17 Հոկտեմբերի, 2022

Տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:

Ani Product

ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Արուսյակ Ալեքսանյանի ձերբակալմանը, նշել է.

Ani Product

«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Հետևաբար ո՛չ միջնորդության բովանդակության և ո՛չ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չենք կարող»:

 

Լրահոս