Ճիշտ կառավարումը՝ արդյունավետ աշխատանքի երաշխիք. Խաչիկ Հարությունյան

15

Խաչիկ Հարությունյան .«Արարատ » ՋՕԸ-ի տնօրեն

«Արարատ» ՋՕ ընկերության տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ մեր զրույցի նպատակը երկրի տնտեսության համար այդ հույժ կարևոր համակարգի կառավարման նրբությունները բացահայտելն էր,համակարգ,առանց որի նորմալ գործունեության անհնար է պատկերացնել գյուղատնտեսության զարգացումը:«Արարատ» ՋՕ ընկերությունը սպասարկում է 13 համայնքներ:Այս ընկերության ջանքերի `այնտեղ աշխատող,իրենց գործին գիտակ մարդկանց շնորհիվ է,որ Արարատյան դաշտավայրի բերք ու բարիք ստեղծող ու արարող հայ գյուղացին իր բերքն աճեցնելու դժվարին ճանապարհին `ջրի հետ կապված խնդիրներ համարյա չի ունենում:Դժվարությունները հաղթահարվում,ու նվաճումների ուղին առավել հարթ ու դյուրին է դառնում այն դեպքում ,երբ կոլեկտիվը ղեկավարում է արհեսատվարժ  տնօրեն:«Արարատ» ՋՕ ընկերությունը  2005թ մինչ օրս ղեկավարում է Խաչիկ Հարությունյանը:

Ի՞նչ ձեռքբերումներ կարող եք արձանագրել Ձեր պաշտոնավարման այս տարիների ընթացքում: 

– Ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել այն, որ կարողացել ենք կտրուկ կրճատել ծախսվող էլելեկտրոէներգիայի քանակությունը։ Իմ պաշտոնավարման սկզբնական տարիներին մինչև 28.000000 կիլովատ էլեկտրոէներգիա էր ծախսվում։ Այս տարիների ընթացքում հասել ենք նրան, որ այսօր արդեն 14.200000 կիլովատ էլեկտրոէներգիա է ծախսվում։ Սրան մենք հասել ենք Ջրային Կոմիտեի և «Արարատ» ջրօգտագործողների ընկերության աշխատակիցների ջանքերի, խնայողությունների ու ներդրումների շնորհիվ: «Արարատ» ՋՕԸ-ն 98 տոկոսով իրականացնում է մեխանիկական ոռոգում: Ընկերությունն ունի շարժական ջրաչափեր, որոնց միջոցով ընկերության մասնագետները չափում են հողային հունով ջուրը և տալիս ջրօգտագործողին, որտեղից էլ առաջանում է ջրօգտագործող-ընկերություն փոխվստահությունը:

Ինչպիսի՞ն է կապը բնակչության հետ.Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք:

Այս տարիների ընթացքում կարողացել ենք ջրօգտագործողների ընկերության և ջրօգտագործողներ միջև հարաբերությունները հասցնել մաքսիմալ փոխըմբռնման մակարդակի։ Մարդիկ հասկացել են, որ ջուրն ապրանք է, որի համար պետք է վճարել: Իհարկե շատ դեպքերում գիտենք, թե ինչպիսի դժվարությամբ են մարդիկ վճարում ոռոգման ջրի համար, որ շատերի սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, լիարժեք վճարումներ կատարել։ Սակայն մեր և ժողովրդի միջև փոխադարձ համաձայնությունն ու վստահությունը միշտ առկա է, ուստի լուրջ խնդիրներ երբեք առաջ չեն գալիս:

Աշխատանքս ավելի ծավալուն և պատասխանատու  է , թեև ես դժվարություններից երբեք չեմ խուսափել։ Մենք սպասարկում ենք բազմաքանակ համայնքների, ամեն օր շփվում գյուղացիների հետ, պատասխանում նրանց հարցերին, փորձում լուծել առաջացած խնդիրները։ Ես կարծում եմ, որ ճիշտ կառավարում իրականացնելով՝ հնարավոր է բոլոր խնդիրներին լուծում տալ։ Երբ սիրով ես աշխատում, չես կենտրոնանում դժվարությունների վրա, այլ ընդհակառակը՝ փորձում ես հնարավորինս արդյունավետ աշխատել և կենտրոնանալ ձեռքբերումների վրա։ Ես այդպես էլ անում եմ. վաղ առավոտից շրջում եմ համայնքներով, շփվում գյուղացիների հետ, անձամբ ստուգում, թե ինչպես է իրականացվում ջրամատակարարումը։

