11 Հոկտեմբերի, 2022

ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 10-ի զեկույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանի՝ pace.coe.int կայքում հրապարակված ելույթը Հարգելի’ նախագահ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետևյալ հարցադրումները.

Ani Product
Ani Product

1.Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ և անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջև։ Ուստի կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ և միանշանակ դիրքորոշումը. արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է և արդյո՞ք նա պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից։ Կարդացեք նաև Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին Հայաստանի իշխանությունն իրավունք չունի Արցախի ժողովրդի պաշտպանությունից հրաժարվել. «Զարթոնք» Սահմանազատման պրոցեսում հաջողելու համար մեզ պետք է ուժեղ բանակի, ուժեղ դիվանագիտության եւ պետականամետ մասնագետների միավորում. Շահեն Շահինյան. «Հայաստանի Հանրապետություն

2.Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, և դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի և հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջևանում։ Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի ընտրությունը:

Լրահոս