20 Հունվարի, 2023

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որ չեն ասում՝ 90-ականներին էլ էր Լաչինի միջանցքը փակ, լավ կլինի…

Ի տարբերություն էսօրվա, 90-ականներին հանրային լայն մոբիլիզացիա կար. մարդիկ ոտքի էին կանգնել մի գաղափարի շուրջ, կռիվ էին տալիս: Էսօրվա նման մեկօրյա սպառվող տեղեկատվությունով սնվող կամ մի փոր հացի մասին մտածող ժողովուրդ չէինք…

Աչքներիս առաջ մի ամբողջ ժողովրդի փորձում են կոտորել, ջայլամի նման գլուխներս ավազի տակից չենք հանում: Իսկ երբ զարթնենք, հրաշքներ հաստատ չենք տեսնելու, այլ էս ամեն ինչի համար էլ պատժվելու ենք դեռ…»:

Լրահոս