Կյանքից անժամանակ հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Ռոբերտ Սարգսյանը: Ցավալի լուրը հայտնել է արտիստի հարազատ թատրոնը:
«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում: Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ», – նշված է հաղորդագրությունում: