Աշտարակն՝ ընտրությունների նախաշեմին. սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները բուռն մթնոլորտ են խոստանում

166

 Աշտարակում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Չնայած բազմաթիվ ենթադրություններին ու կանխատեսումներին, թե` այս ընտրատեղամասում աննախադեպ թվով թեկնածուներ պիտի գրանցվեին, առաջադրված թեկնածուներն ընդամենը 7-ն էին՝ ինքնաբացարկ ներկայացրած Արմեն Անտոնյանից բացի մրցելու հայտ են ներկայացրել ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Արշալույս Մեջլումյանը, գործարար Ռազմիկ Տերտերյանը , անկուսակցական Թովմաս Շահվերդյանը, վերջինը գործարար ընտանիքի զավակ, Գևորգ Եդիգարյանը, որը նույնպես անհատ ձեռներեց է եւ Աշոտ Ղալաչյանը՝ Աշտարակի նախկին քաղաքապետ, որի օգտին մամուլի տեղեկություններով ակտիվ լոբբինգ է անում նախկին մարզպետը։ Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրված են բացառությամբ ԲՀԿ թեկնածուի:

Արդեն իսկ ակնհայտ է, որ այս ընտրատարածքում ևս իր գործուն ներգործությունն է աշխատում ունենալ նախկին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով թալինյան ընտրություններում ունեցած դերակատարումից հետո, հիմա էլ կյանքի նպատակն է դարձրել, որ Աշտարակում ընտրվի Աշոտ Ղալաչյանը։ Ուստի, ՀՀ Կուսակցությունը պաշտոնապես չի հայտարարել թե որ թեկնածուին է սատարում, սակայն հանուն Ղալաչյանի հաղթանակի նախկին մարզպետն անվերապահորեն պատրաստ է ցանկացած քայլի, ու օգտագործելով արդեն իսկ նախկին վարչական լծակներն՝ աշխատում է ի շահ նրա։

Աշտարակցիների խոսքով՝ նախկին մարզպետի նախաձեռնությամբ ՀՀԿ նախընտրական շտաբում հաճախ կարելի է հանդիպել գործող կառույցների ղեկավարներին, ում միջոցով մարզպետն իր թեկնածուին փորձում է պարտադրել ժողովրդին։

«Քանի դեռ մեր ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը նա է, այս մարզում երբևէ դրական փոփոխություններ չեն լինի», « Սահակյանը շատ լավ է աշխատում միայն վերևների աչքին լավ երևալու համար, այլ ոչ թե ժողովրդի համար կամ որ ժողովուրդն ավելի լավ ապրի»,- մեզ հետ ունեցած զրույցում իրավիճակն այսպես են ներկայացնում աշտարակցիներից շատերը։

«Աշտարակցիներս ապշած ենք , ոնց անհարմար չի զգում Ղալաչյանը նորից առաջադրվելա , նա ոչ մի օր պատիվ չի համարել շփվել սովորական աշտարակցու հետ, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ նրան արդեն իսկ անհանգստացնում ու հետաքրքրում են ոչ միայն մարդկանց հոգսերը, այլ քաղաքի «բյուջեն շոշափելը» ։

Mnews-am-ի թղթակիցը ներկա գտնվեց առաջադրված քաղաքապետի թեկնածուներից մեկի՝ Ռազմիկ Տերտերյանի հերթական հանդիպումներից մեկին, արդեն երեք օր է ինչ օրենքի սահամաններում նախնշված քարոզարշավ է իրականցվում և հանդիպումներ է ունենում աշտարակցիների հետ:

-Պարոն Տերտերյան, անընդմեջ հնչող մի հարց. ինչո՞ւ որոշեցիք կրկին անգամ առաջադրել Ձեր թեկնածությունը:

-Բնականաբար, այս որոշումը միայն իմը չի եղել։ Աշտարակ քաղաքում ունեմ շատ համախոհներ, ովքեր հորդորեցին ևս մեկ անգամ մասնակցել ընտրություններին։ Բացի այդ՝ վստահ եմ, որ ընտրվելու դեպքում կարող եմ բազմաթիվ խնդիրների լուծում տալ։ Ես ինքնաառաջադրված թեկնածու եմ, ոչ մի կախվածություն չունեմ ոչ մեկից։ Կարծում եմ, որ ժողովուրդը այս անգամ կանի իր ճիշտ ընտրությունը՝ չխառնվելով կուսակցական խաղերին:

Բարիկադի մյուս կողմում կանգնած անկուսակցական թեկնածուն Ռազմիկ Տերտերյանն է, ով տնտեսագիտության թեկնածու է, կայացած գործարար։ 2007-2008 թթ. աշխատել է ՀՀ ԱԺ-ում որպես տնտեսական հարցերով փորձագետ, մասնակցել է մի շարք օրենքների մշակմանը։ Աշխատել է նաև որպես Արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական։ Տևական ժամանակ գործունեություն է ծավալել արտերկրում։ Սակայն նրա համար մի բան ակնհայտ է, որ առանց հայրենիքի, առանց հարազատ Աշտարակի, ուր իր ծնողների շիրիմներն են հանգչում, ինքն ապրել չի կարող։

Նախընտրական այս թեժ օրերին Ռ. Տերտերյանը ևս բազմաթիվ հանդիպումներ է ունենում աշտարակցիների հետ։ Նրա զրույցն անկեղծ է ու մտերմիկ։ «Մեր Անգին Ակ Մեր Աշտարակ ». սա է Ռ. Տերտերյանի նաընտրական կարգախոսը։ Մեր հանդիպման ընթացքում Ռազմիկ Տերտերյանը սիրով համաձայնվեց պատասխանել նաև մեր մի քանի հարցերին, ներկայացնել իր ծրագրերն ու նպատակները։

-Մրցակից համարում եք մյուս թեկնածուներին, թե՞…

-Իհարկե համարում եմ։ Սակայն բնակչության հետ իմ հանդիպումներն այնքան ջերմ ու առանց ձևականությունների են անցնում, որ ցրվում են բոլոր կասկածները, թե բնակչությունը կարող է ինչ որ մեկի թելադրանքով իր ընտրությունը կատարել։ Ես խոստումներ չեմ տալիս. ես գործով կապացուցեմ աշտարակցուն, որ ինքը չի սխալվել իր ձայնը տալով ինձ:

-Մինչդեռ խոսվում է, որ Դուք շատ ազդեցիկ հովանավորներ ունեք՝:

– Դրանք սաղ հերյուրանքներ են: Նման բան չկա, ես որեւէ տեղ արտահայտվե՞լ եմ, կամ որեւէ մեկն արտահայտվե՞լ է այդ մասին: Չգիտեմ դա ով է իրենից հորինել: Իմ կողքին միայն աշտարակցին է …

-Չորս տարի առաջ ևս առաջադրվեցիք և Աշտարակ քաղաքում պայքարում էիք Արմեն Անտոնյանի հետ ,արդյունքում հաղթեց վերջինս: Այս անգամ մտավախություն չունե՞ք:

-Ոչ, ես նորից կպայքարեմ, այս անգամ ևս կպայքարեմ և կհաղթեմ: Իմ հանդիպումների ժամանակ խոսոտումներ չեմ տալու, ժամն է արդեն բեկումի, վերջին հնարավորությունը առաջընթացի, և կոչ եմ անում չլինեն անտարբեր, տե՛ր կանգնեն իրենց քվեին: Ժողովրդի մեջ հավատն է կորել, դա է պետք վերականգնել:

-Այնուամենայնիվ, ընտրվելու դեպքում՝ առաջնահերթ ինչ ծրագրեր ունեք:

– Անչափ կարևորում եմ նաև քաղաքի մաքրությունը, ուստի Աշտարակը պետք է դարձնենք մաքուր, լուսավոր, կանաչ, բարեկարգ, գեղեցիկ, ծաղկող ու զարգացող քաղաք: Իհարկե, այլ խնդիրներ էլ կան՝ կապված լուսավորություն ու ասֆալտապատման, կանաչապատման ու բարեկարգման հետ։ Չեմ ցանկանում որևէ մեկին փնովել, սակայն որպես աշտարակցի սրտացավորեն եմ մոտենում իմ քաղաքի ապագային, ոչ մի դրական տեղաշարժ չեմ նկատել որպես աշտարակցի եմ ասում, ոչ որպես քաղաքապետի թեկնածու..

–Դուք անկուսակցական եք, իսկ միգուցե հետագայում Ձեզ տեսնենք որևէ կուսակցության շարքերում։

-Բացառում եմ, որ կընդգրկվեմ որևէ կուսակցության կազմում:

Mnews.am