Լեռնանիստում տոն էր…

96

Սեպտեմբերի-23 հիշարժան օր էր Լեռնանիստ համայնքում: Համայնքը վերածվել էր գյուղատնտեսական մթերքների հսկա տոնավաճառի:

DSC04099
  Այստեղ մեծ տոնախմբություն էր կազմակերպված համայնքի բնակիչների և գյուղապետարանի անձնակազմի համատեղ ուժերով:  Նշվում էր Լեռնանիստ համայնքի Բերքի տոնը:  

DSC04143

«Պետք է արժանին հատուցել բերք ու բարիք ստեղծող մեր ժողովրդին: Իսկ արտադրանքը պետք է նաև իրացվի», – իր խոսքում նշեց Լեռնանիստ համայնքի ղեկավար՝ Արտյոմ Հայրապետյանը:

DSC04104

Այս անգամ գեղեցիկ միջոցառումը կայացավ  գյուղապետարանի հարակից տարածքում:  Բազմաթիվ տաղավարներ տրամադրվել էին բնակիչներին, իրենց գյուղմթերքներն ու արտադրանքը  հյուրերին մատուցելու համար: Բացի տաղավարների ու բերքի առատությունից՝ օրվա ընթացքում հրապարակում հանդես եկան նաև համայնքի մշակութային խմբերն ու անհատ կատարողները:

DSC04110

Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզի  համայնքապետերը, ինչպես նաև փոխմարզպետ՝ Կարեն Մարգարյանը, ով շրջեց բոլոր տաղավարներով և հետաքրքրվեց գյուղացիներից  ներկայացրած գյուղմթերքի տեսականիներից: