«Գյուղացուն մի փոքր ուշադրությունն արդեն մեծ հույս է տալիս».Սուրեն Սրապոյան

19

Դիտակ  գյուղը գտնվում է Արտաշատի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ 15 կմ հեռավորության վրա:Այսօր գյուղն ունի 190 տնտեսություն և 780 բնակիչ:Գյուղում կա միջնակարգ  դպրոց ,գրադարան,  բուժկետ,կապի հանգույց: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ,բանջարաբուծությամբ: Ինչպես նաև զբաղվում են  կաթնամսատու անասնապահությամբ,թռչնաբուծությամբ: 2005 թ-ի հոկտեմբերի 10-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի Դիտակ  համայնքի ղեկավար  է ընտրվել Սուրեն Սրապոյանը , ով հատուկ պարտաճանաչությամբ ու հաստատակամությամբ  ձեռնամուխ է եղել հարազատ գյուղն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին։

Այս տարի ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու հանրապետության մի շարք համայնքներում, ինչպես նաև Դիկտակում: Այս առնչությամբ փորձեցինք հանդիպել Դիտակ համայնքի ղեկավարի՝ Սուրեն Սրապոյանի հետ:

– Պարոն Սրապոյան, արդեն 10 տարուց ավելի է , որ Դուք ղեկավարում եք Դիտակ  գյուղական համայնքը, ի՞նչ խնդիրներ ունեիք անցած տարիներին և ի՞նչպիսի խնդիրների լուծում կգտնի բարեփոխումների նոր ծրագրերով:

-ՉԿա այնպիսի մի գյուղ,որ չունենա իր խնդիրն ու հոգսը: Եվ դա բնական է .գյուղն ապրող ու զարգացող օրգանիզմ է, իսկ կյանքն ու զարգացումը հնարավոր են միայն խնդիրների հաղթահարման միջոցով: Շատ դժվարությամբ, սակայն աստիճանաբար, մեր ուժերով փորձեցինք արարել, ստեղծել, ապրել: Այժմ Դիտակի  բնակչությունը, համեմատաբար, բարեկեցիկ պայմաներ ունի: Սակայն կան հարցեր, խնդիրներ, որոնք մեր ուժերով անհնար է լուծել: Լրջագույն խնդիր է մեզ համար խմելու ջրի հարցը։ Գտնվելով քաղաքին այսքան մոտ և խմելու ջրի խնդիր ունենք։ Ջուր են տալիս երեկոյան 9-ին և առավոտյան 7-ին. մարդիկ իրենց մաքրությունը, տնտեսությունները ո՞նց պահեն։Կարողացել ենք 700 մ ջրագիծ  փոխել: Մեր մանկապարտեզը և միջնակարդ դպրոցը շատ լավ վերանորոգված է և գտնվում է փայլուն վիճակում, սակայն մշակույթի տունը առաջնային խնդիր է դարձել, որն էլ կփորձենք վերանայել մոտ ժամանակներս: Մեր համայնքի բնակչությունը հավատում է երկրի առաջընթացին, հավատում է երկրի նախագահի խոսքին։

 

-Որո՞նք են այսօր Դիտակ համայնքի հիմնական խնդիրները  և ի վերջո ինչպե՞ս դրանց  լուծումը կտրվի։

– Գյուղացուն բարորություն պարգևողը եղանակային լավ պայմաններ են: Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր համայնքի համար, իհարկե, հիմնական խնդիրն այն է, որ եղանակը տհաճ անախորժություններ չմատուցի ու բերքը չփչացնի։ Այնպես որ՝ մեր գերխնդիրը կախված է եղանակի քմահաճույքից։

Որո՞նք են այսօր գյուղի ու գյուղացու ցավոտ կողմերը: 

– Գյուղացու ցավոտ կողմն իհարկե աշխատատեղերի պակասն է , կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայությունը: Լուրջ խնդիր է նաև բերքի իրացման հարցը: Իրացման դեպքում էլ գինն այնքան ցածր է, որ գյուղացին շահույթ չի ունենում: Այսօր գյուղացու սոցիալական վիճակը շատ ծանր է :Գյուղապետարանն իր միջոցներով թերևս շատ հարցեր չի կարող լուծել…

-Առաջիկայում համայնքում  ՏԻՄ ընտրություններ են, ինչպե՞ս կմեկնաբանեիք ինչու՞ պետք է դիտակցին ևս մեկ անգամ իր քվեն Ձեզ ուղղի:

– Պատկերացրեք, որպես այդպիսին քարոզարշավ չենք անում, այսինքն եթե գյուղացուն հետաքրքիր է և ունի հարցեր մեզ ուղղում է և մենք պատասխանում ենք սպառիչ կերպով: Բայց  անտարբեր և չհետաքրքրվող հայացքներն ավելի հաճախ եմ նկատում: Այն հարցին թե ինչու պետք  է ինձ ընտրի, ապա ընտրությունն իրենն է, միշտ էլ երիտասարդ կադրերի առաջխաղացումը խրախուսելի է, բայց քանի որ դեռևս չկա որևէ մեկը կասեմ իմ խոսքը, առաջադրվում եմ, քանի որ ունեմ դեռևս կիսատ թողած գործեր:

Ո՞րն է ամենամեծ արժեքը Ձեզ համար:

-Գյուղական դժվար ու խնդիրներով լի առօրյայում  չեմ կարող մոռանալ տոները և արդեն ավանդույթ է դարձել տոները ինչպես հարկն է նշելու: Եթե Ամանոր է `անպայման Ձյունանուշ ու Ձմեռ պապ նվերների լի պարկով , եթե մարտի 8 կամ ապրիլի 7 է `ծաղիկներ ու նվերներ կանանց:Ամենամեծ արժեքն ինձ համար երեխաներն են : Ուստի, արժևորելով մատաղ սերնդի դաստիարակության և պատշաճ կրթության հարցերը ոչինչ չեմ խնայում նրանց համար:Ծանր է նայել այն երեխաներին ,ովքեր դեռ անհոգ մանկություն չվայլած ստիպված են լինում ընտանիքներում ,իրենց ծնողների հետ ,կիսել անվերջ քննարկվող հոգսերն ու մտահոգությունները:ՈՒստի ջանքեր ենք գործադրում նրանց առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար: Լինելով բազմազավակ հայր, ինչպես նաև արդեն պապիկ `երեխաների իրավունքների պաշտպանության օրը`հունիսի 1-ին, շքեղ միջոցառում ենք կազմակերպում: Երեխաները բացառիկ հրճվանք են ապրում `տեսնելով իրենց հանդեպ ցուցաբերվող ուշադիր ու սիրալիր վերաբերմունքը: Իսկ միջոցառման ավարտին `բոլոր մանուկներին նվերներով, քաղցրավենիքներով լի ծանրոցներ են բաժանվում: Մնացած ամեն ինչով արդեն Դիտակը նման է մյուս գյուղերին,ունի հայկական շատ գյուղերին հատուկ գրեթե նույն խնդիրները:

Ի՞ նչ կցանկանաք ասել ժողովրդին, մասնավորապես ընտրությունների նախաշեմին…

-Կցանկանայի բոլորիս առողջություն և կամքի ուժ,որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները: Ուզում եմ ,որ լինենք լավատես,մտածենք ,թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել մեր կյանքը բարելավելու համար: Բողոքով ու բամբասանքով չենք կարող ապրել.ճանապարհ են հարթում աշխատանքով: Հասկանալով ,որ մեր երկրի հնարավորությունները սահմանափակ են , որ բանակ ենք պահում `պիտի մեր պետական այրերին էլ խնդրեմ ավելի մեծ ուշադրություն դարձնեն աշխատատեղ ստեղծելուն,գյուղատնտեսության զարգացմանը:Դա ավելի լավ արդյունավետ կլինի, քան այն, որ գյուղացին հրաժարվում է անասուն պահելուց ու հող մշակելուց և նախընտրում է նպաստ ստանալ:

Գյուղապետը պետք է ժողովրդավար լինի, ճանաչի իր գյուղացիներին և քաջատեղյակ լինի նրանց ապրելակերպին, հոգսերին ու խնդիրներին: Գյուղը մի մեծ ընտանիք է, և գյուղապետը պարտավոր է հոգալ այդ մեծ ընտանիքի բոլոր մեծ ու փոքր խնդիրները, սերտ շփում ունենալ բնակչության բոլոր խավերի հետ: Գյուղի հոգսերը գյուղապետինն են և նա ցանկացած հարցում պետք է օրինակ ծառայի բոլորին: Դիտակի   բնակիչները մեծ հույսեր են կապում իրենց գյուղապետի հետ: Նրանք տեսնում են, որ համայնքի ղեկավարը, հնարավորության սահմաններում, ամեն ինչ անում է,որպեսզի թեթևացնի գյուղական դժվար առօրյան: Սիրո,համերաշխության, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում էլ այս փոքրիկ գյուղում   փորձում են քարը քարին դնել, ու կամաց-կամաց առաջ տանել հոգսաշատ գյուղի գործերը:

Իր աշխատանքում նա առաջնորդվում է այն սկզբունքով ,որ ոչ կարևոր գործեր գյուղում չկան ,իսկ ժողովրդի կողմից ընտրված գյուղապետն իր արած գործերով պետք է ձեռագիր թողնի .իր ուրույն ձեռագիրը…