Վույ աման, ԱԱԾ-ն բացահայտեց խոշոր չափերի հափշտակության փաստ, որի գլխավոր գործող անձը նիկոլի երբեմնի ամենահավատարիմ նախարարն է։
Իսկ ի՞նչ եք կարծում, ԱԱԾ-ին նոր հայտնի դարձավ այդ փաստը, թե՞ պատեհ պահն էին փնտրում, որ հանրայնացնեն։
Հիմա սրանք ուզում են հավատացնել, որ դավիթները կարող էին այդպիսի բազմամիլիոնանոց գործարք իրականացնել, առանց նախապես նիկոլի հետ համաձայնացնելու՞։
Վստահեցնում եմ, որ նմանատիպ մեծ արժեք ունեցող գնումները՝ միանշանակ «գերագույն գլխավոր հրամանատարի» հետ նախապես համաձայնեցվում է։
Հիմա կասեն, որ այո՝ գնումների մասին զեկուցել են, բայց իրենց վարչապետը խարդախությամբ հափշտակության մասին տեղյակ չի եղել, իրեն խաբել են։
Եթե խաբել են, ապա նա իր տեղում չի (հարիֆներին են խաբում)։
Երկու պարագայում էլ, նիկոլը շահեկան վիճակում չի հայտնվել։
Իսկ, եթե ուզում եք ճիշտն իմանալ, ապա այդ ձերբակալությունները այլ նպատակներ են հետապնդում։
Նախ՝ նիկոլը հասարակության մեջ փորձում է առաջ տանել այն գաղափարը, որ ինքը կոռուպցիոներ չի, ինքը լավն է, ինքը պուպուշն է, բայց ցավոք՝ իր թիմն ու շրջապատն է վատը։
Հետո՝ նիկոլը և քայլականները արդեն չեն կարողանում դիմակայել «Հայաստան» դաշինքի անդամների ռեպրեսիաներին, որոնք տարբեր հարթակներում ուղեկցվում են 44-օրյա ծրագրավորված պատերազմի և պլանավորված պարտության մի շարք դավաճանական դրվագների բացահայտումներով։
Հետևաբար՝ դավիթների և դեռ սպասվելիք ձերբակալություններով՝ իշխանությունները իրենց հպատակ ուժային կառույցներով փորձում են թոթափել հասարակության մեջ առկա լարվածությունը և նրանց ուշադրութրունը շեղել պատերազմի դավաճանական դրվագների բացահայտումից, ինչպես նաև՝ առաջիկայում սպասվող հերթական դավաճանական քայլերից։