-Նշեցիքոր կարևորում եք արդյունավետ կառավարումը։ 

Կներկայացնե՞ք կառավարման Ձեր մեխանիզմը։

-Վերևում նշեցի, որ ես վաղ առավոտյան արդեն աշխատանքի մեջ եմ։ Մենք սպասարկում ենք Արարատ քաղաքի տարածքում գտնվող բոլոր համայնքները։Իմ տեղակալներից յուրաքաչյուրը պատասխանատու է համայնքներում նորմալ ջրամատակարարում իրականացնելու համար, նրանցից յուրաքանչյուրը վերահսկում է իրեն հանձնարարված համայնքները և ողջ օրն անցկացնում այնտեղ՝ տեղում հսկելով և խնդիրներին լուծում տալով։ Ողջ օրվա ընթացքում նրանք ինձ հետ կապ են պաշտպանում, տեղեկացնում իրավիճակի մասին։

Իսկ խափանումներ լինո՞ւմ են։

-Խափանումենր չեն լինում, որովհետև 41 հոսքային-խորքային պոմպեր ունենք, որոնք տեղակայված են տարբեր գյուղերում։ Ամեն պոմպի մակնիշով ունենք փոխարինող պոմպ, և եթե որևէ պոմպ ինչ-ինչ անսարքությունների պատճառով խափանվում է, հաջորդ օրը դրա փոխարեն տեղադրվում է նորը։ Խափանված պոմպի վերանորոգման աշխատանքները տևում են մեկ շաբաթ։ Չնայած, պետք է ընդգծեմ, որ հիմա արդեն հասել ենք նրան, որ խափանումներ, ջրազրկումներ, չորացման դեպքեր չկան։ Սա շատ մեծ ձեռքբերում է:

Պարո՛ն Հարությունյան ամռան շոգ ամիսներին ջրի պակասի խնդիր միշտ նկատվում է։ 

Ինչպիսի՞ն էր այս տարին այդ առումով։

-Այո՛, ամռան ամիսներին ջրի սակավություն նկատվեց , սակայն այս տարի այդ խնդիրն ավելի վառ արտահայտվեց։ Ջրային տնտեսությունում իմ աշխատած 10 տարիների ընթացքում այս տարին ամենասակավաջուր տարիներից էր, և ՋՕԸ-երի մեծ մասը, այդ թվում և «Արարատ » ՋՕԸ-ը, ջրամատակարարումն իրականացնում է զուտ մեխանիկական եղանակով, որը և լրացուցիչ ջանքեր է պահանջում համայնքներին նորմալ ջրամատակարարում իրականացնելու գործընթացում։

Ի՞նչքան է կազմում այսօր ոռոգման ջրի սակագինը:

– Ջրի ինքնարժեքը «Արարատ» ՋՕԸ-ում կազմում է 23,7 դրամ, որի դիմաց գյուղացին վճարում է 11 դրամ իսկ մնացած 16,3 դրամը սուբսիդավորվում է պետության կողմից` ստացված ջրի դիմաց ծախսված էլեկտրական էներգիայի համար:

Ի՞նչ տեխնիկական խնդիրներ կան համակարգում:

– Հիմնական խնդիրն այն է, որ պոմպակայանները շատ հին են. դրանք 40-45 տարվա են: Այս տարիների ընթացքում մետաղը՝ ճնշման տակ գտնվելով կոռոզիայի է ենթարկվել։ Մեզ հաջողվել է 4 ՝ ամենավատ վիճակում գտնվող պոմպակայանները նոր պոմպերով, նոր սարքավորումներով վերակառուցել ի շնորհիվ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի։ Արմաշի պոմպակայանը վերազինված է նոր սարքավորումներով, միայն մնում է խողովակաշարերը փոխվեն, այդ աշխատանքները ներառված են հետագա ծրագրերի մեջ։ Ավշար-Այգավան պոմպակայանը հիմնովին վերանորոգվել է։ Մնացած պոմպակայանների վիճակը հիմնականում նորմալ է: Բացառությամբ Արազափ պոմպակայանի, որը նոր վերազինման կարիք ունի:

Ձյունն ու ցուրտը մեծ վնաս հասցրեցին  հատկապես Արարատյան դաշտավայրի պտղատու այգիներին և խաղողի վաղահաս սորտին, որտեղ ծիրանի, դեղձի ու կեռասի ծառերն արդեն ամբողջությամբ ծաղկել էին: Հասկանալի է ,որ ընկերությունը ևս կանգնեց փաստի առաջ:

-Գյուղացին հույսը չի կարող կտրել հողից: Նորածիլ բողբոջներն ու ծաղիկը ամբողջությամբ սառել էին: Ծիրանի բերքը 100 տոկոսով ցրտահարվեց : Գյուղացին կանգնեց  փաստի առաջ: Սակայն գյուղացին նորից ուժ գտավ  իր մեջ և հողը մշակեց , որ հաջորդ տարի կարողանա բերք ստանալ:

Ինչպիսին են Ձեր հարաբերությունները աշխատակիցների հետ :Անձնակազմում կա՞ն երիտասարդ կադրեր։

Միշտ աշխատում եմ համակարգը համալրել երիտասարդ կադրերով, և այսօր մեր ընկերությունում ավելի շատ գերակշռում են երիտասարդ աշխատակիցները, քանի որ աշխատանքի բնույթն ավելի էներգատար է, և պահանջում է երիտասարդ կադրեր։ Բայց ունենք նաև անփոխարինելի ինժեներներ, հիդրոտեխնիկներ, ովքեր ունեն աշխատանքային մեծ փորձ, և ովքեր իրենց փորձն են փոխանցում նաև երիտասարդներին, քանի որ վաղ թե ուշ յուրաքանչյուր փորձառու մասնագետի հարկավոր են փոխարինողներ: Ինչ վերաբերում է աշխատողների հետ հարաբերություններին, դրանք աշխատանքային են։ Աշխատանքից դուրս էլ՝ մտերմիկ, նորմալ փոխհարաբերություններ են, առանց որի անհնարին կլիներ։ Զուտ պաշտոնական փոխհարաբերություններով որևէ ղեկավար չի կարող լավ ցուցանիշների հասնել, լավ արդյունք ունենալ, մեր դեպքում՝ լավ ջրամատակարարում ապահովել: Մեր ընկերությունում ամեն ինչը մարդկային, նորմալ փոխհարաբերությունների հիման վրա է ձևավորված։

Այս ամենին հավելենք նաև այն, որ Արարատ ՋՕԸ տարբերվում է հանրապետության մյուս ՋՕԸ-ներից նրանով որ 98 տոկոսով մեխանիկական ոռոգում է իրականացնում։ Այն կատարվում է 41 խորքային պոմպերի և 7 խոշոր պոմպակայանների միջոցով, որոնք տեղակայված են տարբեր գյուղերում, և էլեկտրոէներգիա ծախսելով ՝ ջուրը մղում և վերամղում է մինչև 4 գոտիներում:

Զրույցի վերջում Խաչիկ Հարությունյանը ցանկացավ 2015թն այնքան բարենպաստ լինի գյուղացու համար, որ մոռացվեն այս տարվա դժվարությունները, որ գյուղացին կարողանա արժանապատիվ ապրել: Մի բան հաստատ է՝ աշխատող մարդը երբեք սոված չի մնա: Հող մշակելն ամենապատվաբեր գործն է, ճիշտ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում, համոզված եմ, հողը վարձահատույց կլինի իր նվիրյալ մշակին

Ավարտվեց աշունը,գյուղատնտեսական աշխատանքները ևս ավարտվեցին.բերք ու բարիք տված հողը կհանգստանա,որ գարնանամուտին նորից ջուր խմի,պտուղ տա,բերք ու բարիք բերի հայ ընտանիքներին:Ժամանակավոր հանգիստ կազդարարվի նաև ՋՕ ընկերություններում,նրանք ի մի կբերեն կարարված աշխատանքն ու կծրագրեն անելիքները:«Արարատ» ՋՕ ընկերությունում սեզոնն ավարտում է  լավ ցուցանիշներով.գյուղացին գոհ է նրանց աշխատանքից,իրենց պատճառով խնդիրներ չեն առաջացել:Իսկ դա ամենամեծ վարձատրությունն է ընկերության աշխատակիցների համար`իրենց ծանր ու դժվարին,անչափ պատասխանատու աշխատանքի համար:

Մենք հաջողություն մաղթեցինք ընկերության տնօրենին ու աշխատակիցներին`մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ,բերրի ու բերքաշատ տարիներ: