Երբ կա պատասխանատվության մեծ գիտակցում`կատարած աշխատանքի նկատմամբ

7

«Մասիս» ՋՕ ընկերության տնօրեն Վարդան Մովսիսյանի  հետ մեր զրույցի նպատակը երկրի տնտեսության համար այդ հույժ կարևոր համակարգի կառավարման նրբությունները բացահայտելն էր,համակարգ,առանց որի նորմալ գործունեության անհնար է պատկերացնել գյուղատնտեսության զարգացումը:«Մասիս» ՋՕ Ը-ն սպասարկում է Արարատի մարզի 20 համայնք,այդ թվում նաև Մասիս քաղաքը,որն այժմ համայնքային նշանակություն ունի: 2013թից ընկերության գործադիր տնօրենն է Վարդան Մովսիսյանը:

Սյս ընկերության ջանքերի`այնտեղ աշխատող,իրենց  գործին գիտակ մարդկանց շնորհիվ է,որ Արարատյան դաշտավայրի բերք ու բարիք ստեղծող ու արարող հայ գյուղացին իր բերքն աճեցնելու դժվարին ճանապարհին `ջրի հետ կապված խնդիրներ համարյա թե չի ունենում:

Ի՞նչ ձեռքբերումներ կարող եք արձանագրել Ձեր պաշտոնավարման այս տարիների ընթացքում:

– Ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել այն, որ կարողացել ենք կտրուկ կրճատել ծախսվող էլելեկտրոէներգիայի քանակությունը։ Ընկերությունն ունի շարժական ջրաչափեր, որոնց միջոցով ընկերության մասնագետները չափում են հողային հունով ջուրը և տալիս ջրօգտագործողին, որտեղից էլ առաջանում է ջրօգտագործող-ընկերություն փոխվստահությունը:

Ինչպիսի՞ն է կապը բնակչության հետ։

«Մասիս» ՋՕ ընկերությունը սպասարկում է Արարատի մարզի 20 համայնքներ։ Այս ընթացքում կարողացել ենք ջրօգտագործողների ընկերության և ջրօգտագործողներ միջև հարաբերությունները հասցնել մաքսիմալ փոխըմբռնման մակարդակի։ Մարդիկ հասկացել են, որ ջուրն ապրանք է, որի համար պետք է վճարել: Իհարկե շատ դեպքերում գիտենք, թե ինչպիսի դժվարությամբ են մարդիկ վճարում ոռոգման ջրի համար, որ շատերի սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, լիարժեք վճարումներ կատարել։ Սակայն մեր և ժողովրդի միջև փոխադարձ համաձայնությունն ու վստահությունը միշտ առկա է, ուստի լուրջ խնդիրներ երբեք առաջ չեն գալիս:

-Իսկ սոցիալապես անապահով ընտանիքների առկայության պարագայում խնդիրն ի՞նչ կերպ է լուծում ստանում:

-Նման դեպքում ընկերությունն ընդառաջում է իր ջուրսպառողներին,փոխզիջումների է գնում, որպեսզի մարդիկ սոցիալական դժվարին իրավիճակներից  կարողանան դուրս գալ:

Ի՞նչքան է կազմում այսօր ոռոգման ջրի սակագինը:Ինչպե՞ս եք պլանավորում ընկերության գործունեությունը:

– Ջրի ինքնարժեքը «Մասիս» ՋՕԸ-ում կազմում է 14 դրամ, որի դիմաց գյուղացին վճարում է 11 դրամ իսկ մնացած 3 դրամը սուբսիդավորվում է պետության կողմից` ստացված ջրի դիմաց ծախսված էլեկտրական էներգիայի համար:Ոռոգման սեզոնը հիմնականում սկսվում է մարտ ամսից և տևում մինչև խոր աշուն:Այս 3 ամիսը ընկերությունը անհամեմատ թեթև գրաֆիկով է աշխատել:Այդ ընթացքում պայմանագրերն են թարմացվում:

Ի՞նչ տեխնիկական խնդիրներ կան համակարգում:

– Հիմնական խնդիրն այն է, որ պոմպակայանները շատ հին են. դրանք 40-45 տարվա են: Այս տարիների ընթացքում մետաղը՝ ճնշման տակ գտնվելով կոռոզիայի է ենթարկվել։ Շատ ավելի նպատակահարմար կլինի աշխատենք նոր տեխնոլոգիաներով ,սակայն ինչպես գիտեք այդ ամենը կապված է ֆինանսի հետ:

-Անցած գարնանը   ձյունն ու ցուրտը մեծ վնաս  հասցրեցին  հատկապես Արարատյան դաշտավայրի պտղատու այգիներին և խաղողի վաղահաս սորտին, որտեղ ծիրանի, դեղձի ու կեռասի ծառերն արդեն ամբողջությամբ ծաղկել էին: Հասկանալի է ,որ ընկերությունը ևս կանգնեց փաստի առաջ:

-Գյուղացին հույսը չի կարող կտրել հողից: Նորածիլ բողբոջներն ու ծաղիկը ամբողջությամբ սառել էին: Ծիրանի բերքը 100 տոկոսով ցրտահարվել է: Գյուղացին կանգնեց փաստի առաջ: Սակայն գյուղացին նորից ուժ գտավ  իր մեջ և հողը մշակեց , որ այս տարի կարողանա բերք ստանալ:

Կառավարությունը ի՞նչ քայլեր  ձեռնարկեց….

-Համաձայն ՀՀ կառավարության որոշման սույն թվականի մարտի 30,31-ին ցրտահարությունից տուժած պտղատու և խաղողի այգիների սեփականատերերին ՀՀ կառավարության կողմից վնասի մասնակի փոխհատուցում` ոռոգման ջուրը տրամադրվեց 50% զեղչով: Նշեմ ,նաև ,որ պտղատու այգիների մասին էր խոսքը, ծառը չէր վնասվել, պտուղն էր վնասվել ՝բերքը:

-Իսկ վճարումների հետ կապված խնդիրներ լինու՞մ են:

-Մեր տարածաշրջանում ՋՕ ընկերությունը վճարման հետ կապված խնդիրներ չի ունենում,քանի որ բնակչությունն ըմբռնել է արդեն,որ օգտագործված ջրի համար պետք է վճարել և պահանջել,որ որակյալ ապասարկում լինի:

Ինչպիսին են Ձեր հարաբերությունները աշխատակիցների հետԱշխատակազմում կա՞ն երիտասարդ կադրեր։

Միշտ աշխատում եմ համակարգը համալրել երիտասարդ կադրերով, և այսօր մեր ընկերությունում ավելի շատ գերակշռում են երիտասարդ աշխատակիցները, քանի որ աշխատանքի բնույթն ավելի էներգատար է, և պահանջում է երիտասարդ կադրեր։ Բայց ունենք նաև անփոխարինելի ինժեներներ, հիդրոտեխնիկներ, ովքեր ունեն աշխատանքային մեծ փորձ, և ովքեր իրենց փորձն են փոխանցում նաև երիտասարդներին, քանի որ վաղ թե ուշ յուրաքանչյուր փորձառու մասնագետի հարկավոր են փոխարինողներ: Ինչ վերաբերում է աշխատողների հետ հարաբերություններին, դրանք աշխատանքային են։ Աշխատանքից դուրս էլ՝ մտերմիկ, նորմալ փոխհարաբերություններ են, առանց որի անհնարին կլիներ։ Զուտ պաշտոնական փոխհարաբերություններով որևէ ղեկավար չի կարող լավ ցուցանիշների հասնել, լավ արդյունք ունենալ, մեր դեպքում՝ լավ ջրամատակարարում ապահովել: Մեր ընկերությունում ամեն ինչը մարդկային, նորմալ փոխհարաբերությունների հիման վրա է ձևավորված։ Ունենք համաձայնագրեր պոլիտեխնիկական ինսիտուտի հետ և արդեն ավարտած երիտասարդներ,ովքեր ցանկություն են հայտնում այս ոլորտում իրենց գործունեությունը ծավալելու,ապա մենք իրենց սիրով տրամադրում ենք ժամանակ և հնարավորություն, որպեսզի վերապատրաստվեն և անցնեն ընթացիկ աշխատանքների:

Այս ընկերության ջանքերի՝ այնտեղ աշխատող, իրենց գործին գիտակ մարդկանց շնորհիվ է, որ Արարատյան դաշտավայրի բերք ու բարիք ստեղծող ու արարող հայ գյուղացին իր բերքն աճեցնելու դժվարին ճանապարհին՝ ջրի հետ կապված խնդիրներ, կարելի է ասել, չի ունենում: Դժվարությունները հաղթահարվում ու նվաճումների ուղղին առավել հարթ ու դյուրին է դառնում այն դեպքում, երբ կոլեկտիվը ղեկավարում է տարիների աշխատանքային փորձ ունեցող և համակարգի խնդիրներին տիրապետող տնօրեն, ինչն ակնառու է այս դեպքում՝«Մասիս» ՋՕ ընկերության  ղեկավար Վարդան Մովսիսյանին:

Զրույցի վերջում Վարդան Մովսիսյանը  ցանկացավ 2015թն այնքան բարենպաստ լինի գյուղացու համար, որ մոռացվեն այս տարվա դժվարությունները, որ գյուղացին կարողանա արժանապատիվ ապրել: Մի բան հաստատ է՝ աշխատող մարդը երբեք սոված չի մնա: Հող մշակելն ամենապատվաբեր գործն է, ճիշտ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում, համոզված եմ, հողը վարձահատույց կլինի իր նվիրյալ մշակին

 

Հարցազրույցը՝  Լիլիթ Խաչատրյանի