13 Հոկտեմբերի, 2022

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, սեպտեմբերի 22-ին վճռել է երկու տարի առաջ հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանին անմեղսունակ ճանաչել։

Ani Product

Դատարանը որոշել է Արթուր Թորոսյանին ազատել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ ՕՔ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով պատասխանատվությունից և պատժից ու նրա նկատմամբ այդ արարքի կատարման համար կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:

Ani Product

Արթուր Թորոսյանի նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը, թողնել ուժի մեջ մինչև հարկադրանքի միջոցի կիրառման սկիզբը:

Հիշեցնենք, որ Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը և վնասազերծել նրան:

Թորոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով (պատանդ վերցնելը. 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։

Լրահոս