Մեր երկրին խաղաղություն, գյուղացուն առատ բերք…ՄարատՊողոսյան

5

Հնաբերդ համայնքի ղեկավար՝Մարատ Պողոսյան

Հնաբերդ գյուղը գտնվում է  Արտաշատի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ 8 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գուրպանթեփե, Թորփախկալա, Թորփաղկալա, Կուրբանթափա, անվանումները: Հնաբերդ է վերանավանվել 1949 թ-ին: Գյուղը գտնվում է Արարտյան դաշտում` Արաքս գետի հովտում: Ծովի մակարդակից ունի 875 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Գյուղն ունի նախակրթարան, դպրոց, գրադարան, բուժկետ: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ:  Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, հացահատիկ,ինչպես նաև  անասնապահությամբ, թռչաբուծությամբ:

2012թ-ի Նոյեմբերի 12-ին  կայացած ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի Հնաբերդ համայնքի ղեկավար  ընտրվեց Մարատ Պողոսյանը, ով հատուկ պարտաճանաչությամբ ու հաստատակամությամբ ձեռնամուխ է եղել հարազատ գյուղն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին։ Ով մեծ հպարտությամբ ներկայացրեց բնակավայրը. ՙԲարեկեցիկ, մաքուր, լուսավոր,հյուրընկալ գյուղ է: mnews-am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում Մ. Պողոսյանը ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար, հետագայի ի՞նչ ծրագրեր կան։

-Պարոն Պողոսյան կխնդրեի ներկայացնեիք ի՞նչ բարեփոխումներ եք կատարել համայնքում:

-Մոտ չորս տարի է ինչ ղեկավարում եմ գյուղը:Երևի թե սկսեմ ներկայացնել աշխատանքներս հենց աշխատավայրից:Գյուղապետարանի շենքը  սարսափելի վատթար վիճակում էր գտնվում, կարելի է ասել այն իմ  թիմի շնորհիվ է վերանորոգվել ,կարգի բերվել:Համայնքապետարան հասկացողությունը մի փոքր սպասվածից ուշ կարողացանք ներկայացնել համագյուղացիներին: Ամեն հարմարավետությամբ օժտված է կառույցը, ամեն ինչ ձեռնարկեցինք,որ լիովին ապահովենք և համալրենք ժամանակակից տեխնիկաներով:

– Արդեն իսկ կատարված աշխատանքներից ինչ կասեի՞ք:

-Մեր մշակույթի տունը 50-ական թվականների կառույց էր,գտնվում էր վատթար վիճակում,կարելի էր ասել ոչ մի միջոցառում չէինք կարողանում կազմակերպել :Ի շնորհիվ տարիներ առաջ մեր նախկին մարզպետին՝ Էդիկ Բարսեղյանին,ներկայացրեցի ծրագիրը և  խնդրեցինք գումար տրամադրել ,որպեսզի վերանորոգենք մասնաշենքը, հարցին լուծում տրվեց և վերանորոգեցինք ,հիմա արդեն կազմ պատրաստ իր գործունեության մեջ է: Ինչպես նաև գյուղի կանաչապատ տարածքներից խոսեմ, որ գեղեցիկ ծառեր ենք տնկել, հուսով եմ մեր այգիները տարեցտարի էլ ավելի կգեղեցկացնեն մեր գյուղի փողոցները: Փողոցի լույսերն ենք կարգավորել, առանձնակի նշեմ կենտրոնական ճանապարհի լուսավորությունը:Ունենք խնդիր գյուղի կենտրոնական փողոցի ասֆալտապատման , իհարկե խճապատման և փոսալցման աշխատանքեր արվել են ,բայց դա ժամանակավոր բնույթ է կրում :Հուսով եմ ,որ առաջիկայում նաև այդ հարցին լուծում կտրվի…

-Գյուղի արտաքին գեղեցկության համար, որո՞նք են Ձեր կատարած գործոները:

-Գյուղի սկբնամասում, ունենք ուղեցույց, որը արդեն իսկ գյուղի վիզուալ տեսքը ապահովում է: Ինչպես նշեցի, կանաչապատ տարածքներն են շատ գեղեցկացնում, ճիշտ է դեռևս շատ աշխատելու տեղ ունենք, ամեն դեպքում, փորձում ենք ավելիին հասնել:

-Հաճախակի ե՞ք նոր ծրագրերով ներկայանում համագյուղացիներին:

– Նախապես ասեմ, որ եթե քեզ չլսեն, ականջալուր չլինեն, ապա միանշանակ յուրաքանչյուր չսկսած գործ, կմնա թղթին գրված: Այդ իսկ պատճառով ողջունում եմ մեր կառավարությանը, իրենց առաջարկած, ինչպես նաև մեր կողմից առաջարկած ծրագրերի ընդունման համար, բավականին մեծ ուշադրություն են դարձնում թե՛ մեր ծրագրերին, թե՛ դրանց իրականացմանը. ամենակարևորը հետևողական են:

-Ո՞րն է Հնաբերդի առաջնային խնդիրը:

-Ջրամատակարարումը նորմալ է , ամենաառաջին խնդիրը կարկտահարումից խուսափելն է, կարելի է ասել զգոնությունը եղանակային անսպասելի անակնկալներին զոհ չգնալուն: Ի՞նչու ոչ, նաև մեր խնդիրն եմ համարում, որ ժողովուրդը իր վաստակածով կարողանա ոչ միայն կումունալ վճարումներն անի, այլ նաև կարողանա նորմալ ապրել: Մնացածը լուծվող խնդիրներ են: Մեր ժողովուրդը վստահել է մեզ, և մենք պետք է պատվով դուրս գանք:Որպես համայնքապետ ցանկացած հարցով կանգնած եմ իմ համագյուղացիների կողքին:

-Ի՞նչ եք կարծում, գյուղացին ունի ապագա իր համայնքում, առաջխաղացում տեսնում ե՞ք:

-Առաջխաղացումը միանշանակ կա ու կլինի, այն դեպքում երբ ցանկությունը գերակշռի շահին: Իհարկե տեսնում եմ: Կառավարության կողմից յուրաքանչյուր փոքրիկ աջակցությունն արդեն իսկ մեծ օգնություն է գյուղացուն: Հենց օրինակ կարկտահարման կայաների կայանումը, դրանով ևս մեկ քայլ առաջ գնացինք:Այս չորս տարիների ընթացքում   երեք մարզպետների հետ էլ աշխատել եմ, երեքից էլ շատ գոհ և շնորհակալ եմ, արդյունքը տեսանելի է եղել, նրանց հետ զգացել ենք յուրաքանչյուր քայլի առաջխաղացում: Մեր միասնականության մասին է խոսում նաև խաղողի մթերման գործընթացը: Մեր ղեկավարությունը մեր  ներկայիս մարզպետի հետ միասին գիշեր-ցերեկ ժողովրդի կողքին էր , ամեն մեքենա մեծ ուշադրությամբ ուսումնասիրում ու  հանձնում էր գործարան: Պարոն Աբրահամյանը ուտում էր ու համոզում գործարանի տնօրինությանը , որ խաղողի որակը բարձր է , շատ չարչարվեցինք: Լույսը բացվում էր,մենք համայնքի ղեկավարներով մարզպետի հետ էինք, մինչև ուշ երեկո,ամեն խոչընդոտ փորձեցինք վերացնել:

Մեր երկրին խաղաղություն, գյուղացուն առատ բերք ,առողջ լինեն որ կարողանան աշխատեն և ապրեն…