26 Մայիսի, 2023

Այսօր ողջ հանրապետությունում նշում է պատանիների ամենասպասված, սիրելի և միևնույն ժամանակ հուզիչ տոնը, վերջին զանգը: Այն ուսումն ավարտող դպրոցականների ավանդական տոնն է։ Վերջին զանգն անց է կացվում մայիսի վերջին, երբ ուսումն արդեն ավարտված է, իսկ ավարտական քննությունները դեռևս չեն սկսվել։

Սա, թերևս, վերջակետ է դնում երկար տարիներ անցկացրած ուսումնական մարաթոնին իր դասերի և դասամիջոցների, գրավոր և տնային աշխատանքների հետ միասին։ Ի վերջո, վերջին զանգը մեծ դպրոցական տոն է, որն ուղղված է շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին։ Այն ներառում է հյուրերի, տնօրենի, առաջին ուսուցչուհու, ծնողների, առաջին դասարանցիների և 9-րդ ու 11-րդ դասարանցիների ավարտական խոսքերի ներկայացումներ։

Վերջին զանգն ազդարար է դպրոցական կյանքի փակման ու նոր կյանքի բացման, որում ավարտողները պետք է քայլեն նոր ճանապարոհ, այն էլ՝ ավելի ինքնավստահ:

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում հարթ ճանապարհ դեպի իրենց երազանքները:

 

Լրահոս