Նոր աղետալի թվեր. 45 հազար «հպարտ և հզոր» ՀՀ քաղաքացիներ 2022 թ-ին հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից՝ դառնալով պատերազմի ճիրաններում և «իզգոյ» վիճակում հայտնված ՌԴ -ի քաղաքացի… Սրան գումարում ենք այլ պետությունների՝ հատկապես ԱՄՆ, Եվրամիության երկրների և այլ երկրների քաղաքացիություն ընդունած հայաստանցիներին և ստանում ենք էլ ավելի աղետալի պատկեր… Սարսափելին այն է, որ հայաստանցիների համար Հայաստանի քաղաքացի մնալը որքան անընդուլի է և անհարմար, որ նրանք մասսայաբար դառնում են ՌԴ քաղաքացի…
Պատկերացնում եք, եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը և ՌԴ հազարվոր քաղաքացիների Հայաստան տեղափոխվելն ու ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունը, ինչո՞վ պետք է հպարտանային քայլիստ հակահայերը… 5 տարի ղեկավարելով երկրիը աղետալի արտագաղթի համար կրկին մեղադրելու էին նախկիններին… Համոզված եմ, ՀՀ քաղաքցիությունից հրաժարված այդ 45 հազարից շատերը նիկոլապաշտ են… Հ.Գ. 2021 թվականին 46 հազար հայաստանցի է ստացել ՌԴ քաղաքացիություն, 2020-ին ՝ 30.500, իսկ 2019 թվականին 17.000…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից