16 Հոկտեմբերի, 2022
Աստանայում Նիկոլն առանց ամոթի հայտարարում է, թե Հայաստանի սուվերեն տարածքում կան հայ զինծառայողների մարմիններ, որոնք Ադրբեջանը թույլ չի տալիս հանել։ Ամոթից գետինը մտնել կարելի էր։ Ոնց կարող է երկրի ղեկավարը նման բան հայտարարել։ Բա մարդիկ որդի են տվել քեզ, որ անգամ դիակը չկարողանաս հետ բերել։

Սրան զուգահեռ հիշեցի, որ երբ 2014-ին Արցախում թշնամին մեր ուղղաթիռն էր խոցել ու մեր զինծառայողների մարմինները մնացել էր չեզոք գոտում, Հայկական բանակը հատուկ գործողությամբ մի քանի օր հետո հանում է մեր տաղաների մարմինները։ Այն ժամանակ էլ Ադրբեջանը ուզում էր չթողնել, բայց քաղաքական ու ռազմական ղեկավարները հասկանում էին, որ եթե մարմինները մնան, ապա դժվար թե դրանից հետո իրենց նկատմամբ չնչին անգամ վստահություն լինի։

Ani Product

Լրագրող Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Ani Product

Լրահոս