Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան. «Սպուտնիկ Արմենիա»

57
Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
goodwinbe

«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը։

Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Կայքի տեղեկություններով՝ մահացած ՀՀ քաղաքացին 58-ամյա Վարդևան Օրդյանն է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանում մահացել էր ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում