Աշխարհի ամենախոշոր խաղացողներից մեկը դարձել է Չինաստանը՝ այս տարածաշրջանում հստակ, կոմունիկացիոն շահերով, և միշտ չէ, որ այդ շահերը կարող են համադրվել Հայաստանի ընթացիկ շահերի հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Օրինակ՝ Չինաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ կոմունիկացիոն նախագծերում տարածաշրջանում: Դուք Չինաստանի նման գերտերության մասին մի տողով գրում եք, որ Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ պետք է հարաբերությունները կարգավորեք: Այս տհասների գրած թղթի ի՞նչը քննարկես»,- ասաց Աշոտյանը:
Նա խոսեց նաև կառավարության ծրագրի՝ ԱՄՆ-ին առնչվող մասին:
«Գրված է՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները դուրս են եկել ռազմավարական երկխոսության մակարդակի: Ինձ հայտնի միակ բանը, որ ԱՄՆ-ի հետ կապված եղել է, Լիլիթ Մակունցի նշանակումն է: Լիլիթ Մակունցը հանել է հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի. ո՞ւմ եք ապուշի տեղ դրել: WTF, տիկին Մակունց, Դուք իրոք կարծում եք, որ ռազմավարական երկխոսության մակարդակի եք հանել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Բա որ հանել եք, ԱՄն-ն միլիոնավոր դոզաներով «Պֆայզեր» է բաժանել 65 երկրի՝ անվճար: Բա երկխոսում եք, ռազմավարական եք, բա որ ԱՄՆ-ի համար 65 երկրում չկան, բա որտե՞ղ կանք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կարող է նույն հաջողությամբ խոսել նաև ԵՄ-ի, Իրանի մասին և այլն: