Միթե՞ երջանկություն չէ վայելել մի ամբողջ գյուղի սերն ու հարգանքը. Ավետիս Ավետիսյան

13

Դդմաշեն համայնքի ղեկավար.Ավետիս Ավետիսյան

 Դդմաշեն   գյուղը  գտնվում է   Սևանի  տարածաշրջանում, քաղաքից  13կմ  , մարզկենտրոնից՝ 45 կմ հեռավորության վրա: Այսօր գյուղն ունի մոտ 2780  բնակիչ: Գյուղում կա միջնակարգ  դպրոց մանկապարտեզ, գրադարան, պատմական թանգարան,  մշակույթի տուն,  բուժ ամբուլատորիա, առևտրի օբյեկտներ:Դդմաշեն գյուղի կենտրոնում է գտնվում 7-րդ դարում կառուցված Սբ. Թադեոս առաքյալի անունը կրող գմբեթավոր եկեղեցին: Գյուղի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է ,ինչպես նաև մեղվաբուծությունը: Նախկինում զբաղվել են ծխախոտագործությամբ ու գորգագործությամբ:

2014թ-ին կայացած ՏԻՄ ընտրություններում  Գեղարքունիքի մարզի Դդմաշեն  համայնքի ղեկավար  է արդեն երկրորդ անգամ վերընտրվել Ավետիս Ավետիսյանը, ով հատուկ պարտաճանաչությամբ ու հաստատակամությամբ  ձեռնամուխ է եղել հարազատ գյուղն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին։ Ով մեծ հպարտությամբ  ներկայացրեց բնակավայրը. ՙԲարեկեցիկ, մաքուր, լուսավոր,ասֆալտապատ գյուղ է:  mnews-am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում Ա. Ավետիսյանը ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար, հետագայի ի՞նչ ծրագրեր կան։

Դդմաշեն գյուղ կատարած մեր այցելության ընթացքում պարզեցինք,որ դդմաշենցիները մեծ հարգանք են տածում իրենց համայնքի ղեկավարի  հանդեպ:Մեր օրերում նման վերաբերմունքի ամեն քայլափոխի չէ,որ կարելի է հանդիպել :

Պարոն Ավետիսյան , զրույցը սկսենք համայնքի պատմությունից,անվան ծագումից:

-Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքը  Մակուից եկած հայերով է   վերաբնակեցվել   1828թ.-ից : Դդմաշեն բնակավայրը վաղ միջնադարում ունեցել է ծաղկուն կյանք: Նրա անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Ոմանք պնդում են, որ  կոչել են իրենց նախկին բնօրրանի` «Դուդմա» կամ «Տուտմա» ,որը  պարսկերեն նշանակում է ձուկ: Երկրորդ կարծիքն այն է, որ Հրազդան  գետը գյուղը բաժանել է երկու մասի` դեմ-դիմաց, որը միմյանց կապել է հնադարյան քարե սյուների կառուցվածքով հին կամուրջը, որի մնացորդները դեռևս պահպանվում են, ինչի շնորհիվ նշանակել է Դեմդեմաշեն :

Պարոն Ավետիսյան, բազմաթիվ դդմաշենցիներ Ձեր մասին կարծիք հայտնելիս առաջին հերթին ընդգծում են Ձեր փորձառության փաստը:Պատմեք մի փոքր ձեր անցած ուղու և գործունեության մասին:

-Նախ, ինձ համար ուրախալի է իմանալ ,որ իմ համագյուղացիները գնահատում են իմ փորձառությունը :Գյուղը մի մեծ ընտանիք է : Իմ  անցած ճանապարհը,ինչպես նշեցիք իմ փորձառությունը ինձ ուժ տվեց նաև  իմ համայնքում լավ աշխատելու: 1987թ-ին հիմնել եմ «Վահագն»գյուղացիական կոոպերատիվ տնտեսությունը,1996-2000թթ.-ին ղեկավարել եմ «Սևան »քարհանք վարչությունը, 2002թ-ին ստեղծել եմ «Բագրատունի»ԱԿ-ն,  2010թ-ին ընտրվել եմ համայնքապետ, իսկ արդեն 2014-ին վերընտրվեցի  և աշխատում եմ մինչ օրս: Արդեն չորս տարի է, ինչ ղեկավարում եմ Դդմաշեն գյուղական համայնքը: Ես միշտ էլ ձգտել ու ձգտում եմ առաջին հերթին հաշվի առնել բնակչության շահերը:Եվ,պատկերացրեք ,իմ փորձառությունն ու բնակիչ -գյուղապետ անմիջական շփումն էլ ինձ հնարավորություն է տալիս ճանաչել մեր գյուղացիներին,սրտացավորեն մոտենալ նրանց բոլոր հոգսերին:

-Պարոն  Ավետիսյան, շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել Դդմաշենի համայնքապետի ընտրություններում։ Ի՞նչը դրդեց Ձեզ այդ քայլին գնալ։ 

– Ծնվել, մեծացել եմ այս գյուղում,  ես ինձ պարտավորված էի զգում, որ թեկուզ իմ թոռնիկների համար  չհեռանայի և իմ աշխատանքով ներդրում ունենայի այս գյուղը շենացնելու գործում: Հավատացած եղեք մեկ օրում եմ որոշել  և  առաջադրվել:

-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

-Ինձ համար անչափ կարևոր է մարդկանց հուսախաբ չանելը,նրանք հավատացել ու իրենց ձայնը վստահել են ինձ: Դա մեծ պատասխանատվություն է: Ինձ հաջողվել է վեր հանել համայնքի առջև ծառացած խնդիրները,գտնել դրանց լուծման ուղիներն ու հնարավորինս արագ լուծել դրանք:

-Ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքում Ձեր պաշտոնավարման տարիներին:

– Որախությամբ պետք է նշեմ, որ գյուղի սոցիալական վիճակը բարձրացել  է, աղքատությունը հասել է նվազագույնի, և դա մեծապես մեծ ուշադրության կենտրոնում է: Ինչպես գիտեք գյուղացու հիմնականը աշխատքնը հողագործությունն է և անասնապահությունը: ՀՀ գյուղ տնտեսության ծրագրով ստեղծվել է գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, որի շրջանակնեում ձեռք է բերվել որոշակի գյուղտեխնիկա: Մեծ աջակցություն է գյուղացու համար հնի փոխարինումը նորով, որն ավելի մատչելի է նրա համար:Ինչպես նաև նշեմ, որ իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, խճապատվել և վերանորոգվել ու լուսավորվել են  փողոցները, վերանորոգվել  և  կահավորվել գյուղապետարանի շենքը: Ապահովվել են նաև սանիտարահիգենիկ անհրաժեշտ պայմաններ:Աղբահանությունն էլ կատարվում է հավուր պատշաճի: 2007թ-ին Բուժամբուլատորիան է վերակառուցվել Առողջապահության  Ձիգ -ի   ֆինանսավորմամբ: Ամենակարևորը սիրեն իրենց ծննդավայրը, այլ ոչ թե  մտածեն հեռանալու մասին:

-Պարոն Ավետիսյան իսկ ունե՞ք դեռևս չիրականացված ծրագրեր առաջիկայում:

Ուսումնադաստիրակչական գործընթաց  է սկսվել իմ աշխատած այս  տարիների ընթացքում: Ամենակարևոր  ձեռքբերումը գյուղի  համար 16 կմ խմելու ջրի ներքին ցանցն է կառուցվում Ասիական բանկի միջոցներով,որը 1970-ական թ-ից չէր վերանորոգվել և քայքայվել էր: Կառավարության ծրագրով և ֆինանսավորմամբ վերանորգվել է  մանկապարտեզի շենքը, մնացել է ներքին հարդարման աշխատանքները: Շուտով իր դռները կբացի փոքրիների առաջ: Չնայած այս ամենին` Դդմաշենում անելիքները շատ են, սպասելիքները` մեծ:

-Գարնանացանի հետ կապված գյուղացին այս պահին ուն՞ի խնդիր:

-Պարարտանյութի հետ կապված խնդիրներ չունենք Դդմաշենում ,ասեմ ավելին տրակտորներ ենք ձեռք բերելու ինչպես լսեցիք գյուղնախարարը առաջարկեց  մարզխորհրդի նիստում, մենք ձեռք կբերենք 2 տրակտորներ, ինչը  կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները  կարծում եմ գյուղացին ավելի կկապվի հողին:

-Բայց  գյուղում կա՞ն նաև արտագնա աշխատանքի մեկնածներ…

-Դդմաշենցին    աշխատասեր  է և հույսը միշտ ինքն իր վրա է դնում: Եթե Դդմաշենցին  իր գյուղում  կարողանա աշխատանք գտնի,ուրիշ տեղ գնալու խնդիր չի ունենա: Կան արտագնա  աշխատանքի մեկնողներ, ովքեր ժամանակավոր են բացակայում գյուղից :

-Ի՞նչ կմաղթեք դդմաշենցիներին, ինչու ոչ նաև մեր հայ ժողովրդին:

-Թող առատ բերք ունենան , այն իրացնելու հնարավորություն:

Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև ունեմ օրինակելի ընտանիք ու սիրված գործ:Միթե երջանկություն չէ վայելել մի ամբողջ գյուղի սերն ու հարգանքը:

Կցանկանայի բոլորիս առողջություն և կամքի ուժ,որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները:Ուզում եմ, որ լինենք լավատես,մտածենք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել մեր կյանքը բարելավելու համար: Բողոքով ու բամբասանքով չենք կարող ապրել. ճանապարհ են հարթում աշխատանքով: Հասկանալով, որ մեր երկրի հնարավորությունները սահմանափակ են, որ բանակ ենք պահում ` պիտի մեր պետական այրերին էլ խնդրեմ ավելի մեծ ուշադրություն դարձնեն աշխատատեղ ստեղծելուն,գյուղատնտեսության զարգացմանը: Դա ավելի լավ արդյունավետ կլինի, քան այն, որ գյուղացին հրաժարվում է անասուն պահելուց ու հող մշակելուց և նախընտրում է նպաստ ստանալ:

 Ա.Ավետիսյանի համար ամենից կարևորը համագյուղացիների գնահատականն է: Վայելել այդ հարգանքը նշանակում է ոչ թե լինել սոսկ իր պարտականությունները կատարող պաշտոնյա, այլ ղեկավար, ով նվիրումով ու եռանդով օգնում է համագյուղացիներին շենացնելու հարազատ համայնքը: