«Հանրաքվեն այլ բան է, և եթե Սահմանադրությունը փոխվի, կյանքը կբարելավվի»ՀՀկ պատգամավոր

4

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներին Սահմանադրության հանրաքվեի ճակատագրից ավելի հուզում է մեկ այլ հարց՝ իրենք տեղ ունենալո՞ւ են նոր Սահմանադրությամբ ձեւավորվելիք կառավարման համակարգում, թե՞ իշխանությունը, մեծամասնական ընտրակարգից հրաժարվելով, հրաժարվելու է նաեւ իրենցից: Հիմա բոլորի ուշադրությունն ուղղված է Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին, որոնց արդյունքում վերջնական որոշում կկայացվի ՀՀԿ-ական կոճակ սեղմողների վերաբերյալ: Սահմանադրական բարեփոխումների քարոզչությանը մեծամասնականով ընտրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները լծվել են  ակտիվությամբ.

mnews.am -ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը.

Պարոն Մուրադյան, սահմանադրական բարեփոխումների քարոզչությունն արդեն եռուն շրջանում է:Հաջողվում է Ձեզ Այո-ն ապահովել:

-Այո, ես ներգրավված եմ գործընթացին:Սակայն չեմ կարող գուշակություն անել հաջողված լինել չլինելու մասով, թեև վստահ եմ, որ իմ ժողովուրդը կկատարի արդյունավետ ընտրություն:

-Պարոն Մուրադյան, Մասիս քաղաքի քաղաքապետը նույնպես լինելով  ՀՀ Կուսակցության անդամ որքանո՞վ է սատար կանգնում քարոզչության ընթացքին:

-Այս տարածքից ընտրված պատգամավորը ես եմ ,բոլորը ինձ շատ լավ ճանաչում են : Մասիսում և հարակից գյուղերում , քանի որ ընտրատեղամասերը շատ են, աշխատանքներ կազմակերպելու համար ընդգրկված եմ ԱԺ պատգամավոր:Ես ցանկություն ունեմ  օգնելու, որ հանրաքվեն ճիշտ կազմակերպվի, այնպես էլ Մասիսի քաղաքապետը:Սա համագործակցություն է հանուն «Այո»-ի: Հիմա համագործակցում ենք անում, թե՛ քաղաքապետի, թե՛ յուրաքանչյուր անհատի հետ, ով ցանկություն է հայտնում մեր կողքին գտնվելու և մեզ հետ պայքարելու համար: Ամեն ինչ կողքի ենք դրել, ամեն մարդ, ով ինչ հնարավորություններ ունի,  ուժերի ներածին չափով սատարում են:

-Գնալով մարդկանց սոցիալական վիճակը վատանում է ,առավել ևս  այս տարի դրական էմոցիաներ չունեն եւ…

– Դե գիտեք, միշտ էլ դժգոհություններ կան, բացառվում է, որ դա չլինի, կլինեն նաև սրանից հետո: Հնարավոր չէ, որ ամբողջ գյուղացիները կամ քաղաքացիներն ամեն ինչից գոհ լինեն: Հաշվի առնելով երկրի սոց.տնտեսական վիճակը, մենք հետևողականորեն ենք վերաբերում մեզ ցանկացած խնդրով դիմող բնակչի հարցին։ Մարդիկ տարբեր են,տարբեր են նաեւ յուրաքանչյուրի խնդիրը, իսկ մենք` լինելով մեր համայնքների կարկառուն ներկայացուցիչը օրենսդիր մարմնում, պարտավոր ենք անել ամենը  գործի տեսքով, ինչի իրական և տեսանելի լինելը մեզանից է կախված։

– Իսկ քարոզչության նպատակներով ո՞ր համայնքներում եք եղել, և ինչպիսի՞ տրամադրություններ կան իշխանության նախաձեռնած փոփոխությունների հարցում:

– Քարոզչությունը մեր համայնքներում ընթանում է իր բնականոն հունով, և իրենից ոչ մի պրովոկացիա կամ խնդիր առաջ չի բերում։ Շրջում ենք համայնքներով, որտեղ արդեն բնակչությունը մեծ սիրով մեզ է սպասում, այնուհետև  իրականացնում ենք քարոզչությունը` իրազեկելով բոլորին նոր Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:

-Ի՞նչպես եք իրականցնում քարոզչությունը,ինչ մեթոդներով:Միգուցե՞ որևէ ռեսուրս եք օգտագործում:

-Մասիս քաղաքում հիմնականում  դահլիճային հանդիպումներ ենք ունեցել, հավաքվել են 150-250 հոգի, բացատրական աշխատանքներ ենք տարել, թե սահմանադրական բարեփոխումներն ինչով են դրական, եւ որն է «այո» ասելու պատճառը։ Միևնույն ժամանակ այդ խոսակցություններից հետո պարզ երևացել է, որ մարդիկ իրենց կարծիքը փոխել են դեպի «այո»-ի: Մենք էլ մինչև նստելը զգում ենք, որ անտարբերություն կա, բայց որ նստում-խոսում ենք, հարց ու պատասխան… ի վերջո, ՀՀ քաղաքացուն շատ չի հետաքրքրում, թե Սահմանադրությունն ինչ դրույթներ է իր մեջ պարունակում, նրան հետաքրքրում է, որ բարեկեցիկ ապրի: Իսկ այն խոսակցություններին , որ պատգամավորները  կարող են որևէ վարչական ռեսուրս օգտագործելով Այո-ն ապահովվել, ես կոռեկտ չեմ համարում այդ խոսակցությունները և ցանկություն էլ չունեմ անդրադառնամ …

