2 Ապրիլի, 2018

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ապրիլի 1–ին հանդիսավոր կերպով նշել է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհևրդանշող Ծաղկազարդը։

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության կայքից տեղեկանում ենք, որ մարտի 31–ին Երուսաղեմի հայ հոգեւորականները «Հրաշափառով» մուտք են գործել Սուրբ Հարության տաճար, որտեղ Քրիստոսի պատանքի քարի եւ գերեզմանի մոտ երկրպագությունից տեղի են ունեցել ժամերգություն, նախատոնակ եւ վերջում հանդիսավոր թափոր։

Արդեն բուն Ծաղկազարդին՝ ապրիլի 1–ին,  հայ հոգեւորականները կրկին հանդիսավոր մուտք են գործել Հարության տաճար եւ պատարագ մատուցել Հայոց Գողգոթայում, որից հետո միաբան Հայրերը արմավենու ճյուղերը ձեռքներին եռադարձ թափոր են կատարել։ Հայոց թափորին մասնակցել են նաեւ Հայ եկեղեցուն հետեւող Ղպտի եւ Ասորի եկեղեցիները։

Նշենք, որ Երուսաղեմում կրոնական տոնացույցը հին տոմարով է նշվում։  Երուսաղեմում Հարության տոնը նշվելու է ապրիլի 8–ին։

kotayk

Լրահոս