ Անկախ ամեն ինչից, ես ապրում, աշխատում եմ գյուղացու հոգսերով ու խնդիրներով, ըստ էության նա շատ բան չի ուզում:Պետք է, պարզապես, ճիշտ կազմակերպել աշխատանքները, տեղավորվել ունեցածիդ մեջ` եղած հնարավորությունները հաշվի առնելով, սուղ միջոցները նպատակային օգտագործելով:  Սիրում եմ իմ գյուղը և գերագույն նպատակս կառուցելն է, լավ գործ անելը, բարի հետք թողնելը: Օգտվելու բան չկա, միայն պիտի ներդնել, նվիրվել ու աշխատել: 

Ժողովրդի վստահության քվեն ստանալով և ստանձնելով Նշավան համայնքի ղեկավարումը՝ առաջիկա տարիներին մեր համայնքում կիրականացնեմ հետևյալ ծրագրերը.

  • Հիմնովին վերանորոգել Նշավանի մանկապարտեզի շենքը, բացել 2-3 խումբ, որպեսզի համայնքի երեխաները հարմարավետ պայմաններով հաճախեն մանկապարտեզ: Մանկապարտեզը կգօրծի տարին 12 ամիս:
  • Հիմնովին վերանորոգել բուժկետի շենքը և այն տեղափոխել առաջին հարկ:
  • Համայնքի կենտրոնական մասում տեղադրրել նոր ցայտաղբյուր, ստեղծել նոր, վերանորոգված խաղասենյակ-հավաքատեղի և կանաչապատ զբոսայգի:
  • Ասֆալտապատել դպրոցի հանդիպակած փողոցը՝ մինչև համայնքի կենտրոնական հատված:
  • Խճապատել համայնքի դաշտամիջյան բոլոր ճանապարհները:
  • Մաքրել դաշտամիջյան ոռոգման համակարգը և բնակիչներին ապահովելմշտական անխափան ջրամատակարարմամբ:
  • Գերեզմանատունըը ապահովել  էլեկտրական էներգիայի աղբյուրով՝ գերեզմանաշինական աշխատանքները տեղում իրականացնելու համար:
  • Աջակցել Նշաավանի եկեղեցու կառուցմանը և Ժնջռլուի Սուրբ Կարապետ եկեղեցու վերականգնմանը:
  • Վերականգնել մշակույթի տան շենքը և այն անվճար տրամադրել թատերական ներկայացումների և այլ միջոցառումների կազմակերպման համար:
  • Մշակույթի տան հարակից տարածքում ստեղծել 150-200 տեղանոց  հիմնանորոգված տարածք և այն անվճար  տրամադրել համագյուղացիներին միջոցառումների անցկացման համար:
  • Աշխուժացնելու համար բնակիչների առօրյան՝ համայնքապետի հովանու նորքո կազմակերպել և արպես համայնքային միջոցառումներ տոնել նշանակալի տոնախմբությւններն ու ծիսակատարություններն այդ թվում՝ Տյառն Ընդառաջ, Զատիկ, Վարդավառ, Ամանոր, ինչպես նաև Նշավանի օրը:
  • Նշավանում բնակվող յուրաքանչյուր ընտանիքում ծնված նորածին զավակի համար սահմանել և տրամադրել միանվագ պարգևավճար:
  • Ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներին անվճար տեղափոխել զորամասեր՝ իրենց որդիների երդմնակալության արարողություններին մասնակցելու համար:
  • Համայնքի բյուջեի միջոցների և բարեգործական ֆոնդերի հաշվին օժանդակել անապահով ընտանիքներին՝ նրանց  պահելով մշտական հոգածության ներքո:

Բնակիչը պատրաստակամ սպասում է մեր ընտրությանը և կարծում եմ մասնակցության թիվը մեծ կլինի, նրանք փոփոխություն են ուզում: Ընտրվելու դեպքում կներկայացնեմ աշխատակազմին իմ գործելոճը և կադրային ջարդ չեմ անի, աշխատող մարդը պիտի աշխատի: Մեր գյուղի համար մշտապես աշխատել եմ և դա բնավ նշանակություն չունի գյուղապետի աթոռի հետ, ուղղակի հիմա էլ ուզում եմ շարունակել աշխատանքներս արդեն ի պաշտոնե: Անկախ ընտրվելուց կամ չընտրվելուց շարունակելու եմ իմ գյուղացիների հոգսերը կիսել: Թշնամություն չի լինի համագյուղացիներիս միջև, ամեն մեկս մեր կարծիքի տերն ենք:

Իմ հույսն իմ ժողովուրդն է, որ հնարավորություն կտա իրականացնել նախաձեռնած ծրագրերս: Առողջ մտածեն, առողջ դատեն Աստծո առաջ:

 

Mnews.am