Հեռու չէ այն օրը, երբ ապահովված կլինենք 24-ժամյա ջրամատակարարմամբ

2

   

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն շարունակում է ջրագծերի արդիականացմանն ու ջրամատակարարման որակի բարձրացմանն ուղղված ամենօրյա աշխատանքները:  «Կենտրոն-Արևմտյան» մասնաճյուղի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը, ասում է,որ այդ աշխատանքների արդյունքում համայնքների գերակշիռ մասն այսօր ապահովված է կատարյալ մաքուր խմելու ջրով, իսկ շուրջօրյա ջրամատակարարումն ազգաբնակչության մի ստվար զանգվածի համար այլևս երազանք չէ։

Ֆելիքս Մելիքյանը համոզված է,որ հեռու չէ այն օրը, երբ իրենց համակարգում կընդգրկվեն ՀՀ բոլոր համայնքները` առանց բացառության և ապահովված կլինեն 24-ժամյա ջրամատակարարմամբ։
 « Ծրագրերը շատ են ու այն կապված է ընթացիկ աշխատանքների հետ, հսկայածավալ , ահռելի միլլիոնների հասնող շինրարարական աշխատանքներ են իրականացվում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում,և որոնց ֆինանսական հարցերը կարողանում ենք լուծել արտասահմանյան բանկերից վարկեր վերցելով»,-ասում է Ֆելքիս Մելիքյանը:
Վերջինիս խոսքով ամենօրյա աշխատանքի ընթացքում ձեռնամուխ են լինում բոլոր համայնքներում առկա խնդիրներին լուծում տալ,քանի որ ունեն բավականին լավ և փորձառու կադրեր, որոնք տեղից նստած գիտեն ասենք թե ցանկացած ջրամբարում որքան ջուր կա և այլն:
  «Համակարգում ընդգրկված բոլոր համայնքներում, մեծ հաշվով, խնդիրները լուծված են կամ լուծման ընթացքում են։ Խնդիրն այն է, որ հատկապես Արարատյան դաշտի համայնքներում ջրագծերը 1950-ականներին են կառուցվել, իսկ երկաթյա խողովակների շահագործման ժամկետն առավելագույնը 20-25 տարի է, այսինքն՝ բոլոր խողովակաշարերի ժամկետները վաղուց լրացել են։ Դա է պատճառը, որ որոշակի համայնքների ապահովում ենք ջրամատակարարմամբ՝ չիմանալով, թե ջուրն ուր է գնում։ Ուստի՝ հատկանշական է, որ այժմ երկաթյա խողովակները փոխարինվում են պլաստիկ խողովակներով, որոնց երաշխիքը ոչ պակաս, քան 60 տարի է»։Ըստ Մելիքյանի միակ ցավալի փաստն այն է, որ խմելու ջրի կորուսները շատ մեծ են` մոտ 80 տոկոս։
«Պատճառներից մեկը բնակիչների կողմից կատարվող ջրագողությունն է։ Նրանց հաջողվում է տարբեր հնարքներ կիրառել, որպեսզի ջրաչափը չարձանագրի իրենց օգտագործած հոսող ջրի իրական քանակը։ Այդ հարցը լուծելու համար նախատեսում ենք տեղադրել C դասի ջրաչափեր, որոնք ջրի անգամ չնչին հոսքի դեպքում գրանցում են դրա ծախսը։ Այս ջրաչափերի շնորհիվ՝ այլևս որևէ հնարքի միջոցով հնարավոր չի լինի ջրագողությամբ զբաղվել։ Նոր դասի չափիչ սարքերը տեղադրելու ենք Աբովյանում, Արտաշատում, Մասիսում, Հրազդանում, ինչպես նաև այլ համայնքներում։ Կարող եմ մի բան ասել , Արտաշատ քաղաքի ջրի հարցը ներկայումս գտնվում է շատ ավելի բարվոք վիճակում , քան նախկինում, բնակիչը բացում է ծորակը և Գառնիի անարատ ջուրն է վայելում»: 
Հարցին` սակագնի փոփոխություն նախատեսվում է Մելիքյանը նշեց ,որ որքանով տեղեկացված  է չի բարձրանալու , բայց եթե հաշվի առնենք պոմպակայանների հոսանքի ծախսը ապա հնարավոր է: