Ջուրը, ամենից առաջ կյանքի աղբյուր է

363

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Կապուտան, Հատիս, Զովաշեն, Սեւաբերդ և Զովք  համայնքների բնակիչները տարիներ շարունակ դեռեւս խորհրդային տարիների փլուզումից հետո լքված Սարանիստ գյուղից, որն այժմ որպես այգեգործական ու անասնապահական գոտի է,  եկող ինքնահոս ջրերն են օգտագործում որպես խմելու ջուր: Ինքնահոս ոռոգման ջուրը որպես խմելու ջուր օգտագործող ճարահատյալ բնակիչները դժգոհում են, որ բացի որակը, ջրի քանակն էլ չի բավարարում այս համայնքներին խմելու համար: Որքան էլ զարմանալի է, բայց նույն ջրաղբյուրից են օգտվում նաեւ վերոնշված համայնքների ընտանի կենդանիները, քանի որ այդ ջուրը ջրարփիացման համակարգի ոռոգման ջուրն է, իսկ ազգաբնակչությանը ջրազրկելու եւ այլ ջրով ապահովելու տարբերակ չկա:   www.hzham.am

Հենց այս հարցն էլ առիթ հանդիսացավ զրուցելու  «Ջրվեժ-Ձորաղբյուր » ՋՕ ընկերության  գործադիր տնօրեն՝ Վարուժան Սահակյանի հետ, ով իր հերթին չհերքեց, որ ազգաբնակչությունը օգտվում է ոռոգման ջրի համակարգից, այդ ջուրը հարյուր մետր խորությամբ հոսող մաքուր ջուր է: Հոսում է փակ բետոնապատված խողովակներով, քանի որ ոռոգման ջուրը ջրարփիացման համակարգին է պատկանում: Կան բաժանորդներ, որոնք մինչ օրս չունեն պայմանագիր կնքված ընկերության հետ, վթարների վերացման եւ անջատումների կարգավորման անհրաժշտության դեպքում դրանք ժամանակին կատարելու համար:

Մեր զրույցի մյուս  նպատակը երկրի տնտեսության համար այդ հույժ կարևոր համակարգի կառավարման նրբությունները բացահայտելն էրհամակարգառանց որինորմալ գործունեության անհնար է պատկերացնել գյուղատնտեսության զարգացումը: Այս կառույցը կայացման շատ դժվար փուլեր է անցել.հոսանք չկար, պոմպակայանները չէին աշխատում , գյուղացին աճեցրած բերքի իրացման խնդիր ուներ, վարձավճարները չէին հավաքագրվում…Նախկին համակարգն այդ պայմաններում չէր կարող գործել : Այդ դժվարին իրավիճակում ստեղծվեցին ՋՕ ընկերությունները,որոնց հիմնական խնդիրը եղել և մնում է գյուղացուն ժամանակին և պահանջված քանակի ջուր մատակարարելը:Եթե այս խնդիրն ապահովվում է ,ապա գյուղացին առանձնակի խնդիր կամ դժվարություն չի ունենում:Իհարկե սա դանդաղ զարգացող կառույց է: Ցավոք, գյուղացիներն ակտիվ չեն դրա կառավարման գործում:

Կոտայքի մարզ այցելությունների շրջանակներում mnews.am-ը փորձեց հարցումներ իրականացնել մի քանի ընկերություններից . սույն ներկայացնում ենք «Ջրվեժ-Ձորաղբյուր » ՋՕ ընկերության  գործադիր տնօրեն՝ Վարուժան Սահակյանի հետ հարցազրույցը:

Պարոն Սահակյան,ո՞ր  թվականից  եք  պաշտոնավարում այս ընկերությունում։

-Ընկերությունը ստեղծվել է 2003 թվականից, և ես հիմնադրման իսկ օրից աշխատել եմ այստեղ, որպես հիմնադիր տնօրեն :

-Ի՞նչ ձեռքբերումներ կարող եք արձանագրել Ձեր պաշտոնավարման այս տարիների ընթացքում։ Ներկայացրե՛ք խնդրեմ հետագայում կատարվելիք ծրագրերը:

-Ջուրը, ամենից առաջ, կյանքի աղբյուրը և ուժն է. առանց նրա երկիրը անպտուղ անապատ է, քաղցի և ծարավի երկիր, որտեղ մարդիկ և կենդանիները դատապարտված են մահվան: Սակայն, կա նաև մահվան ջուր (մահ հարուցող ջուր) ՝ կործանարար ջրհեղեղը, որն ամայացնում է երկիրը և կլանում ողջ կենդանական աշխարհը: Մասնավորեցնեմ ոռոգման համակարգի բարդ և դժվարին ոլորտը: Եթե  նախկինում սպասարկում էր 1154 հա հողատարածք՝  Քանաքեռ-Զեյթուն, Կամարիս, Զովք, Գառնի տարածաշրջանները: 2013 թվականին Կոտայք ՋՕԸ-ն վերամիավորվեց մեզ, սպասարկումը դարձավ առավել: Թեև ընկերության խնդիրները բավականին շատ են, համակարգը գրեթե գտնվում է քայքայված վիճակում, կորուստներն այնքան մեծ են, տեղ կա ,որ 50-60 տոկոս կորուստ է առաջանում: Մենք ունեինք 4-րդ աստիճանի ջրակայան, 2013թ-ին ծրագիրը իրականացավ, ինքնահոս համակարգի կառուցումը, որը 2017-ից կգործի: Կառուցելուց հետո, բնականաբար, ինքնարժեքը կնվազի,  123 դրամ էր, տարբերությունը պետությունը սուբսիդավորում է: Բավականին շատ ծախսեր էր պահանջում  այդ ծրագիրը: Հիմա 23-25կմ բարձունքից  ջուրը տեղափոխվում է Ջրվեժի տարածքը, մեր նպատակն է,  որ ջրամատակարարումը դառնա ավելի հեշտ և մատչելի:

Պարոն Սահակյան ջրային տնտեսությունը ամենակարևոր բաղադրյալներից մեկն է: Այնտեղ կատարվող աշխատանքի որակից  է կախված տնտեսության բազմաթիվ այլ ճյուղերի բնականոն զարգացումը,ուստի, խնդրում եմ ներկայացնել ընկերության գործունեության շրջանակները:

-Ոռոգման համակարգի առաջնահերթ խնդիրներն են ջրամբարաշինության ծրագրերի նախապատրաստումը, սահմանամերձ բնակավայրերի ոռոգման արդյունավետության բարձրացումը, սակավաջուր տարածքներում ջրամատակարարման բարելավումը, ոռոգման ջրի ինքնարժեքի իջեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ այդ թվում ինքնահոս համակարգերի կառուցումը և ներտնտեսային ցանցի վերանորոգումն ու վերակառուցումը: Մենք մեր խնդիրների կարգավորումը լիարժեք կերպով կկարողանանք իրականացնել համաշխարհային բանկի աջակցությամբ: Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության հիմունքները, դրանց ստեղծման գործունեության դադարման հիմքերը, ինչպես նաեւ պետական եւ այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները սահմանելն է՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետությունը:

-Ի՞նչ ձեռքբերումներ կարող եք արձանագրել Ձեր պաշտոնավարման այս տարիների ընթացքում։

-Եթե հաշվի առնենք, որ իմ ներգրավվածությունը այս ոլորտում ուղիղ համեմատական է ընկերության ստեղծմանը, ապա իմ և իմ թիմի արձանագրած ձեռքբերումները անթիվ են և անհամար, և դեռ կշարունակեն իրենց իրականացման  գագաթնակետին հասնել:

-Ինչպիսի՞ն է կապը բնակչության հետ։

-Որպես տնօրեն, հաճախակի եմ ունենում հանդիպումներ ջրօգտագօրծողների հետ, թեև հիմնականում մոտենում են սեզոնի ընթացքում, երբ ջուրը չի հասնում բնակչին:

Իսկ  խափանումներ  լինո՞ւմ  են։ Կան արդյո՞ք տեխնիկական խնդիրներ համակարգում:

-Նախկինում վթարներ առավել շատ էր տեղի ունենում, իսկ դրա հետևանքով մեխանիկորեն տեխնիկան ևս առաջացնում էր արհեստածին խնդիրներ: Հիմա դրանք կփոխարինի ինքահոս համակարգը ՝ Գեղարդալճից ինքնահոս ջուրը կբերվի, կա նաև ծրագիր մեխանիկականը վերածել ինքնահոսի, որի շնորհիվ կխնայվի նաև էլեկտրաէներգիան: Մեր այս նոր ծրագրերը մտել են հետագայի ծրագրերի մեջ: Ունենք տեխնիկա, որոնց մաշվածությունը շատ է, ջրանցքը հիմնականում վատ վիճակում չէ : Մնացած մյուս ներքին ցանցի խնդիրները հիմնականում մեր ուժերով ենք վերականգնում: Անցած տարի բյուջեի կողմից 20-25 միլիոնի ներդրում է արվել, վթարային մասերը կանխելու համար: Քանաքեռում ունենք 1947 թվականին կառուցած ջրանցք, որը որ հետագայում պետք է կապիտալ վերանորոգում ստանա:

նչպիսին են  Ձեր  հարաբերությունները  աշխատակիցների  հետ : Անձնակազմում    կա՞ն  երիտասարդ  կադրեր։ 

-Աշխատակազմս անթերի է, բոլորն էլ իրենց գործի վարպետներն են և փորձում են անձնվիրաբար իրականացնել հանձնարարված աշխատանքները: Կան և՛ երիտասարդներ  և՛ ավելի տարեցներ, նրանք անփոխարինելիներն են:

Մաղթանքս է հարգելի ջրօգտագործողներիս, որ կարողանան իրենց տանջանքին համապատասխան արդյունքի հասնել, թեև եղանակային պայմաններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել: Ամենակարևորը լինեն առողջ և չհանձնվող ցանկացած պարագայում:

Այս ընկերության ջանքերի՝ այստեղ աշխատող, իրենց գործին գիտակ մարդկանց շնորհիվ է, որ Կոտայքի մարզի բերք ու բարիք ստեղծող ու արարող հայ գյուղացինիր բերքն աճեցնելու դժվարին ճանապարհին՝ ջրի հետ կապված խնդիրներ, կարելի է ասել, չի ունենումԴժվարությունները հաղթահարվում ու նվաճումների ուղղին առավել հարթ ու դյուրին է դառնում այն դեպքում, երբ կոլեկտիվը ղեկավարում է տարիների աշխատանքային փորձ ունեցող՝՛ համակարգի խնդիրներին տիրապետող տնօրեն, ինչն ակնառու է այս դեպքում՝«Ջրվեժ-Ձորաղբյուր » ՋՕ ընկերության  գործադիր տնօրեն՝ Վարուժան Սահակյանի մոտ:

«Ջրվեժ-Ձորաղբյուր » ՋՕ ընկերությունում գրեթե միծշտ սեզոնն ավարտվում է լավ ցուցանիշներով, գյուղացին գոհ է նրանց աշխատանքից, իրենց պատճառով խնդիրներ չեն առաջացել: Իսկ դա ամենամեծ վարձատրությունն է ընկերության աշխատակիցների համար՝ իրենց ծանր ու դժվար ,անչափ պատասխանատու աշխատանքի համար:

Մենք հաջողություն մաղթեցինք ընկերության տնօրենին ու աշխատակիցներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, բերրի ու բերքաշատ տարիներ…