8 Հոկտեմբերի, 2022

Ղրիմի կամրջին տեղի ունեցածը ահաբեկչություն է։ Այստեղ կասկած անգամ չունեմ։ Գրեթե կասկած չունեմ, թե կոնկրետ ինչ նպատակով է դա իրականացվել․
1.Զապորոժեի ուղղությամբ առաջիկա հակագրոհի հակազդեցության հնարավորությունները թուլացնելու նպատակով։
2. Ռուսաստանին հանպատրաստից դրդելու արագ գործողությունների, որի արդյունքում նույն հատուկ ծառայությունները հենց Ուկրաինայի տարածքում կիրականացնեն միջուկային արկածախնդրություն՝ ներկայացնելով այն իբր Ռուսաստանի «համարժեք արձագանք»։
Շատ է քննարկվում՝ ով է կանգնած ահաբեկչության հետևում՝ ուկրաինակա՞ն, թե՞ արևմտյան կամ նույնիսկ թուրքական հատուկ ծառայությունները։ Մեծ հաշով թվարկված բոլոր ուժերը տվյալ պարագայում կարող են գործել համակցված, ինչը շատ քիչ նշանաություն ունի տվյալ պարագայում։ Շատերը կարծում են, որ Ռուսաստանի ուղիղ և համարժեք պատասխանը չի ուշանա։ Գուցե այդպես լիներ, եթե Ռուսաստանի նախագահը չլիներ Պուտինը։ Պուտինը նախընտրում է լրիվ այլ գործելավոճ, որը հիմքում նպատակն է, պլանավորումը և հավասարակշռությունը, այլ ոչ գայթակղությունն ու հապճեպությունը։ Բայց սա չի նշանակում, որ ռուսական կողմից արձագանք ընդհանրապես չի լինի։
Մի բան այս ամենի մեջ ինձ համար մնում է տարօրինակ․ դա մեր թեթևամիտ հանրույթի ցնծությունն է։
Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս