29 Օգոստոսի, 2017

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն են հայտնել Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ:

«Նախագահ Պուտինին եւ նախագահ Պորոշենկոյին կոչ եք անում լիարժեք կատարել իրենց պատրականությունները, բացահայտորեն եւ պարզ սատարել հրադադարի ռեժիմը»,- ասված է գերմանական նախարարների կաբինետի կայքում հրապարակված համատեղ հայտարարությունում, գրում է Ռոսբալտը:

Փարիզն ու Բեռլինը ցավով են նշում, որ Ուկրաինայի արեւելյան հատվածում անվտանգության հետ կապված իրադրությունն աննշան է բարելավվել՝ չնայած «նորմանդական քառյակի» ձեռք բերած համաձայնությանը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

 

News.am

Լրահոս