21 Նոյեմբերի, 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում նկատել են, որ մի քանի կանայք մոտեցել են նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։

Ani Product

Ոստիկանները 5 կանանց տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, և նա ցանկացել է այն օգտագործելով, վառել այդ տունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տունը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։

Ani Product

Վերջինս հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ճիվաղը մեկ այլ ճիվաղի հետ առանձնակի դաժանությամբ սպանել էին Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ մորն ու նրա 2 անչափահաս երեխաներին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս