Յուրաքանչյուր կայացած մարդ, պետք է պատմություն ունենա. Ավետիք Հարությունյան

42

Աբովյան  գյուղը գտնվում է  Արարատի մարզում՝ մարզկենտրոնից 13 կմ հյուսիս արևելք՝ Գյուղը գազաֆիկացված է, ունի 360 տնտեսություն, 1570 բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում են բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Գյուղի սկզբնական անունը եղել է Ղռ Աղբաշ, հետո վերանվանվել է Վերին Աղբաշ (Ղամառլուի շրջան ): Աղբաշը ունի թուրքական ծագում, որը նշանակում է բաշ`սպիտակ ճակատ, և պատահական չէ, որ գյուղում ապրել են մեկ տասնյակ տուն թուրքեր: Գյուղի առաջին բնակիչները եղել են Մուշից, Մոկսից, Իկդիրից, Վանից , Սալմաստից գաղթած հայեր, որոնք էլ հիմնել են գյուղը 1828թ-ին: 1915-1918 թթ. բռնագաղթված մարդիկ իրենց բնակությունը հաստատել են այս գյուղում: 

Շուտով  կմեկնարկվեն  ՏԻՄ ընտրությունները  հանրապետության համայնքների մեծ մասում: Այդ նպատակով mnews.am-ը զրուցեց Աբովյան  համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանի հետ, թե այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել, եւ ի՞նչ ծրագրեր կան համայնքում և թե ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում ընտրությունների նախաշեմին:

– Պարոն Հարությունյան, շուրջ չորս տարի է ինչ ղեկավարում եք համայնքը , ի՞նչ խնդիրներ ունեիք անցած տարիներին և ի՞նչպիսի խնդիրների լուծում կգտնի բարեփոխումների նոր ծրագրերով: Պատմեք մի փոքր ձեր անցած ուղու և գործունեության մասին:

-Համայնքի առաջընթացն ու զարգացումը հաստատուն քայլերով առաջ են ընթանում: Ցանկացած ձեռնարկում, միջոցառում բարձր մակարդակով է անցնում, բավարարվածության զգացում պարգևում համայնքի բնակիչներին: Ահա թե ինչու համայնքի համախմբվածությունն առավել ամրապնդվել է, մթնոլորտն ավելի ջերմ ու հարազատ դարձել:  Աշխատանքային  գործունեություն սկսել եմ ծավալել  1978-1979 թթ-ից , աշխատել եմ  Բարձրաշենի թրչնաբուծական ֆաբրիկայում, 1980-1983 թթ Արտաշատի շրջանում Գեղմահովիտի սովխոզում ինժեներ, մեխանիկ: 1984-1989թթ ՀՀ ՆԳ նախարարության Արտաշատի պահպանության բաժնում դիտակետի հերթապահ: 1989-1995թթ Հ.Հ. Ն.Գ.Ն Արտաշատի Ն.Գ. բաժնի պետավտոտեսչությունում որպես ավագ պետավտոտեսուչ: 1995-1996թթ Արտաշատի ՆԳ բաժնում որպես ՊԱՏ-ի բաժանմունքի պետ: 1996-2000թթ Արարատի մարզային ՆԳ վարչությունում ավագ պետավտոտեսուչ: 2000-2005թթ Արտաշատի ՆԳ բաժնում ՊԱՏ-ի բաժանմուքի պետ: 2005-2006թթ Երևան քաղաքի քաղաքապետարանի <<Ավտոբուս>> ՓԲԸ-ի տնօրեն: 2007-2011 թթ-ին ՀՀ ճՈ երկրորդ գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի հրամանատար:Այնուհետև, 2012թ-ի հոկտեմբերի 18-ին կայացած համայնքապետի ընտրություններում առաջադրեցի թեկնածությունս  և հաղթեցի գործող գյուղապետին,աբովյանցիները իրենց վստահության քվեն տվեցին ինձ: Ծնվել, մեծացել եմ այս գյուղում, ես ինձ պարտավորված եմ զգում, որ իմ աշխատանքով  կարողանում եմ անել ավելին, ուժերս ներում է լավ գործեր անել իմ հարազատ գյուղի համար, թեկուզ իմ աշխատանքով ներդրում ունենամ այս փոքր գյուղը շենացնելու գործում:

-Ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքում Ձեր պաշտոնավարման տարիներին:

-Առաջնայինը կցանկանայի նշել համայնքի կենտրոնական ճանապարհի լուսավորության անցկացումը 1կմ : Գյուղապետարանի վարչական շենքի գազաֆիկացումը, սանհանգույցի կառուցումը և վերանորոգումը, ընդհանուր ջեռուցման համակարգի անցկացումը, գույքի և համակարգիչների ձեռք բերումը: 2013թ-ին կառուցվեց Աբովյանի միջն. դպրոցին կից նախակրթարան` երկու խմբից: Վերանորոգվեց մշակույթի տունը, առաջին փուլի աշխատանքները ավարտվել է: Փոխվել է խմելու ջրի ընդհանուր ցանցը և համայնքն ունի 24 ժամյա ջուր: Գյուղի շիրմատան մոտ տեղադրվել է հանգստի քար: Կառուցվել է ֆուտբոլի և վոլեյբոլի խաղադաշտ: Մշակույթի տան շինարարական աշխատանքների ավարտից հետո կտրամադրվի խաղասենյակ, որտեղ համայնքի բնակիչները ձմռանը կանցկացնեն իրենց հանգիստը: Համայնքի երեք չգազաֆիկացված փողոցներից երկուսը գազաֆիկացվել է ,ծախսվել է համայնքային բյուջեից մոտ՝ 11.000.000 դրամ գումար:

-Ինչպիսի՞ տոնական միջոցառումներ են տեղի ունենում համայնքում:

-Ամեն տարի մարտի 8-ը հաճելի օր է դառնում դպրոցի ուսուցիչների, բուժ- աշխատողների և գյուղապետարանի աշխատակիցների համար ,ոչ միայն համայնքի ղեկավարի շնորհավորանքներով, այլ նվիրած գեղեցիկ և օգտակար նվերներով: Մայիսի 9-ին գյուղապետարանի բակում զոհվածների հուշարձանի մոտ ամեն տարի կազմակերպվում է միջոցառում՝ նվիրված հաղթանակի օրվա առթիվ, որից հետո կազմակերպում ենք ճաշկերույթ՝2013թ.- համայնքի տարեցների, 2014թ.- արցախյան ազատամարտիկների, 2015թ – հայոց բանակում ծառայող զինվորների ծնողների հետ: Վերջին զանգին շնորհավորում եմ  ավարտական դասարանի երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին, ինչպես նաև  տրամադրվում  է գումար՝ միջոցառումը հետաքրքիր կազմակերպելու համար: Ամեն տարի հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպում է միջոցառում գյուղապետարանի բակում, երեխաներին հյուր են գալիս հեքիաթի հերոսներ, բաժանվում են քաղցրավենիքներ և նվերներ: Ամեն տարի գիտելիքի օրվա առթիվ շնորհավորում եմ դպրոցի և նախակրթարանի երեխաներին, նվիրում  եմ պայուսակներ և գրենական պիտույքներ:  Հոկտեմբերի մեկը ՄԱԿ-ի կողմից հայտարարված է տարեցների օր: Ամեն տարի այդ օրը  նախակրթարանի երեխաներին տանում եմ Երևան տիկնիկային թատրոն, հետո ,,Գրանդ Քենդի,, պոնչիկանոց, այնուհետև այգի՝ որտեղ երեխաները կարուսելներ են նստում և ուրախ օր են անցկացնում: Ամեն տարի ամանօրի նախօրեին  գյուղապետարանի բակում կազմակերպում ենք միջոցառում համայնքի երեխաների համար: Նրանց հյուր են գալիս կենդանի հերոսները, ձմեռ պապիկը և ձյունանուշիկը: Վերջում բաժանվում են քաղցրավենիքի տոպրակներ: Այս տարի իմ որոշումով համայնքում ծնվող երեխաների ծնողներին տրամադրվում է 50.000 դրամ գումար:

Որո՞նք են ընթացիկ փուլում գտնվող ծրագրային աշխատանքները, և ինչպիսի՞ն է եղել ֆինանսական բաշխվածությունը:

-Արդեն  բարեկարգվել և ավարտվել է գյուղապետարանին հարակից փոքրիկ այգու աշխատանքները, որտեղ տեղադրված են ատրակցիոններ և նստարաններ, տնկվել են նոր ծառեր և ծաղիկներ: Երևանում և Արտաշատում բերքի տոնին Աբովյանի գյուղապետարանը ևս ակտիվորեն մասնակցություն է ցուցաբերել: 2016թ-ին Ասիական բանկի և սոց.հիմնադրամի միջոցներով նախատեսվել էր կառուցել երկհարկանի մանկապարտեզի շենք, որը գյուղի համար խիստ անհրաժեշտ է:

-Ո՞րն է համայնքի գերխնդիրը: 

-Գյուղատնտեսության հետ կապված մեր հիմնական խնդիրներից մեկը ոռոգման ցանցի բարելավումն է և կառուցումը:

-Ներկայացրե՛ք խնդրեմ մինչ 2016 թվականի ավարտին  կայանալիք ծրագրերից:

-2016թ-ին կգազաֆիկացվի համայնքի մեկ չգազաֆիկացված փողոցը և դպրոցը: Կշարունակվի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, կբարեկարգվի համայնքի փողոցները:

-Շուտով համայնքում կկայանա ՏԻՄ ընտրություններ, ինչպե՞ս է համայնքը պատրաստվում և  արդյո՞ք ունեք մրցակից:

– Համայնքում ամեն ինչ շատ հանգիստ է ընթանում, ո՛չ մի արտառոց դեպք կամ միջադեպ: Թեկնածու ունենք առաջադրված, մրցակցությունն ազատ է ինչպես միշտ : Գուղացին տեսնում է և գնահատում, ըստ այդմ էլ  կփորձի իր քվեն ուղղել նրան, ում խոսքին և գործին վստահում է:

Հայրենիքը սկսվում է ծննդավայրից, մենք գործ ենք անում, գիտենք մեր անելիքները, չենք հարցնում, գո՞հ են մեր հայրենակիցները թե՞ դժգոհ, մեր առաջնահերթ խնդիրը մեր գյուղը ապահով եւ համերաշխ պահելն է, դեռ անելիքները շատ են, իսկ հույսը՝ մեծ:

Մի մեծ մաղթանք ունեմ իմ գյուղացուն, ունենա այնքան ֆինանս, որ կարողանա ապահովել իր և ընտանիքի բարեկեցիկ ապագան: Բոլորի դեմքից ժպիտն  անպակաս լինի և անհոգ ու հետաքրքիր առօրյան պարուրի ամբողջ կյանքի ընթացքում…

Mnews.am