ՀՀ պաշտպանության նախարար, կամ ինչ կարելի էր սպասել նախկին դատապարտյալից:
Այսօր՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ոչ մարտական գործողությունների ժամանակ տեղի է ունեցել ողբերկական դեպք, որի հետևանքով, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ունենք 15 զոհ և 3 վիրավոր, սակայն, մամուլում արդեն իսկ շրջանառվող հավանական մեղավորների շարքում, բացակայում է պաշտպանության նախարար՝ Սուրեն Պապիկյանի անունը:
Վերհիշելով մամուլի հրապարակումները հիշվում է՝ Սուրեն Պապիկյանի պարտադիր ժամկետային ծառայությունից մի միջադեպ, որի ընթացքում իր «ինքնասիրությունը» պաշտպանելու նպատակով՝ Սուրեն Պապիկյանը դանակով հարվածել էր սպային:
Ակնհայտ է նաև այն, որ Սուրեն Պապիկյանը կարող էր իր ոտնահարված «ինքնասիրությունը», ինչպես նաև իրավունքները պաշտպանել զորամասում գործող կանոնակարգով՝ բողոքարկելով սպայի գործողությունները վերադասության կարգով, ենթարկելով վերջինիս կարգապահական, կամ քրեական պատասխանատվության, սակայն՜ Սուրեն Պապիկյանը նախընտրեց իր հարցերի լուծման համար հանցավոր ճանապարհ:
Ակնհայտ է, որ այսպիսի անցյալ ունեցող ղեկավարի գերատեսչությունում, մեղավորները բոլորն են բացի իրենից, հակառակ դեպքում ականատես կլինեյնք՜ Սուրեն Պապիկյանի հրաժարականին, ընդորում վերջինս չի էլ ընդունում, որ անմիջապես քաղաքական պատասխանատվություն է կրում այս ողբերկական դեպքի համար:
Հ.Գ. «Ձուկը գլխից է փտում»:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն ֆեյսբուքյան էջից