2 Դեկտեմբերի, 2022
ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՐԱՑՈՒՄԸ

Այսպիսով Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։Այս կապակցությամբ հարց է առաջանում․

-Արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, թեկուզ ոչ հրապարակային, մտահոգություն հայտնե՞լ է Գուրգեն Մարգարյանին կացնահարող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ։Միայն այս դեպքում կարելի էր վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Համոզված եմ՝ ոչ։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը բացարձակապես զուրկ է ազգային արժանապատվության զգացումից։ Փաստորեն նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի։ Չեմ զարմանա, եթե հանուն «խաղաղության» Հայաստանի դավաճան իշխանությունը նույնպես հերոսացնի Ռամիլ Սաֆարովին։

Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից 

Լրահոս