Ժամանակին համահունչ քայլել և աշխատել ճիշտ ժամանակին.Գևորգ Հայրապետյան

23

Շուտով կմեկնարկվեն ՏԻՄ ընտրությունները հանրապետության համայնքների մեծ մասում: Այդ նպատակով mnews.am-ը զրուցեց Ջրաբեր համայնքի ղեկավար՝ Գևորգ Հայրապետյանի  հետ, թե այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել, եւ ի՞նչ ծրագրեր կան համայնքում և թե ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում ընտրությունների նախաշեմին:

-Պարոն Հարությունյան, երկար տարիներ է  ինչ ղեկավարում եք համայնքը, Ձեր աշխատանքային փորձը բավականին մեծ է, անցած ճանապարհը նույնպես, ի՞նչ աշխատանքներով կլուսաբանեիք Ձեր գործունեությունը:

– Դեռևս երիտասարդ տարիներին սովորել եմ Երևանի շինարարական տեխնիկում, շին. դետ. և երկաթբետ. բաժնում: Իսկ աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1991-1996թվայաններին, որպես ՝ Ջրաբերի գյուղ. խորհրդի նախագահ, իսկ արդեն 1996թ-ից Ջրաբեր համայնքի ղեկավար: Համայնքների կազմավորման ժամանակվանից իմ լուման ունեմ ներդրած գյուղում, դրանք տարաբնույթ են:

 – Ի՞նչ խնդիրներ ունեիք անցած տարիներին և ինչպիսի՞ խնդիրների լուծում կգտնվի բարեփոխումների նոր ծրագրերով: Ո՞րն է  համայնքի առաջնային խնդիրը:

– Համայնքի ամենից ցավալի խնդիրը ՝ խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման հարցն է: Դա մենք վաղուց վերանորոգած կլինեինք, եթե  արհեստական խնդիրներ առաջ չգային: Եթե դա որպես մեր համայնքային բյուջեով նախատեսվելիք աշխատանք լիներ, մենք վաղուց էինք ավարտին հասցրել: Յուրաքանչյուր  աշխատանքի արդյունքը տեսնելով, զգում ենք, որ տվյալ տարում իզուր չէր, որ այդքան չարչարվեցինք: Շարունակ քննարկումներ ենք անում, ժողովներ հրավիրում և աչալուրջ ենք մոտենում ցանկացած մանր խնդրի, չէ՞ որ երբեմն բարդությունը հենց այդ չհարթված մանրուքներից է առաջանում

 -Իսկ ինչպե՞ս է ապրում ջրաբերցինի՞նչով է վաստակում իր օրվա ապրուստը:

– Ջրաբերցին տարաբնույթ գործունեություն չի կարող ծավալել՝  կլիմայական պայմաններից ելնելով: Մեզ մոտ հանքերի առկայության շնորհիվ հիմնականում տղամարդիկ չեն ունենում զբաղվածության խնդիր, թեև արտագնա աշխատանքը դեռևս կա և դեռ կշարունակվի արդիական մնալ:  Հանքերը իրենց հերթին նպաստում են համայնքի   կենսամակարդակի վրա:

-Կներկայացնե՞իք   մինչ 2016 թվականի ավարտը կատարվելիք աշխատանքներից:

– Մշակույթի տան բացակայությունը մեզ համար շատ ցավոտ է, ցանկանում ենք մեր համայնքում էլ ունենալ: Հաջորդ տարի նախատեսվում է  վերանորոգել ակումբի շենքը, քանի որ փոքր գյուղ է, մանկապարտեզի կարիք էլ գրեթե չենք ունենում, երեխաները այցելում են հարևան համայնքների մանկապարտեզները: Գործնական առումով անելինքներ միշտ էլ կան, միայն թե պետք է ժամանակին համահունչ քայլել և աշխատել ճիշտ ժամանակին:   Անպայման նշվում են տոները` ընդհանուր մասնակցություն ապահովելով, նվերներ ենք բաժանում և այլն: Այս ամենն, ի վերջո, համայնքի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի վրա է դրականորեն ազդում: Շատ ուրախ եմ, որ ունեմ բավականին համերաշխ բնակչություն:

 – Շուտով համայնքում ՏԻՄ ընտրություններ են. ի՞նչ կմանրամասնեիք, ունե՞ք մրցակից, որքանո՞վ է գյուղացուն դա հետաքրքրում: 

– Գյուղի ընդհանուր մթնոլորտը լավ է՝ բարի դրացիական, մեկը մյուսի հանդեպ  սեր և հարգանք են տածում:  Մրցակից կունենամ թե ոչ, դա առաջադրման վերջին օրը պարզ կլինի: ՏԻՄ ընտրությունները առիթ չեն մեր՝ իմ և ժողովրդի  հարաբերություններում լարվածություն ստեղծելուն:

Մենք ոչ մեկս էլ արժանի կյանքով չենք ապրում, չարչարանքը շատ է, արդյունքն ու եկամուտը քիչ:

Mnesw.am