.Եվ ինչպիսի՞ն են ընկալումները:

– Իրենք պետք է կարդան, որ ընկալեն տարբերությունները, ուղղակի կոչ անել, որ «այո» ասեն, այդպես չէ: Պետք է մեդալի երկու կողմն էլ նայել, Այո-ն ունի իր բացատրությունն ու մեկնաբանությունները, այն ինչ Ոչ-ը…

– Կարծում եք մարդիկ հետաքրքրվա՞ծ են այդքան:

– Իհարկե, յուրաքանչյուր մարդու էլ հետաքրքրում է իր երկրի ապագան, հիմա կարող են  ցուցաբերել պասիվություն , սակայն ընտրությանը մասնակցեն մեծ սիրով և պատրաստակամությամբ:

– Իսկ նոր Սահմանադրությունը կբարելավի՞ մարդկանց և  հատկապես գյուղացիների կյանքը, ի՞նչ կտա նրանց:

– Այնպես չէ, որ վաղը Սահմանադրություն փոխեցին, բոլորի վիճակը լավանալու է, այդպես չէ խնդիրը: Սահմանադրությունը մեկ տարվա, երկու տարվա համար չէ, կյանքն իր դինամիկ զարգացումներն է ապրում, այդ ընթացքում էլ շատ փոփոխություններ են կատարվում, այդ թվում՝ Սահմանադրության, իրավիճակներ են փոխվում: Սահմանադրության վերաբերյալ որոշակի ճշգրտումներ պետք է իրականացվեն, որը իր կանոնավոր  օրինաչափությանը կհասնի որոշակի ժամանակ անց:

-Կոնկրետ ի՞նչ եք ասում, որ հաջողվում էր կարծիք փոխել, որովհետև  ռեալիթի շոուի ժամանակ պարզ երևում է, որ մարդկանց ամենաքիչը Սահմանադրության փոփոխությունն է հետաքրքրում, նրանք ուզում են մի քիչ բարեկեցիկ ապրել:

– Մենք ասել ենք, որ նոր Սահմանադրությունն ահագին մեծ հնարավորություն է տալու կուսակցություններին վերջնական կայանալու :Միանձնյա ղեկավարությունը դուրս է գալիս, նախագահի լիազորությունները դուրս են գալիս, խորհրդարանական կառավարում է լինելու:Եվ հե՞շտ է լինում հոգսաշատ գյուղացուն համոզել այս ամենը եւ քարոզել «այո»-ի օգտին: Մարդկանց քիչ է հետաքրքրում, թե ինչ Սահմանադրություն կլինի, նրանք մի քիչ նորմալ ապրել են ուզում:Մենք չենք համոզում, այլ բացատրում ենք նոր Սահմանադրության էությունը, իսկ որոշողն իրենք են :

-Որքանո՞վ եք առաջնորդվում վերը նշված տեսակետով:

-Բոլորն էլ ուզում են լավ ապրել, լավ, բերքառատ տարի լինի, շատ բերք ստանան, եկամուտ ստանան. բոլորի ձգտումը դա է: Բայց մենք մի բան էլ պիտի հաշվի առնենք՝ այսօրվա մեր երկրի իրավիճակը, արտաքին թշնամիները, այն խնդիրները, որոնք մեր առջեւ ծառացած են, կիսապատերազմական վիճակը. այս խնդիրները պետք է հաշվի առնենք, երբ որ գնահատական ենք տալիս:

Սահմանադրական  փոփոխությունով ի՞նչ է տրվելու ՀՀ շարքային քաղաքացիներին։

– Նոր Սահմանադրությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, հազար տեսակի նման հարցերի հետ կապված, շատ ավելի դրական է:

Այսինքն՝ նոր Սահմանադրության կիրառման դեպքում դատավորներն արդար որոշու՞մ են ընդունելու, օլիգոպոլիաները վերանալո՞ւ են և  այլն, եւ այլն…

– Բայց «մոնոպոլիա» հասկացողությունը վերանալու է, դաշտը լինելու է բաշխված, բոլորն իրավունք են ունենալու աշխատանքներ ունենան. դա ամրագրված է:

-Կարող եք Ձեր եզրափակիչ խոսքն ուղղել բնակիչներին:

-Դեկտեմբերի 6-ին կոչ եմ անում մեր բնակչությանն լինեն հետևողական և աչալուրջ վճիռ կայացնեն, յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր քվեի համար։ Կմաղթեմ, որ լինեն ամենակարևորը առողջ և  երջանիկ,անկախ սոցիալ տնտեսական դիրքից ու պայմաններից։

Աժ պատգամավոր Մ.Մուրադյանը հույս հայտնեց, որ իրենք մասիսցիներին  կկարողանան համոզել կողմ քվեարկել՝ բացատրելով, որ սա անձի ընտրություն չէ, որ սոցիալական խնդիրների և քաղաքի անբարեկարգ լինելու հետ կապված իշխանություններից դժգոհեն. «Հանրաքվեն այլ բան է, և եթե Սահմանադրությունը փոխվի, կյանքը կբարելավվի»:ՀՀԿ պատգամավորը պնդեց, որ բնակչությունը համակարծիք է իրենց «այո»-ի առումով:

 

 Լիլիթ Խաչատրյան