3 Հոկտեմբերի, 2022

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր, հասարակական գործիչ և ձեռներեց Ռուբեն Վարդանյանը գրում է․

Ani Product

«Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում կիրակնօրյա պատարագն այսօր մարդաշատ էր: Ինձ ուրախացնում է, որ մենք ավելի շատ ենք սկսել գնահատել մեր հոգևոր ու քրիստոնեական արժեքները: Սրանում իր կարևոր դերն ունի նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը, որը վերաբացվել է ուղիղ 33 տարի առաջ:

Ani Product

Այսօր առիթ ունեցա Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին շնորհավորել թեմի վերաբացման 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Այն աշխատանքը, որ կատարվել է այս տասնամյակների ընթացքում թեմի կողմից, իսկապես գնահատելի է:

Տեր Վրթանեսի հետ զրուցեցինք մեր հոգևոր արժեքների պահպանման ու սերունդներին փոխանցման գործում եկեղեցու կարևոր դերի մասին: Ներկայիս աշխարհում մարդկությունը նաև ինքնության ճգնաժամ է ապրում: Եվ այս իրողություններն ու մարտահրավերներն ավելի քան կարևոր են դարձնում համախմբումը հոգևոր ու բարոյական արժեքների շուրջ, որոնք մնայուն են մեր եկեղեցու շնորհիվ»:

 

Լրահոս