3 Դեկտեմբերի, 2022

Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական քաղաքականության հերթական ահաբեկչական դրսևորումը հաջողվել է, թշնամին ևս մի նախադեպ է ստեղծել՝ մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու և իր ցանկացածը ստանալու համար։ Այդ մասին իր էջում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը․

«ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՆ ԹՈւՐՔԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԲԱՑԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ։ Ադրբեջանական զինծառայողները Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել էին պահանջելով՝ ․ փակել Մարտակերտի Ճանկաթաղ գյուղի ոսկու հանքը, իբր թե հանքի շահագործումը բնապահպանական խնդիրներ է առաջացնում, ․ ադրբեջանցի “փորձագետների խմբի” ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք՝ օգտակար հանածոների “ապօրինի շահագործման” “հետաքննություն և մշտադիտարկում” իրականացնելու։

ԱՐԴՅՈ՞Ք ՆՐԱՆՑ ԱՅՍ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ԵՆ։ Եթե ոչ, հրաշալի է։ Եթե այո, նշանակում է ․ Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական քաղաքականության հերթական ահաբեկչական դրսևորումը հաջողվել է, թշնամին ևս մի նախադեպ է ստեղծել՝ մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու և իր ցանկացածը ստանալու համար, ․ ևս մեկ-երկու նման “հաջող” փորձ և թշնամին այլևս չի բավարարվի Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին միացնող միակ ճանապարհը մի քանի ժամ փակ պահելով, այլ վերջնականապես կփակի այն՝ ամբողջական շրջափակման մեջ առնելով Արցախն ու իր 120000 բնակչությունը, ․ Արցախի Հանրապետության ամբողջական հայաթափմանն ու գրավմանն ուղղված իր քայլերում թշնամին ուժեղացնում է տնտեսական ճնշման գործոնը՝ փորձելով տնտեսական կարևորագույն օբյեկտների փակմամբ Արցախը կանգնեցնել տնտեսական աղետի առաջ և զրկելով Արցախը գոյատևման հնարավորությունից, ․ Արցախում այս գործիքակազմի հաջողության պարագայում Ադրբեջանը վստահաբար այն կիրառելու է նաև ՀՀ տարածքում, օրինակ՝ մի գեղեցիկ օր Իշխանասարի հատվածում կփակի Երևան-Սյունիք-Արցախ/Իրան մայրուղին ու կբավարարի իր հերթական պահանջ-վերջնագիրը․․․»:

 

Լրահոս