13 Փետրվարի, 2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 78 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 27.5 մլն դրամի չափով տուգանք:

Ցանկը՝ այստեղ։

 

kotayk

Լրահոս