«Հրապարակ». Արարատում ավարտվեց Աբրահամյանների էպոխան. մարզը նոր «բդեշխ» ունի

2

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արարատի մարզում այս ընտրություններով ավարտվեց ոչ միայն Ավշարի Գրիգորյանների, այլեւ Աբրահամյանների էպոխան։ Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածու էր առաջադրվել, ստացել է ընդամենը 146 ձայն, ինչը նշանակում է, որ ազգականները նրան չեն աջակցել։ Այսինքն, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Արգամ Աբրահամյանը, որն անցած ընտրություններին մարզից ստացած ձայներով երկրորդն էր՝ 30 հազարից ավելի ձայն էր հավաքել եւ զիջում էր միայն ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանին, չի օգնել բարեկամուհուն։

Փոխարենը մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի, որի մասին ընտրությունների ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էինք ստանում, որ հրահանգել է «հին, բարի ժամանակների» ոգով՝ ընտրողին ամեն գնով հասցնել ընտրատեղամաս, իսկ գյուղապետերի վրա «պլան» է դրել։ Խորհրդանշական է, որ անցած ընտրություններին դեռեւս գյուղապետի պաշտոնում ռեյտինգայինով առաջադրված եւ մոտ 300 ձայն ստացած Սարգսյանն այսօր «Իմ քայլի» ռեյտինգայինների առաջին հնգյակում է՝ 22 հազարից ավելի ձայնով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում