Կարեն Կարապետյանի դրայվով գրկախառնությունն և 700 հազար դոլարանոց ժամացույցը

59

Նորանշանակ  վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա մուտքը ԱԺ-ը  թերեւս ամենահետաքրքրականներից էր ու լրագրողների ուշադրության կենտրոնում: Առաջինը, որը նկատեցինք, դրայվով գրկախառնությունն էր  ԱԺ-ի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ, ապա  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ մուտքը խորհրդարանի  դահլիճ:  Զբաղեցնելով ԱԺ-ում իրեն հատկացված տեղը` Կարապետյանը մի տեսակ «անդրայվ» աչքի անցկացրեց ներկաներին, ձեռքի թեթեւ շարժումով ողջույն հղեց: Փոխադարձ ողջունելու «պատմական» պահը բաց չթողեցին գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանը` (ՍԱՍ-ի Արտակ), կենտրոն վարչական շրջանի թաղապետ  Արա Սադոյանի եղբայր Ռուբեն Սադոյանը, գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ի դեպ, եթե նախորդ վարչապետի ժամանակ քիչ պատգամավորներ կհամարձակվեին լքել նիստի դահլիճը, ելումուտ անեին, այսօր  հակառակ պատկեր էր` բավական ինտենսիվ ելումուտ, համարձակ հեռացում ԱԺ-ի դահլիճից: